26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Օրական մինչեւ 5 տարեկան 700 երեխա է մահանում՝ մաքուր ու անվտանգ խմելու ջրի բացակայությունից առաջացած հիվանդությունների պատճառով

Այս տարի, արդեն 26-րդ անգամ, միջազգային հանրությունը նշում է Ջրի համաշխարհային օրը: Այն սահմանվել է ՄԱԿ-ի որոշմամբ 1993թ.-ին՝ այս ռեսուրսի ամենակենսական նշանակությունը կյանքի համար կարեւորելու նպատակով:

Տարվա կարգախոսն է՝ «Չանտեսելով եւ ոչ մեկին». մի կարգախոս, որը շատ արդիական է ու պարտավորեցնող նաեւ Վեոլիա Ջուր ընկերության համար, որի ղեկավար կազմն այսօր հավաքվել է հերթական տարեկան աշխատաժողովի՝ քննարկելու 2018թ. արդյունքները եւ նախանշելու ընթացիկ տարվա ծրագրերը:

Համոզված ենք, որ ջրմուղագործներն իրենց մեջ ուժ կգտնեն հավատարիմ մնալու ՄԱԿ-ի կարգախոսին ու տարին կփակեն առավել բարձր ցուցանիշներով: Իսկ թե ինչ ասել է ջուր մարդկության զարգացման համար, վկայում են ՄԱԿ-ի տվյալները:  Ներկայումս աշխարհում 2,1 մլրդ մարդ չունի ջուր տնային պայմաններում: Օրական մինչեւ 5 տարեկան 700 երեխա է մահանում՝ մաքուր ու անվտանգ խմելու ջրի բացակայությունից առաջացած հիվանդությունների պատճառով:

Մոտ 159 մլն մարդ ջուր է ստանում ուղղակի բաց մակերեւույթներից՝ լճերից, գետերից, առանց նախապես մաքրելու: Առնվազն 4 մլրդ մարդ տարվա մեջ նվազագույնը 1 ամիս ջրի խիստ անբավարարություն է զգում: 2030 թվականին մոտ 700 մլն մարդ խմելու ջրի անբավարարության պատճառով կբռնի միգրացիայի ուղին:

Մենք, փառք Աստծո, ջուր ունենք: Մնում է ջրամատակարարման համակարգը զարգացնենք ու պահպանենք՝ ոչ միայն մեր, այլեւ հաջորդ սերունդների կարիքները բավարարելու համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ