08 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Փոքրիկ «ликбез» Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող ադրբեջանական պրոպագանդիստի ու դրա հետևորդների համար

Շուշիի վերջնարարը կամ ինչո՞ւ եք զարմանում ու զայրանում վիժվածքի ելույթներից   Շուշիի մասին Նիկոլի դուրս տված խելագար բառակույտից անցավ 24 ժամ։ Զայրույթն անցավ, նույնիսկ՝ զարմանքը։ Եվ «Երկիր-Հժ»-ում 24 ժամ անց ամեն ինչ մոռացվեց, գնաց։ Համաձայնեք, որ եթե Նիկոլը մարսել է Շուշիի հանձնումը, ապա ինչո՞ւ պետք է չպլստա Շուշիի պատմության խեղաթյուրման պատասխանատվությունից։ Եվ հետո, Նիկոլն առաջին […]

Գործակալների փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով

Օմեգայի գաղտազերծումից հետո գիտե՞ք, թե որն է քաղաքական վերնախավում ամենաշրջանառող հարցը։ Ոչ, Արարատ Միրզոյանը չէ, նրա վրա բոլորը թքած ունեն։ Կարմիր թղթապանակի հաստությունն է։ Ու շատերը նախաինսուլտային վիճակում են՝ իրենց անունը թղթապանակում քանի սանտիմետր վերև՞, թե՞ ներքև է։ Արդյո՞ք հերթն ըստ այբբենական ցանկի է, թե՞ ըստ կատարած այլանդակության, թե մեկ այլ սկզբունքով։ Ընդ որում, այդ հարցերը […]

Զղջումի պահը

«Թերահավա՛տ, ինչո՞ւ  երկմտեցիր» Ավետարան ըստ Մատթեոսի` 14:29-31 Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողության կորստով, կասկածի տակ է դրված Հայաստանի սուվերեն գոյությունը և արժեզրկված է նրա աշխարհաքաղաքական կշիռը: Զրկվելով իր անվտանգության պատվարից` Հայաստանը այժմ հանձնված է բախտի քմահաճույքին, և դավադրված է այն ձեռքը, որը վարում էր «Հայաստանի Հանրապետություն» կոչվող նավը: 2018թ.-ի ապրիլի 17-ին, ԱԺ հատուկ նիստում, ՀՀ վարչապետի […]

Դրսից ազդակներ են ստացվում՝ շատ վաղուց հասունացել է Հայաստանում իշխանությունների հեռանալու հրամայականը․ Փաստ

Հայաստանը նոր իրողությունների եզրագծին է հայտնվել։ Դա պայմանավորված է ինչպես տարածաշրջանում ուժերի դասավորության փոփոխությամբ, այնպես էլ 44-օրյա պատերազմում հայկական կողմի կրած ծանր պարտությամբ։ Ուշադրություն պետք է դարձնել այն հանգամանքի վրա, որ ռազմական ոլորտում և դիվանագիտական հարթակում Հայաստանի պարտությունը չհաշվարկված քայլերի և ձախողման արդյունք էր։ Կասկած չկա, որ այս հարցում իր էական նշանակությունն է ունեցել մեր […]

Խոստումների եւ իրականության անդունդը։ Նիկոլ Փաշինյանը շարունակում էր ծաղրել ժողովրդին․ Փաստ

Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում շարունակում էր ծաղրել ժողովրդին: Մանրամասների մեջ չենք մտնի, երեկ շատ է խոսվել այդ մասին: Սակայն արդեն ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը միակ «փրկօղակ» համարում են ժամանակը: Այսինքն, հույս ունեն, որ ժամանակի ընթացքում հանրությունը կմոռանա կապիտուլյացիոն պարտությունը, հազարավոր զոհերն ու Արցախի գերակշիռ մասի կորուստը: Այնինչ, հազիվ թե հասարակության գիտակից […]

Իշխանությունը տարրական հարցերում չի կարողանում կողմնորոշվել։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ռեսուրսի եւ ժամանակի անտեղի վատնում․ Ժողովուրդ

Հեպատերազմական իրավիճակում հանրության լայն շերտերի մոտ թեեւ կա ձեւավորված հստակ կարծիք, որ գործող իշխանությունը անկարող է այլեւս կառավարել երկիրը ու պետք է օր առաջ հեռանա, սակայն իշխանությունը մշտապես հակառակն է պնդում՝ հայտարարելով, թե իրենք արդյունավետ կառավարիչներ են ու պետք է երկիրը հետցնցումներից դուրս բերեն միայն իրենք: Իսկ ինչպե՞ս է կառավարում երկիրը գործող իշխանությունը: Մի թարմ […]

Հրաժարականի փոխարեն նոր տեսակի մանիպուլյացիա

Նիկոլը գերիների վերադարձի վերաբերյալ իր ողորմելի քաղաքականության մասին հարցին ի պատասխան, ԱԺ-ում այնպիսի շոու սարքեց, որ նույնիսկ ստի ամենավատ դետեկտորը՝ ստի դոզայից ուղղակի կպայթեր: Իսկ եթե ստի դետեկտորն ամոթ ունենար, ամոթից կպայթեր: Նախ, 1991-94թթ. արցախյան առաջին պատերազմից հետո, 2016թ. ապրիլյան պատերազմից հետո, ինչպես նաև հակամարտության ողջ ընթացքում, հայ գերիներն անհամեմատ ավելի փոքր թիվ են կազմել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի