12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Սոֆի Լորենը նշում է իր 80-ամյակը

Կինոյի  լեգենդ, իտալացի դերասանուհի Սոֆի Լորենը, ծնյալ՝ Սոֆիա Շիկոլոնե, այսօր նշում է ծննդյան  80-ամյակը: Սոֆիա Լորեն (իտալերեն՝ Sophia Loren; իսկական անունը՝ Սոֆիա Վիլանի Շիկոլոնե (Sofia Villani Scicolone), ծնված՝ 20 սեպտեբերի 1934,Հռոմ ), իտալացի դերասանուհի և երգչուհի, Կաննի  (1961), Վենետիկի  (1958, 1998), Մոսկվայի (1965, 1997), Բեռլինի  (1994) կինոփառատոնների դափնեկիր։ Հինգ անգամ արժանացել է ՛՛Ոսկե Գլոբուս՛՛  մրցանակին (՛՛համաշխարհային հանդիսատեսի սիրելին՛՛  հատուկ անվանակարգում), ՛՛Օսկար՛՛  մրցանակի դափնեկիր (1961), պատվավոր […]

Ստամբուլահայ երգչուհի Սիպիլը Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգեւատրվել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է ստամբուլահայ երգչուհի Սիպիլին, ով Թուրքիայում ճանաչված է հայկական երգարվեստի տարբեր ժամանակների լավագույն ստեղծագործությունների կատարումներով, այդ թվում նաև պատմական հայրենիքին նվիրված 19-20-րդ դդ. գրված քնարական երգերով։  Ողջունելով և բարձր գնահատելով երգչուհու հայանվեր գործունեությունը՝ Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վերջին շրջանում Երևանում իրականացրած բարեգործական նախաձեռնությունների համար։ «Երևանը՝ որպես համայն հայության […]

ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգեւատրվել

Ծննդյան 85-ամյակի և ստեղծագործական գործունեության 65-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրվել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանը։ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի երկարամյա դիրիժորին ՛՛Կարինե՛՛ օպերետի ներկայացման ավարտին Երևանի քաղաքապետարանի բարձրագույն պարգևը հանձնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով մաեստրոյին՝ Արամ Սուքիասյանը հատկանշել է […]

Սեւակ Ամրոյանն ու Գայանե Ասլամազյանը /վիդեո/

Համացանցում հայտնվել է “Ժողովրդական երգիչ” նախագծի հաղթող Սևակ Ամրոյանի նոր` “Ախպերս ու ես” տեսահոլովակը: Ռեժիսորի դերում հանդես է եկել Արվին Քոչարյանը, իսկ որպես ոճաբան` Արամ Նիկոլյանը: Ուշագրավն այն է, որ տեսահոլովակի հերոսներին մարմնավորել են Գայանե Ասլամազյանը և Դերհովան: Մանրամասները՝ տեսանյութում:

Շառլ Ազնավուրը Մոսկվայում համերգ կունենա

Հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրը հոկտեմբերի 3-ին համերգ կունենա Մոսկվայում, տեղեկացնում է Lenta.ru-ն: Հայտնի է, որ Ազնավուրը ներկայացնելու է իր դասական երգացանկը, նոր երգեր չեն հնչելու:  Ազնավուրը ռուս լրագրողներին ասել է, որ շարունակում է մտածել ռուսերենով սկավառակ թողարկելու մասին: Նա նշել է, որ շատ ռուսերեն բառեր գիտի, սակայն ազատ չի խոսում, ունի ռուսերեն տեքստեր, որոնք ցանկանում […]

Հայուհիները Մոսկվայի Կարմիր հրապարակում Յարխուշտա են պարել /վիդեո/

Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունեցել Спасская Башня – 2014 զինվորական երաժշտական միջազգային փառատոնը, որին մասնակցել են հայկական պարային խմբեր:  Նրանց համատեղ ելույթի ժամանակ  Կարմիր հրապարակում ծածանվել են Հայաստանի, Երեւանի ու հայկական թագավորությունների դրոշները, իսկ հայուհիները  հայկական ռազմական Յարխուշտա պարն են պարել:

Առաջին տիկնոջ համար. Հրապարակ

”Հրապարակը” գրում է. “Կիրակի օրն Օպերայում տեղի է ունեցել Ալլա Լևոնյանի մենահամերգը` “Ճանապարհ” (20 տարի բեմում): Նա երգել է իր լավագույն երգերը:  Համերգը կարելի էր շատ հաջողված համարել, եթե Ալլան վերջում չփչացներ տպավորությունը. համերգին ժամանած Ռիտա Սարգսյանին ու Հասմիկ Պողոսյանին տեսնելով` նա երգն ընդհատել է, բոլորին լռեցրել և հատուկ ողջունել բարձրաստիճան տիկնանց”: Առավել մանրամասն` թերթի […]

Օպերային թատրոնի 81-րդ թատերաշրջանը նվիրվում է Գոհար Գասպարյանի հոբելյանին

        Ս.թ. սեպտեմբերի 15-ին, ժամը 18:30, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի ներկայացմանը կնախորդի  մեծանուն օպերային երգչուհի, ԽՍՀՄ ժող. արտիստ Գոհար Գասպարյանի 90-ամյակին նվիրված լուսանկարների ցուցադրությունը, թատրոնի նախասրահում կներկայացվեն նաև արտիստուհու բեմական զգեստները: Այդ օրվանից սկսած երեք ամիս շարունակ  օպերային թատրոնում կներկայացվի «Կրկին ու դարձյալ Գոհար Գասպարյանի հետ»  […]

Նախագահը շնորհավորել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Մոսկվայի վիրտուոզներ» պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մոսկովյան միջազգային երաժշտության տան նախագահ Վլադիմիր Սպիվակովին: «Հարգելի Վլադիմիր Թեոդորի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 70-ամյա հոբելյանի առթիվ: Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և երկար տարիների կյանք, ընտանեկան բարօրություն և ներդաշնակություն: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի