Վերածնվել են հին հայկական լարային նվագարանները/վիդեո/
Դեռևս 10-րդ դարում Հայաստանում ստեղծվել են լարային նվագարաններ: Հետո պարզ չէ, թե ինչու այդ մշակույթը դադարել է զարգանալ:Մի քանի պրպտուն միտք ունեցող երաժիշտներ` վինագործ Մարտին Երիցյանի հետ միասին վերածնունդ և զարգացում կտան այդ արվեստին:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը երաժիշտ Վահան Արծրունին տեղեկացրեց, որ հայ երաժտասերը հոկտեմբերի 17-ին առաջին անգամ հնարավորություն կունենա ունկնդրելու ձևաչափով բոլորովին տարբեր մի համերգային ծրագրի:
Անսամբլի ղեկավար, նաև աշխարհում առաջին հայկական վիոլայի մենակատար Գրիգոր Առաքելյանը նշեց, որ ինքը դեռևս 1993 թվականից աշխարհի տարբեր բեմերում ներկայացրել է հենց այս ազգային, լարային գործիքը:
Համերգը նվիրված է Կոմիտասի 145-ամյակին:
”Եվրոպան լավ զարգացրել է այդ գործիքների մշակույթը, որը սակայն մեզ մոտ դեռ զարգացած չէ: մենք բավականին հետ ենք մնացել աշխարհից այդ առումով: Քեմանի կամ ջութակ այսպես է կոչվում գործիքը, որը եվրոպական վիոլոն է, մենք հիմա ստիպված օգտագործում ենք հայկական ջութակ տերմինը”,-նշեց Առաքելյանը և հավելեց.”Մարտին Երիցյանը պատրաստեց հայկական ջութակների ընտանիքը և համերգի ընթացքում առաջին անգամ կհնչեն հինգ հնագույն գործիքները միաժամանակ”:
Մարտին Երիցյանն էլ անդրադարձավ գործիքների ստեղծման պատմությանը:
Մանրամասները` տեսանյութում: