12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Արաքս Մանսուրյանի էքսկլյուզիվ նվերը

Արաքս Մանսուրյանը Հայաստանում է, քանի որ Հայաստանում և Արցախում նշվելու է եղբոր` կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 75 ամյակը: Երգչուհին Հայաստան է եկել ազգային տարբեր պատկանելության երեք  երգիչների հետ, որոնք պետք է երգեն հայերեն: Երգիչները սիրով համաձայնել են սովորել հայերեն: Այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգչուհի Արաքս Մանսուրյանը ներկայացրեց այսօր Գաֆեճյան համերգասրահում կայանալիք  համերգի ծրագիրը: Նա  նշեց, […]

Շառլ Ազնավուրը դուրս է գրվել հիվանդանոցից

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հոկտեմբերի 12-ին հիվանդանոցից դուրս է գրվել, հայտնում է Ria.ru-ն: Համերգներ կազմակերպող շվեյցարական Opus One ընկերության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Ազնավուրը Լոզանի հոսպիտալը լքել է կիրակի: Ինչ վերաբերում է Ժնեւի համերգին, ապա դրա մասին հայտնի կդառնա միայն երկու-երեք օր անց»: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Ազնավուրը հոսպիտալացվել էր Ժնեւի […]

Ցնցող ասելիքով…../վիդեո/

Դասականորեն ասած՝ 30 գարուն վայելած բանաստեղծի պոեզիայի խոհական նվիրումը հասու չէ ամեն բանական էակի: Ինչպես ասում են մարդը բնության մեջ միայն սոցիալական էակն է, որն օժտված է բանականությամբ, սակայն ամեն մարդու խոսք չէ, որ կարող է նվաճել սիրտը:Սիփան Շիրազ ու նրան բացահայտած մի ինքնատիպ անհատականություն՝ Հարութ Կարակուշյան: Բանաստեղծն ու բանաստեղծը….կանգնած ժամանակապահ ներկայի լուսամուտագոգին, նվիրումի ու […]

Մեկնարկում է Հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնը

Հոկտեմբերի 13-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ արդեն 5-րդ անգամ մեկնարկում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը։ Այս տարի այն նվիրվում է անվանի հայ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 85-ամյակին և կրում է Տերտերյան-ֆեստ անվանումը։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ընդգծեց, որ փառատոնը ներառելու է յոթ համերգ, ներկայացվելու […]

Աշխարհահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալիեն կրկին Արցախում է

Աշխարհահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալիեն ս.թ. հոկտեմբերի 12-ին ժամանել է Արցախ: Հոկտեմբերի 14-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի կունենա երգչուհու բացառիկ համերգը` նվիրված Արցախում զինադադարի հաստատման 20-ամյակին: Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում  Մոնսերատ Կաբալիեն վարպետության դասեր կտա արցախցի երիտասարդ օպերային երգիչներին: Ծրագրված է Մ.Կաբալիեի հանդիպումները Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ: […]

Կարող է զարմացնել աշխարհին /վիդեո/

Աշխարհում առաջին հայկական վիոլայի մենակատար Գրիգոր Առաքելյանը, այսօր խոսեց հայկական ավանդական լարային նվագարանների առանձնահատկությունների մասին: Այս գործիքի մասին թերևս չի խոսվել դարեր շարունակ, սակայն այն հնարավորություն ունի զարմացնել աշխարհին: Մանրամասները՝ տեսանյութում:

“ԳՈՅ” թատրոնը 25 տարեկան է

«Թատրոնը դեղատոմս չի գրում, թատրոնը հարցեր է առաջ բերում: Մենք ստեղծեցինք ազնիվ թատրոն, խաղում ենք այն, ինչ ուզում և զգում ենք, այլ ոչ այն, ինչ պետք էր»․ Արմեն Մազմանյան (2012թ․)  Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 12-ին, նորացված եւ հարմարավետ դահլիճում տեղի ունեցավ ԳՈՅ թատրոնի (Բեմարվեստի Ազգային Փորձարարական Կենտրոնի) թատերաշրջանի բացման արարողությունը։ Այս տարին հոբելյանական է՝ լրանում […]

Վերածնվել են հին հայկական լարային նվագարանները/վիդեո/

Դեռևս 10-րդ դարում Հայաստանում ստեղծվել են լարային նվագարաններ: Հետո պարզ չէ, թե ինչու այդ մշակույթը դադարել է զարգանալ:Մի քանի պրպտուն միտք ունեցող երաժիշտներ` վինագործ Մարտին Երիցյանի հետ միասին վերածնունդ և զարգացում կտան այդ արվեստին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը երաժիշտ Վահան Արծրունին տեղեկացրեց, որ հայ երաժտասերը հոկտեմբերի 17-ին առաջին անգամ հնարավորություն կունենա ունկնդրելու ձևաչափով բոլորովին տարբեր […]

Խաչատրյանական փառատոնի յուրաքանչյուր համերգ նվիրված է մեր մեծերին

Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում շարունակում են Հայաստան ժամանել և դասական երաժշտության սիրահարներին գեղեցիկ անակնկալներ մատուցել անվանի երաժիշտներ։ Հոկտեմբերի 11-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ ունեցավ իտալացի հանրաճանաչ ջութակահար Աննա Տիֆուն, ով ներկայացրեց Դմիտրի Շոստակովիչի Ջութակի կոնցերտ թիվ 1-ը։ Հնչեցին նաև Շոստակովիչի Տոնական նախերգանքը, Անտոնիո Կառլոս Գոմեսի, Հեյտոր Վիլլա-Լոբոսի, Օսկար Լորենցո Ֆերնանդեսի […]

Ինձ ճիշտ եմ պահել. Ջիվան Գասպարյան. Ժամանակ

Ներկայացնում ենք ՛՛Ժամանակի՛՛ հարցազրույցից հատված ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ:  Պարոն Գասպարյան, շատերը դժգոհում են մեր երկրում վարվող մշակութային քաղաքականությունից: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը, հատկապես, որ Դուք միշտ զուսպ եք արտահայտվել: – Նախ իմ կարծիքով՝ մշակութի նախարարությանը պետք է շատ իրավունքներ տալ, հսկողություն լինի արվեստի նկատմամբ, որ արվեստը չփլվի, չքանդվի: Գրողների միություն ունենք, Կոմպոզիտորների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի