12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Ի՞նչ կլիներ, եթե գովազդային վահանակներին արվեստի գործերը փոխարինեին /ֆոտո/

Աշխարհի գրեթե բոլոր քաղաքները լի են ամեն քայլափոխի հանդիպող գովազդային վահանակներով: Դրանք ինչ-որ ապրանքատեսակ կամ ցանկացած նորություն գովազդելու ամենահարմար տարբերակներն են:  Մի պահ պատկերացրեք, թե ինչ կլիներ, երբ փողոցներում հանդիպող գովազդային վահանակների կամ աֆիշների փոխարեն հայնտի արվեստի գործեր կախված լինեին: Փարիզեցի Էթիեն անունով մի նկարիչ ներկայացրել է լուսանկարների շարք, որտեղ ցույց է տալիս, թե ինչպիսի տեսք կունենար իր […]

Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է Ժնեւում. ԶԼՄ-ներ

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է Ժնևի կլինիկաներից մեկը, տեղեկացնում է ТАСС գործակալությունը` հղում անելով ՝ շվեյցարական համերգներ կազմակերպող Opus One ընկերությանը:  “Ազնավուրը հոսպիտալացվել է ինֆեկցիայի պատճառով: Այդ պատճառով Ժնեւում կայանալիք նրա համերգը հետաձգվել է”, – հաղորդել է ընկերությունը: Այլ մանրամասներ չեն նշվում:

Մենք հայ ենք, սա է մեր երգը /վիդեո/

Հոկտեմբերի 8-ը՝ Կոմիտասի ծննդյան օրը, հայ երիտասարդները որոշել էին նշել յուրահատուկ ձևով։ Նրանք քաղաքային տրանսպորտի վարորդներին ձայնասկավառակներ էին բաժանում, որոնց վրա ձայնագրված էին հայկական ժողովրդական երգեր: Երիտասարդները կոչ էին անում լսել, սովորել և տարածել մաքուր հայկական երգ ու երաժշտություն և այսուհետ մերժել հանրային տրանսպորտում հնչող ցածրորակ երգերը, որոնք ոչ մի կապ չունեն հայկական մշակույթի հետ: […]

Օրը ցերեկով

Նրա անունով է կոչվում՝ Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը: Նրա արվեստը՝ խոնարհում է պահանջում: Հայ մեծ կոմպոզիտորը ստեղծագործական մեծ ժառանգություն թողեց սերունդներին: Թերևս բոլորին  հայտնի է, որ նա թաղված է օպերային թատրոնի մերձակա պուրակում: ՛՛Հարգանքը՛՛, սակայն երբեմն արտահայտվում է  վանդալիզմի տեսքով: Կադրը ֆիքսեց Henaran.am-ի տեսախցիկը:

Յուրաքանչյուրն իր ազգային տարազով ու երաժշտությամբ. կմեկնարկի “Երաժշտական երկխոսություն Մետաքսի ճանապարհին” փառատոնը /վիդեո/

Հայաստանում առաջին անգամ մեկնարկում է “Երաժշտական երկխոսություն Մետաքսի ճանապարհին” փառատոնը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել աշխարհի 12 երկրներից ներկայացուցիչներ` Ուկրաինայի, Հունգարիայի, Հնդկաստանի, Չինաստանի եւ այլն: Այսօր “Հենարան” մամուլի ակումբում փառատոնի մասնակիցներից շատերը եւ ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Լեյլոյանը հանդիպեցին լրագրողների հետ: Վերջինը նշեց, որ նման միջոցառումները կարեւոր են, քանի որ այսպիսով ներկայացնում ենք հայկական […]

”Սուպեր մամա”. ինչու Գարիկը և ուր է Մկոն /վիդեո/

Այսօր ”Մոսկվա” կինոթատրոնում  ”Սուպեր մամա” ֆիլմի պրեմիերան է լինելու: Նախքան ֆիլմի էկրան հայտնվելը ֆիլմի գլխավոր դերասաններն ու հեղինակները ներկայացրին ֆիլմի մասին որոշ մանրամասներ:Գլխավոր դերակատար և սցենարի համահեղինակ Հայր Մարությանը հայտնեց, որ ֆիլմն իր մեջ պարունակում է դրամայի տարրեր, կա նաև սիրո պատմություն: Այն պատրաստվել է մոտ մեկ տարի՝ մտահղացումից սկսած մինչև ավարտը: ”Բյուջեն կազմում է […]

Սիրուշոն շնորհավորել է մայրիկին

Այսօր Սյուզան Մարգարյանը տոնում է իր տարեդարձը: Այս կապակցությամբ երգչուհու դուստրը`Սիրուշոն, ֆեյսբուքյան իր էջում իր մայրիկի հետ լուսանկար է հրապարակել` այն մակագրելով հետեւյալ ձեւով. Չկա օր ու ժամ, որ չհիանամ ու չհպարտանամ նրանով..  Happy Birthday Mama!! “Չկա օր ու ժամ, որ չհիանամ ու չհպարտանամ նրանով… Happy Birthday Mama”:  

‘’Պոեզիան հայելու մեջ’’. գրական նոր մոտեցում/վիդեո,ֆոտո/

‘’Մենք` հայերս այնքան ամոթխած ազգ ենք, որ անգամ մերկ ճշմարտությունն ենք ուզում շորերով տեսնել…’’, – այս խոսքերը պատկանում են բանաստեղծուհի Գյուլնարա Իվանյանին: Վերջինս, հոկտեմբերի  4-ին,  իր նոր գրքի լուսընծայման շնորհանդեսն էր կազմակերպել Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի Բաղրամյանի  մասնաճյուղում: Բանաստեղծուհին ծնվել է 1966 թվականինն, Ղարաբաղում: Նոր գիրքը` ‘’Պոեզիան հայելու մեջ’’, Իվանյանի թվով հինգերորդն ստեղծագործոթյունների հավաքածուն է, […]

Կոմիտաս. կյանքը եւ գործը /վիդեո/

2014 թ. հոկտեմբերի 3-ին Հայաստանի Ազգային պատկերասրահը Կոմիտասի 145-ամյակին նվիրված փառատոնի շրջանակներում կազմակերպել էր ՛՛Կոմիտաս. կյանքը և գործը՛՛ էլեկտրոնային մուլտիմեդիա DVD – հանրագիտարանի ներկայացումը: Բանախոս՝ Նախախորհրդարանի համակարգող, Գարեգին Չուգասզյան: Մանրամասները ներկայացնում ենք տեսանյութում 

Դեռ չենք կարողանում աշխարհին ապացուցել, որ Ցեղասպանություն եղել է

Ծաղկաձորում  շարունակվում  է ՛՛Ես եմ՛՛ միջազգային երիտասարդական կինոփառատոնը: Գրողների ստեղծագործական տանն ամեն օր մոտ երկու  տասնյակ ֆիլմ է ցուցադրվում, իսկ արդեն երեկոյան կլոր  սեղանի շուրջ կազմակերպվում քննարկումներ, որոնք  անցնում  են  բավականին բուռն: ՛՛Առաջին անգամ եմ մասնակցում  կինոփառատոնի և պիտի ասեմ, որ տպավորություններս  շատ լավն  են, իսկապես, ստեղծագործական  մթնոլորտ է տիրում: Երեկ քննարկում եղավ, որը բուռն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի