‘’Պոեզիան հայելու մեջ’’. գրական նոր մոտեցում/վիդեո,ֆոտո/
‘’Մենք` հայերս այնքան ամոթխած ազգ ենք, որ անգամ մերկ ճշմարտությունն ենք ուզում շորերով տեսնել…’’, – այս խոսքերը պատկանում են բանաստեղծուհի Գյուլնարա Իվանյանին: Վերջինս, հոկտեմբերի 4-ին, իր նոր գրքի լուսընծայման շնորհանդեսն էր կազմակերպել Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի Բաղրամյանի մասնաճյուղում:
Բանաստեղծուհին ծնվել է 1966 թվականինն, Ղարաբաղում: Նոր գիրքը` ‘’Պոեզիան հայելու մեջ’’, Իվանյանի թվով հինգերորդն ստեղծագործոթյունների հավաքածուն է, որը շարունակությունն է նախորդ 4-ի: Առաջին գիրքը ‘’Նռան ծաղիկ”-ն է, որը տպագրվել է 2002 ովականին, երկրորդը` ”Տառապանքի քաղցրության մեջ” վերնագրով է հրատարակվել: Երրորդ և չորորդ գրքերը համապատասխանաբար` ”Ֆիզիկան լացել չգիտե” և ”Համր ճիչ”ժողովածուներն են:
Շնորհանդեսի ներկաները այսպես էին բնութագրում Իվանյանի ստեղծագործությունները. ”նրա կերտվածքներում բավական հաճախակի ու էականորեն տարողունակ անդրադարձներ կան կյանքի ու մահվան, ապրելու ֆիզիկական կերպի և հոգևոր անսահմանության մշտապես հնչող հարցականների զուգահեռներն են”:
Ստորև ծանոթացեք բանաստեղծուհու ստեղծագործություններից մեկին`
Եթե խիղճը օրագիրըճիշտ կարդա,
Սրբագիրը ճիշտ հասկանա այդ հոգին,
Այնժամ խիղճը հոգու սիրտը կդառնա
Եվ կկորչվի Եռաբլուր մի թփի,
Ուր փաթաթված իր կանաչով սրբության,
Ոլորաձև կծկվում էր ցավերից,
Ուր ցավն իսկ ոչ մի արժեք չուներ, եթե խիղճը
Չէր խոյացել խորքերից:
Նոր գրքի մասին մանրամասն`Henaran.am-ի տեսանյութում: