Նիկոլ Փաշինյանի մանկության երազանքը․ 168 Ժամ
Ժամանակակից հասարակություններին բնորոշ է սպառողական բնույթը։ Սպառողական հասարակությունների կամ կոնսյումերիզմի՝ որպես գաղափարախոսության սկզբնավորման շրջան է համարվում անցած դարի 60-ական թվականները, ինչը, իհարկե, պայմանական թվագրություն է։ Լայն իմաստով, կոնսյումերիզմը կամ սպառողական հոգեբանությունը կապիտալիզմի որոշակիորեն գռեհիկ արտահայտությունն է, որը տարբեր տեսությունների ու մոդելների տեսքով արտահայտվել է նախ տնտեսագիտության մեջ՝ առաջ մղելով այն թեզը, որ շատ սպառումը ծնում […]