12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեպտեմբերի 21-ի տոնական տրամադրության համար` 53 միլիոն

Կառավարությունը ՀՀ անկախության հռչակման 23-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման նպատակով Մշակույթի նախարարությանը կտրամադրի 53 մլն 976հազ. դրամ: Կառավարության այսօրվա նիստին Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ասաց, որ լինելու է մասսայական մեծ միջոցառում՝ կատարողների ու պարային խմբերի մասնակցությամբ: Ըստ որոշման նախագծի՝ գումարի տրամադրումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիների շրջանում Անկախության կարևորության գիտակցության ամրապնդման, այն պատշաճ չափով արժևորելու, […]

Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները շարունակվում են

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել դիրիժոր, խմբավար, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովը քննարկել է հոբելյանական միջոցառումների ընթացքը եւ անդրադարձել առաջիկայում նախատեսվող ծրագրերին: Մասնավորապես, տեղեկացվել է, որ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի, ՀՀ պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ մենակատարների […]

“Մերօրյա հերոսին”. Ռիտա Սարգսյանի եւ Ավետ Բարսեղյանի համատեղ երգը /վիդեո/

Օգոստոսի սկզբին հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ հայ-ադրբեջանական սահմանին բացառիկ արիություն ցուցաբերելով եւ կյանքի գնով կանխելով ադրբեջանական դիվերսիաները` զոհվեց 7 զինվոր եւ մեկ սպա՝ Զորիկ Գեւորգյանը, Գոռ Գրիգորյանը, Արարատ Խանոյանը, Սարգիս Մովսիսյանը, Ազատ Ասոյանը, Խաչատուր Բադասյանը, Արամ Գրիգորյանը: Հաղորդավար Ավետ Բարսեղյանը եւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը համատեղ երգ են գրել նրանց հիշատակին, որը կոչվում է “Մերօրյա հերոսին”: Երգի […]

“Կրակե օղակը” Շուշիի ամրոցում. բացառիկ կադրեր /ֆոտո, վիդեո/

Երեկ՝ սեպտեմբերի 1-ին Շուշիի ամրոցում Ավետ Տերտերյանի “Կրակե օղակ” օպերայի պրեմիերայով մեկնարկեց Արցախի անկախության տոնակատարությունը: Արցախյան պրեմիերան նվիրված էր նաեւ Ավետ Տերտերյանի ծննդյան 85 ամյակին: Օպերան բեմադրվել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Նախագծի հեղինակն ու գեղարվեստական ղեկավարը Սարինե Ավթանդիլյանն է, դիրիժորը՝ Ռուբեն Ասատրյանը, ռեժիսորը՝ Մարիա Սահակյանը: “Հպարտ եմ, որ տարին մեկ […]

Ռիտա Սարգսյանն ու “Կրակե օղակ” օպերայի բեմադրողներն արժանացան բրավոների /ֆոտո, վիդեո/

Սեպտեմբերի 1-ին Շուշիի ամրոցում ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո կայացավ Ավետ Տերտերյանի “Կրակե օղակ” օպերայի բեմադրությունը, որին մասնակցեցին ՀՀ եւ ԼՂՀ նախագահները, կառավարության անդամներ, պատգամավորներ, արվեստի գործիչներ: Բնավորության համաձայն Ռիտա Սարգսյանը նախ խառնվել էր իրար՝ անհանգստանում էր եւ անձամբ ինքն էր հետեւում գլխավոր փորձին: Հետո էլ բոլոր հյուրերերին էր դիմավորում: Ի վերջո, […]

Հայուհիների հետազոտությունները՝ գերմանացիների ուշադրության կենտրոնում

“Հայկական մշակութային աշունը“ Գերմանիայում շարունակվում է: Երեկ Բոխում քաղաքի կենտրոնական արխիվի նիստերի դահլիճում երիտասարդ չորս հայուհիներ ներկայացրել են իրենց թեզերը` երկուսը դասախոսություների, իսկ երկուսն արդեն տպագրված գրքերի տեսքով (Արուսյակ Գալստյան, Տաթեւիկ Իսպիրյան, Հասմիկ Մատինյան եւ Օֆելյա Սարգսյան): Նրանք բոլորն էլ կրթություն են ստացել նաեւ Գերմանիայում` հետազոտություններ կատարելով արդիական թեմաների շուրջ: Հասմիկի եւ Օֆելիայի մագիստրոսական աշխատանքներն […]

Կայացավ հայկական առաջին սարսափ ֆիլմի պրեմիերան /ֆոտո, վիդեո/

Օգոստոսի 29-ի երեկոյան Մոսկվա կինոթատրոնի բակը լի էր հյուրերով: Այստեղ էին հայտնի ու սիրված դերասաններ, երգիչներ ու երգչուհիներ, ռեժիսորներ: Բակում շրջում էին սարսափազդու դեմքերով ու տարօրինակ հագուստներով երիտասարդներ: Քիչ անց կայացավ հայկական առաջին սարսափ ֆիլմի՝ ՛՛Մեռյալ հովիտի՛՛ պրեմիերան: Ֆիլմը, որ  ռեալթի-սարսափ ժանրում է, նկարահանել է ռեժիսոր Ռոման Մուշեղյանը: Սցենարը գրվել է Հարություն Ղուկասյանի կողմից, պրոդյուսերի […]

Աշուղը երգում է ամենուր /վիդեո/

Նրա երազը եկավ Սասուն աշխարհից, բուն դրեց հոգու մեջ ու թևածեց երգի տեսքով: Աշուղ Ռազմար Սասունցին (Ռազմար Պանդուխտի Վարդումյան) ծնվել է Իրինդ գյուղում, որտեղ նորովի հաստատվեցին Սասուն աշխարհից տեղահան եղած հայերը: Երգեց հայրնենի բնաշխարհին հատուկ խաղիկներով, սրբորեն պահելով բարբառային բոլոր ելևեջները: Ռազմահայրենասիրական երգերի հեղինակը, որը Հայաստանի հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ է այսօր տոնում է իր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի