03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Օպերային թատրոնի 81-րդ թատերաշրջանը նվիրվում է Գոհար Գասպարյանի հոբելյանին

        Ս.թ. սեպտեմբերի 15-ին, ժամը 18:30, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի ներկայացմանը կնախորդի  մեծանուն օպերային երգչուհի, ԽՍՀՄ ժող. արտիստ Գոհար Գասպարյանի 90-ամյակին նվիրված լուսանկարների ցուցադրությունը, թատրոնի նախասրահում կներկայացվեն նաև արտիստուհու բեմական զգեստները: Այդ օրվանից սկսած երեք ամիս շարունակ  օպերային թատրոնում կներկայացվի «Կրկին ու դարձյալ Գոհար Գասպարյանի հետ»  խորագրով  ճանաչողական հանդիպումների շարքը: Երգչուհու երկարամյա բարեկամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը կներկայացնի արտիստուհու կյանքն ու գործունեությունը, կցուցադրվեն ֆիլմեր, կկազմակերպվեն համերգային ցերեկույթներ: Հոբելյանական հանդիսությունները կշարունակվեն մինչև տարեվերջ:

          Դասական երաժշտության ասպարեզում հանրապետության շնորհալի երգիչ-երգչուհիների բացահայտման, ինչպես նաև Գ. Գասպարյանի հիշատակը վառ պահելու համար կանցկացվի մեծանուն երգչուհու անվան վոկալիստների հանրապետական մրցույթը: Դափնեկիրների գալա-համերգը տեղի կունենա Գ. Գասպարյանի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 14-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

  Օպերային արվեստի մեծագույն վարպետ, կոլորատուրային սոպրանո և ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Գոհար Գասպարյանը ծնվել է 1924 թ. դեկտեմբերի 14-ին Կահիրեում: Նա ուսանել է տեղի երաժշտական ակադեմիայում, սովորել Է Ֆելդմանի և Վ. Կարրոյի դասարանում։ 1948 թ. հայրենադարձվել է Հայաստան։ 1949 թ.  Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի է եղել: Գ. Գասպարյանի երգացանկում տեղ է գտել ավելի քան 500 ստեղծագործություն։ 1956 թ. երգչուհին արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման, 1984թ.` դարձել է սոցիալիստական աշխատանքի հերոս, պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։ 1964թ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, իսկ 1973 թ.Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր է եղել:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ