”Սուպեր մամա”. ինչու Գարիկը և ուր է Մկոն /վիդեո/
Այսօր ”Մոսկվա” կինոթատրոնում ”Սուպեր մամա” ֆիլմի պրեմիերան է լինելու: Նախքան ֆիլմի էկրան հայտնվելը ֆիլմի գլխավոր դերասաններն ու հեղինակները ներկայացրին ֆիլմի մասին որոշ մանրամասներ:
Գլխավոր դերակատար և սցենարի համահեղինակ Հայր Մարությանը հայտնեց, որ ֆիլմն իր մեջ պարունակում է դրամայի տարրեր, կա նաև սիրո պատմություն: Այն պատրաստվել է մոտ մեկ տարի՝ մտահղացումից սկսած մինչև ավարտը:
”Բյուջեն կազմում է մոտ 250 հազար ԱՄՆ դոլար: Իսկ Ֆիմլի մեսիջը՝ հումորի միջոցով տալ ինչ-որ մի պրոբլեմի լուծում: Չեմ ուզում ավելի բացել չակերտները”,-նշեց նա: ”Ամբողջ պատմությունը սկզբից մինչև վերջ օրիգինալ է, նման չէ իմ նշած հայտնի ֆիլմերին”,-նկատեց նա:
Սցենարի հեղինակն է Վարդան Զադոյանը:
Հարցին, թե ինչու ֆիլմում դեր չունի նաև Մկոն, Հայկոն պատասխանեց. ”Մեր ֆիլմում բոլոր դերերը բաժանված են ըստ դերասանների, կոնկրետ Մկոյին համապատասխան դեր չկար այս ֆիլմում”:
Ֆիլմի գլխավոր հերոսներից է Գարիկ Պապոյանը
Անդրադառնալով Գարիկ Պապոյանին դերին՝ Հայկ Մարությանը նշեց. ”Մենք գտել ենք, որ այս դերը շատ լավ կարող է խաղալ նաև Գարիկը: Շատ լավ է ստացվել Գարիկի դերը: Բոլորը խաղացել են շատ լավ”:
Իր հերթին Գարիկ Պապոյանն ասաց. ”Սա կարող էի դիտել հանդիսատես և ուրախանալ, բայց ստացա հնարավորություն նաև խաղալու: Այս անգամ ինձ բաժին է ընկել կինոյի չար դերը: Ինձ համար սա, կարելի է ասել, ևս մեկ դպրոց էր, երբեք չես կարող ասել, որ այլևս սովորելու բան չկա, միշտ էլ կարելի է զրոյից սկսել և սովորել ինչ-որ բան”:
Մանրամասները` տեսանյութում: