24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կատաստրոֆայի եւ տնտեսական դեֆոլտի շեմին ենք կանգնած․ Հրապարակ

Պարտադիր չէ, որ պատերազմ կամ դրան համազոր աղետ լինի մեր կյանքի մյուս ոլորտներում, որպեսզի հասկանանք՝ երկրի կառավարումը հիմնովին ձախողված է, բոլոր ինստիտուտները կաթվածահար վիճակում են, ոչ մի համակարգ նորմալ չի գործում։ Բնական է, որ կրթական համակարգի տապալումն ու ոլորտի կառավարման խայտառակ վիճակը չեն կարող այնպես ցցուն երեւալ, ինչպես պատերազմը բացահայտեց երկրի պաշտպանության ոլորտի եւ բանակի բարձիթողի վիճակը, բայց անզեն աչքով էլ նկատելի է, որ կրթության ու գիտության ոլորտները 2 տարի է՝ գահավիժում են, եւ դրա հետեւանքներն ավելի ուշ ու բոլորովին այլ տեսքով են երեւալու։

Պարտադիր չէ տնտեսության մեջ անկումը ծայրահեղ չափերի հասնի, արտարժույթի արժեզրկումը եւ գնանկումը հարվածի բոլորին, երկրի արտաքին պարտքը հատի 10 միլիարդի սահմանը, որ հասկանանք՝ ֆինանսատնտեսական ոլորտում ոչ միայն առաջընթաց չկա, այլեւ դեֆոլտի ու տնտեսական կատաստրոֆայի շեմին ենք կանգնած։

Պարտադիր չէ, որ բոլորս իրավապահ համակարգի հետ անձնապես եւ սերտ առնչություններ ունենանք, որ հասկանանք՝ մեզանում քրեական գործերը հարուցվում եւ քննվում են նախնադարյան մեթոդներով՝ շարքային գործերում խայտառակ ոչ պրոֆեսիոնալիզմ է իշխում, աղմկոտ գործերում՝ իշխանությունների կամքը։ Եթե խանութներում դեռ ուտելիք կա, բենզալցակայաններում դեռ վառելիք են վաճառում, դեղատներն ու պոլիկլինիկաներն աշխատում են ու սպասարկում բնակչությանը, դեռ չի նշանակում, որ առեւտրական նորմալ շրջանառություն ունենք, առողջապահական լիարժեք սպասարկում, եւ մեր հասարակությանը ոչինչ չի սպառնում։ Ցանկացած պահի մենք կարող ենք այս ոլորտներում էլ ունենալ «պատերազմ» եւ աղետ։ Օրինակ, որեւէ տարերային կամ տեխնածին աղետի տեսքով, երբ կպարզվի, որ պետությունն անզոր է դա հաղթահարել։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ