24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում առաջին անգամ հայկական դուդուկ է հնչել /տեսանյութ/

Երուսաղեմում մարտի 4-21-ը «ՀայերնԵրուսաղեմում» խորագրով կայացած փառատոնի շրջանակներում ՀՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Գևորգ Դաբաղյանը և կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը հանդես են եկել դուդուկի և դաշնամուրի կատարումներով:

Երուսաղեմում գտնվելու պատեհ առիթը չկորցնելով՝ Գևորգ Դաբաղյանը հաճախակի այցելել է Սուրբ Հարության տաճար և գիշերն անցկացրել այնտեղ: Այդ այցելությունների ընթացքում էլ  դուդուկահարի մոտ միտք է ծագել դուդուկի միջոցով իր աղոթքն առ Աստված բարձրացնել:

«Եկեղեցու տարբեր հատվածներում տարբեր կատարումներ հնչեցին՝ Տեր Ողորմյան, Գրիգոր Նարեկացու տաղերից, իսկ Հավուն Հավունը կատարեցի Հիսուս Քրիստոսի գերեզմանի մուտքի առջև: Սուրբ Հարության տաճարում լինելն աննկարագրելի, հոգեպարար զգացողություններ են առաջացնում, բառերով չես կարող նկարագրել»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Գևորգ Դաբաղյանը և հավելեց, որ այդ գիշեր տաճարում գտնվող այլազգի ուխտավորները կլանված և հիացած լսել են կատարումները, որը նրանց համար մի իսկական բացահայտում է եղել: Առհասարակ, Սուրբ Հարության տաճարում առաջին անգամ էին լսվում  դուդուկի հնչյունները, և, ընդհանրապես, որևէ գործիք, բացի երգեհոնից, Տաճարում առ այսօր չի հնչել: Այն Մեծ Պահքին ընդառաջ ավելի տպավորիչ, ազդու է եղել և իրենց ավելի է մոտեցրել Տիրոջը:

Գևորգ Դաբաղյանի կարծիքով յուրաքանչյուր հայ պետք է լինի Երուսաղեմում, զգա Սուրբ Հարության տաճարի խաղաղեցնող մթնոլորտը, որը հնարավորություն է տալիս բացահայտելու ինքդ քեզ և վերարժևորելու ապրածդ կյանքը:

«Տպավորված եմ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հայր սուրբերի և սարկավագների ընդունելությունից, նրանց կատարած աշխատանքից, որոնք ամեն ջանք գործադրում են՝ Երուսաղեմում քրիստոնեական արժեքները և հայկական ներկայությունը  պահպանելու ուղղությամբ:  Նրանք հայ եկեղեցու նվիրյալ ծառայողներ են»,-իր խոսքն ամփոփեց դուդուկահարը:

Հավելենք, որ երկրորդ անգամ տեղի ունեցող փառատոնը կազմակերպվել էր Երուսաղեմի «Բնության թանգարանի», Երուսաղեմի քաղաքապետարանի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի համագործակցությամբ:

Գևորգ Չիչյան

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ