28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Դա նրա մարտիմեկյան ձեռագրի շարունակությունն է, նրա սնունդը… Մի կողմ թողե՛ք ձեր քաղաքական հաշվարկները, հեռացրե՛ք արյան ծարավը դեռևս չհագեցրած դահիճին

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությանը
 
Վե՛րջ տվեք ընդդիմադիր դաշտում նախընտրական պայքարի հեռանկարով ինտրիգային և ձեր իսկ կողմից հայտարարված «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսն անհամոզիչ դարձնող քայլերին։ Քանի դեռ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը, նոր ձևավորված քաղաքական թիմերը իրենց գործողություններով հավաքաբար չեն ապացուցել, որ այսօրվա թիվ մեկ խնդիրն իսկապես իր աթոռը սրբացրած մոլգար դավաճանին իշխանությունից հեռացնելն է, շարունակվելու է մեր խայտառակ պարտությունների ընթացքը։
 
Հասարակության համար գործող իշխանության այլընտրանքային հարթակը պետք է լինի անկեղծ և համոզիչ։ Մոռացե՛ք, մի՛ կուլ տվեք ԱԺ արտահերթ ընտրությունների մասին նրա կողմից նետված խայծը։ Դա՛ չի նրա օրակարգը։ Իրական ընդդիմությունը առանց թվաբանությունների պետք է մեկտեղվի մեկ ընդհանուր հարթակում՝ Արցախը և մեր զինվորներին գլխատած դահիճին հեռացնելու անկեղծ և միակ կարգախոսով։ Հավատացե՛ք, իշխանատենչ մոլագարին աթոռից հեռացնելու դեպքում կան տարբեր համխոհաբար ընդունելի տարբերակներ, որոնց միջոցով կարելի է ձևավորել անցումային ժամանակավոր կառավարություն, ինչը կկանխի մեր խայտառակ պարտությունների ընթացքը, ներհասարակական կյանքում կապահովի որոշակի կայունություն և կկազմակերպի արտահերթ ընտրություններ։
 
Գյումրիում և Սիսիանում վերջին օրերին Նեռի կողմից կազմակերպած սադրանքները հուշում են, որ արյունը քայլ առ քայլ, մետր առ մետր մտնում է փողոց, մարզ։ Դա նրա մարտիմեկյան ձեռագրի շարունակությունն է, նրա սնունդը… Մի կողմ թողե՛ք ձեր քաղաքական հաշվարկները, հեռացրե՛ք արյան ծարավը դեռևս չհագեցրած դահիճին…
Այլապես՝ վաղը կարող է ուշ լինել…
 
Գրում է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։ 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ