05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԿԲ նախագահը «պաս տվեց» վարչապետին

«Լոմբարդները փոքր և միջին բիզնեսի ձև չեն։ 129 լոմբարդ անցյալ տարի 140 միլիոն հարկ է տվել։ 17 բանկ 49 միլիարդ է հարկ տվել»,- կառավարության նիստում հայտարարեց կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

«Հասարակական մեծ քննարկումներ են գնում, թե պետք է պաշտպանել փոքր և միջին բիզնեսի շահերը։ Դրա փոքր և միջին բիզնեսը ո՞րն ա։ Ֆինանսական կառույցը չի կարող լինել միջին և փոքր բիզնես։ Եթե էդպես է՝ բանկերն էլ պետք է համարենք փոքր և միջին բիզնես,-դժգոհեց ԿԲ նախագահը,-լոմբարդներում չկա 24 տոկոսանոց վարկ։ Էնտեղի վարկերը 50, 60, 70, 80, 100, 120 տոկոսով են»։ 

-Հայաստանում 100 տոկոսով վարկ կա՞»,- զարմացավ վարչապետը։

-Հայաստանում ավելի բարձր տոկոսով էլ վարկ կա,- արձագանքեց ԿԲ նախագահը։ 

-Տպավորություն է, թե կառավարությունն ընկել է խեղճուկրակ լոմբարդների հետևից,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, կառավարությունը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով պատրաստվում է 60 անգամ՝ 6000%-ով ավելացնել այս ոլորտների պետական տուրքը, ինչի արդյունքում գրավատների համար ներկայիս 100.000 դրամի փոխարեն կսահմանվի 6 մլն, փոխանակման կետերի համար՝ 50.000-ի փոխարեն՝ 3 մլն դրամ պետական տուրք:

Գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցները դժգոհ են «Պետական տուրքի մասին» օրենքում սպասվող փոփոխություններից:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ