03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Բողոքի ակցիա կառավարության դիմաց. Պահանջում են Նազենի Ղարիբյանի հրաժարականը

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց՝ պահանջելով չեղյալ համարել օպերային թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանը, ինչպես նաեւ աշխատանքից ազատել Նազենի Ղարիբյանին: Որպես ազատման պատճառ նրանք նշել են մշակույթի եւ նրա գործիչների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը, օրենքին […]

Թատերական գործիչները անհապաղ պահանջում են Նազենի Ղարիբյանի հրաժարականը. բաց նամակ վարչապետին

Թատերական գործիչները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին՝ պահանջելով ՀՀ մշակույթի Նազենի Ղարիբյանի հրաժարականը: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ. Մեծարգո պարոն Վարչապետ. Վերջին օրերի աղմկահարույց իրադարձությունները՝ կապված մաեստրո Կոնստանտին Օրբելյանին՝ օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու հետ, ինչպես նաև թատրոնների օպտիմալացման, այսպես կոչված, «սևագիր տարբերակը», լցրին թատերաշխարհի համբերության բաժակը։ ՀՀ մշակույթի նախարարությունը թատրոնանպաստ որևէ գործունեություն չի […]

Այ մեյմուններ, Օրբելյանը հանգչում ա Պանթեոնում, իսկ օպերան ղեկավաում էր Օրբելյան կրտսերը, ով այս տարի ներկայացված էր Գրեմմիի

Լսեք, ուռոդնե՛ր, գործից հանել են Օրբելյան կրտսերին…  Ինչքան մարդ պետք ա դեգենեռատ լինի որ գրի, «դե ծեր էր, թող գնա հանգստի»:  Այ մեյմուններ, Օրբելյանը հանգչում ա Պանթեոնում, իսկ օպերան ղեկավաում էր Օրբելյան կրտսերը, ով այս տարի ներկայացված էր Գրեմմիի… Ազատության նյութի տակ նայեցի ու սարսափեցի:  Փաստորեն մարդա մեկը ճիշտ էր ասում. «Ոչխար պահե՜ք»:  Իսկ ազատման […]

Անկեղծ ասած՝ ես, որ չվախեցող և չհուսահատվող տեսակ եմ, սկսում եմ վախենալ. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մշակութային ռնգեղջյուրացումը շարունակվում է. Երեկ, անձրեւոտ մի օր, երբ «Ա-վիտամինոզի» բացակայության պատճառով երեւի թե ցնցվեցին որոշ պաշտոնյաների նյարդեր՝ վերջին շնչում գտնվող մշակույթի նախարարությունը հրովարտակ հրապարակեց՝ ազատել Կոնստանտին Օրբելյանին Օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնից եւ ազատել Ագնեսա Շահնազարյանին Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնից։ Չգիտեմ, […]

Բողոքի ցույց ընդդեմ Մշակույթի նախարարության կամայականությունների

Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել. «Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմն իր վրդովմունքն է հայտնում ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանի վերաբերյալ, որով տնօրենի պաշտոնից ազատվել է Կոնստանտին Օրբելյանը։ Թատրոնի աշխատակիցները մարտի 30-ին, ժամը 16։00-ին իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն նախարարության […]

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում առաջին անգամ հայկական դուդուկ է հնչել /տեսանյութ/

Երուսաղեմում մարտի 4-21-ը «ՀայերնԵրուսաղեմում» խորագրով կայացած փառատոնի շրջանակներում ՀՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Գևորգ Դաբաղյանը և կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը հանդես են եկել դուդուկի և դաշնամուրի կատարումներով: Երուսաղեմում գտնվելու պատեհ առիթը չկորցնելով՝ Գևորգ Դաբաղյանը հաճախակի այցելել է Սուրբ Հարության տաճար և գիշերն անցկացրել այնտեղ: Այդ այցելությունների ընթացքում էլ  դուդուկահարի մոտ միտք է ծագել դուդուկի միջոցով իր աղոթքն առ […]

Կոնստանտին Օրբելյանն ազատվել է օպերայի տնօրենի պաշտոնից

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի երեկվա հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից: Այդ մասին հայտնում է «Ազատության»-ը՝ հղում անելով Օպերայի լրատվական բաժնին: Օրբելյանը 2016 թվականին նշանակվել էր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, իսկ 2017 թվականի հուլիսին մշակույթի նախկին նախարար Արմեն […]

Ինչ ուզում են, թող անեն․ Իրինա Ռոդնինան՝ Երևանում իր անունը կրող դպրոցի վերանվանման մասին

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, եռակի օլիմպիական չմպիոն Իրինա Ռոդնինան անդրադարձել է Երևանում իր անունը կրող գեղասահքի դպրոցի վերանվանման մասին բարձրացված հարցին: Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Իրինա Ռոդնինան շաբաթներ առաջ Բաքվում մասնակցեց Խոջալուի դեպքերին նվիրված երթին, Երևան քաղաքի ավագանու նիստում առաջարկեցին քննարկել նրա անունը կրող գեղասահքի դպրոցի վերանվանման հարցը։   Ռոդնինան ոչ միայն մասնակցել էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի