Ըստ պաշտոնական թվերի՝ մեր վիճակը վատ է, ըստ ոչ պաշտոնական թվերի՝ չտեսնված վատ․ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` անդրադառնալով Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած թվերին, գրում է․ «Հականիկոլական թոհուբոհի մեջ ՀՀ սոցիալ-տնտեսական խնդիրները մի տեսակ անուշադրության են մատնվել։ Ինչևէ, օրերս ԱՎԾ-ն հրապարակեց 2020-ի հունվար-նոյեմբերի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական թվերը (https://www.armstat.am/am/?nid=82&id=2352)։ Դրանցից բխում է, որ ՀՆԱ անկումը մոտավորապես 7.2% է (այս պահին ներկայացված է միայն ՏԱՑ ցուցանիշը), շինարարության անկումը 11.2% […]