04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Բացառիկ ցուցադրություն Եղիշե Չարենցի ծննդյան օրը

ՄԱՐՏԻ 13-ԻՆ, ԺԱՄԸ 19:00-ԻՆ, ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ծննդյան օրը, բացառիկ ցուցադրություն է տեղի ունենալու Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան փոքր կինոսրահում: 1957 թվականին ՀԱԿՈԲ ՍԱԼԱԽՅԱՆԻ սցենարով նկարահանված «ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ» թվայնացված ֆիլմը առաջին անգամ Հայաստանի ազգային արխիվից կտեղափոխվի Կինոյի տուն և կցուցադրվի փոքր կինոսրահի էկրանին: Ֆիլմի ցուցադրումից հետո «Բուխարու սրահում» տեղի կունենա քննարկում-հանդիպում գրող, սցենարիստ, հրապարակախոս ՎԱՀՐԱՄ […]

Մահացել է Queen խմբի առաջին բաս-կիթառահարը

Մահացել է Queen բրիտանական խմբի առաջին բաս-կիթառահար Մայք Գրոուզը:  Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է խմբի թմբուկահար Ռոջեր Թեյլորը: «Այնքան տխուր է իմանալ իմ հին ընկեր Մայք Գրոուզի մասին: Նա միշտ զիլ է հնչել: Հանգչիր խաղաղությամբ», – գրել է Թեյլորը: Գրոուզը խմբին միացավ 1970-ին, երբ նա մոտ 22 տարեկան էր, եւ խմբում  նվագեց մի […]

Ճարտարապետական հարցերը չպետք է որոշի մի մարդ. ճարտարապետը վրդովված է

Նախօրեին քանդվեց Խորենացի 13 հասցեում գտնվող նախկին Լուսավորության նախարարության շենքի ճակատային հատվածը, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց հանրության շրջանում։ Ի պատասխան հասարակության բողոքների՝ Երևանի քաղաքապետարանն արձագանքել էր, որ շենքը մասնավորեցվել է, և սեփականատերը չի նախատեսել, որ պետք է պահպանի շենքի ճակատային հատվածը։ Ճարտարապետ Հրաչյա Պողոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Խորենացի 13 հասցեում գտնվող շենքին և […]

Բացահայտվել է «Մերկ Մոնա Լիզայի» առեղծվածը

«Լեոնարդո դա Վինչի» ստուդիայում նկարված «Մերկ Մոնա Լիզան» գեղանկարը կարող է լինել վարպետի աշխատանքը, հաղորդում է France 24 հեռուստաընկերությունը: «Մեծ է հավանականությունը, որ Լեոնարդոն է արել գեղանկարի մեծ մասը», – ասել է  փարիզյան թանգարանի աշխատակից Մաթյո Դելդիկը: Նրա խոսքերով, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նկարը նկարել է ձախլիկ  նկարիչ, ինչպիսին էր Լեոնարդոն: Նկարը պահպանվում է […]

Ումի՞ց են թաքցնում, ուզում էին այդ հրամանը սարքել ու դեմ տա՞լ մեզ. Նիկոլայ Ծատուրյանի առաջարկը

ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ տարիներ առաջ դիմել է Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին՝ առաջարկելով ստեղծել մի համակարգ, որպեսզի խոշոր գործարարների շահույթի ընդամենը մի քանի տոկոսը տան թատրոններին, որի պարագայում պետության բեռը կթեթևանա։ Հասմիկ Պողոսյանը դրական էր արձագանքել այդ առաջարկին՝ միաժամանակ նշելով, որ այդ ամբողջ հաշվարկը դժվար է […]

Լավ, ինչքա՞ն կարան ուրիշները ձեր գործն անեն, մինչեւ ե՞րբ

Հարց ՀՀ Արտաքին գործերի և Սփյուռքի նախարարության աշխատակիցներին Հարգարժան սիրելիներ,  երեկ բոլորս հիացած, բերաններս բաց նայեցինք Բրազիլական կառնավալի Հայաստանին նվիրված մեկ ժամանոց, հիասքանչ «Վիվատ Արմենիա» հատվածը:  Բրազիլացիները սամբայի լեզվով ներկայացրել էին Հայաստանի պատմությունը, քրիստոնեություն ընդունումը, մեր առասպելները, գրերի ստեղծումը և անգամ մեր գյուղատնտեսությունն ու հայոց ցեղասպանությունը:  Կատարված էր հսկայական աշխատանք:  Կարվել էր հայկական զարդանախշերով ու […]

Կարո Փայլանը Չարենցի` Կարսում գտնվող տան քանդման հետ կապված հարցապնդում է ուղարկել մշակույթի նախարարություն

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Չարենցի` Կարսում գտնվող տան քանդման հետ կապված հարցապնդում է ուղարկել երկրի մշակույթի նախարարություն: Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը: «Դուք մտածել ե՞ք, որ բանաստեղծի հիշատակը հարգող մարդկանց շրջանում Չարենցի տան քանդումը կարող է վիրավորանք առաջացնել, ի՞նչ հաստատություն է կայացրել Չարենցի տան քանդման որոշումը, մշակույթի նախարարությունը […]

Սիրուն չի, սուպեր մամա. բողոքի ակցիա /տեսանյութ/

Երեւանում բողոքի ակցիա է կազմակերպվել Խորենացի 13 շենքի քանդման որոշման դեմ: Ակցիայի մասնակիցները կոչ են անում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարւթյանին վերադառնալ «Սուպեր մամայի» կերպարի բարոյական կողմին՝ բարի գործեր անելու:  «Հայկ Մարւթյանը քաղաքապետարանը շփոթում է «Կարգին հաղորդման» սկեչերի հետ,- Նարեկ Սամսոնյանը՝ հարցադրում է անում՝ ո՞վ է շահագրգռված պատմամշակութային շինությունը քանդելու մեջ,-այս շենքը նախկին իշխանությունները չեն քանդել, […]

Երևանում մարդկանց անհետ կորելու աննախադեպ դեպք է գրանցվել

Սոցիալական ցանցերի քննարկման թեմաներից մեկը Խորենացի 13 հասցեում տեղակայված շինության քանդումն է:  «Բլոգնյուզի» խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը գրում է.   Ժողովուրդ ջան, Երևանում մարդկանց անհետ կորելու աննախադեպ դեպք է գրանցվել: Միանգամից անհետացել են տասնյակ ակտիվիստներ, որոնք պատրաստ էին ճղել իրենց 5րդ կետը ու ճղում էին Մաշտոցի պուրակի, Փակ շուկայի, Աֆրիկյանների շենքի, Օդանավակայանի հին շենքի, Արամի 23-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի