25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Լսելով Փաշինյանին՝ ներդրում եմ կատարել, հիմնարկը իշխանության անգործության պատճառով հավասարվեց հողին․ գործարար /տեսանյութ/

Կառավարության դիմաց գործադուլ են անում Արմավիր-Երևան երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության վարորդները։ Նրանք նշում էին, որ 7 ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել։ «Խաբում են, բոլորին դիմել ենք, ասում են՝ գնացեք, սպասեք: Սպասեցինք էնքան, մինչեւ 50 տարի աշխատող հիմնարկը փակվեց»,-նշում են վարորդները: Ընկերության հիմնադիր-Տնօրեն Շուշան Խաչատրյանն էլ ասում են, որ լսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորներին, […]

Էս արտոնությունը տալիս ենք, չենք էլ վերահսկելու. ՏՏ-ին տրվող արտոնությունը բուռն քննարկումների առիթ դարձավ ԱԺ-ում

Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը ներկայացրեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ըստ նրա՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ուղղությամբ ոլորտի նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին հարկային արտոնություններ կտրամադրվեն, նաև արտասահմանյան ընկերությունների կողմից ՀՀ-ում ստեղծված դուստր ընկերությունների նկատմամբ օրենքով սահմանված […]

Շուտով կլրանա իշխանափոխության մեկ տարին, բայց դրա տնտեսական ու սոցիալական ազդեցությունը գրեթե տեսանելի չէ. Համաշխարհային բանկը զգուշացնում է նոր ցնցումների մասին

Չնայած Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից մեկ տարի դեռ չի անցել, այնուհանդերձ նոր ցնցումների ռիսկերը չեն վերացել։ Դրանք կապված են սպասվող տնտեսական բարեփոխումների հետ, գրում է 168.am-ը: Համաշխարհային բանկի փորձագետները զգուշացնում են, որ, եթե չիրականացվեն այդ բարեփոխումները, հնարավոր չի լինելու տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում հասնել շոշափելի արդյունքների։ Մի բան, ինչը կարող է Հայաստանում հերթական ցնցումների […]

«Թավշյա» կոռուպցիան եւ արբիտրաժի իրական խնդիրը. 168 ժամ

168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանում «կոռուպցիա» բառը հաճախ ընկալվում է՝ որպես «կաշառք»: Մինչդեռ կոռուպցիայի առաջին իմաստը հետեւյալն է՝ իշխանության ներկայացուցչի կողմնակալ կամ հակաօրինական գործողությունները կամ անգործությունը (Վիքիպեդիայի ձեւակերպումն է), շահադիտական կամ այլ նպատակներով: Հետեւաբար, նույնիսկ, եթե ընդունենք, որ, կաշառք այլեւս ոչ մի պաշտոնյա չի վերցնում, ապա դրանից չի բխում, որ կոռուպցիան մեր երկրում վերացել […]

Պետական եկամուտների կոմիտեն փոխում է հարկ վճարողների գույքի արգելադրման վարչարարությունը

ՀՀ հարկային օրենսգրքի 430-րդ հոդվածին համապատասխան, եթե հարկ վճարողի չկատարված հարկային պարտավորությունը 500 հազար դրամ կամ ավելի է լինում, պարտավորությունների գանձման որոշումն անհապաղ չկատարելը, ներկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն համարում է բավարար հիմք ենթադրելու, որ հարկ վճարողը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել հարկային մարմնի ընդունած իրավական ակտի կատարման համար անհրաժեշտ գույքը, հետևաբար կիրառում է […]

ՀՀ-ում կրճատվել են ներդրումները, հարազատներին արտերկրից քիչ են գումար ուղարկում, այսինքն, ունենք լուրջ ֆինանսական անկում /տեսանյութ/

«Քաղաքական գործիչը պետք է կարողանա կանխատեսել, թե ինչ կկատարվի վաղը, մի շաբաթ, մի ամիս և անգամ մի տարի հետո, իսկ հետո բացատրել, թե ինչու դա տեղի չունեցավ»,- Ուինսթոն Չերչիլի խոսքերն է մեջբերում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ու նշում՝ «հիմա մենք գտնվում ենք խոստումների շրջանում, Աստված տա, որ մի մասն իրականանա»: «Խոստումներից են՝ աշխատատեղերի ստեղծումը, թոշակների, նպաստների […]

Ամերիաբանկն առաջատար դիրքում է ֆակտորինգային գործառնությունների ծավալով` ըստ 2018թ. արդյունքների

Ամերիաբանկը 2018թ. արդյունքներով առաջատարն է ՀՀ բանկային համակարգում ֆակտորինգի պորտֆելի ծավալով: Հաշվետու տարում Բանկի պորտֆելը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 59%-ով և տարեվերջին կազմել շուրջ 11 մլրդ ՀՀ դրամ: Ներկայումս ֆակտորիգի պորտֆելն արդեն գերազանցում է 12 մլրդ ՀՀ դրամը: Ֆակտորինգը, որպես կարճաժամկետ ֆինանսավորման լավագույն գործիք, ակտիվորեն կիրառվում է Ամերիաբանկի կողմից, որի արդյունքում Բանկի ֆակտորինգի պորտֆելը […]

Մկնիկի նման պախկվել եք պատերի արանքում, որ ի՞նչ անեք: Հայկ Մարությանը պետք է պատասխան տա /տեսանյութ/

Երևանի «Հաղթանակ» զբոսայգու (Մոնումենտ) ամիջապես դիմաց՝ անտառում, մի շարք օլիգարխների դղյակների հարակից փոքրիկ կանաչապատ հողակտորում այս օրերին ծառահատումներ են իրականացվել: Ինչպես ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցած Մարինա Խաչատրյանն, ըստ երևույթին, հերթական շինությունն է կառուցվում: «Հարց է առաջանում՝ ինչի՞ համար են կտրվել ծառերը, ո՞ւմ էին խանգարում դրանք: Տարածքին կից շինարարությունը տեսնելով՝ հասկանալի է դառնում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի