27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հրաժարականի փոխարեն նոր տեսակի մանիպուլյացիա

Նիկոլը գերիների վերադարձի վերաբերյալ իր ողորմելի քաղաքականության մասին հարցին ի պատասխան, ԱԺ-ում այնպիսի շոու սարքեց, որ նույնիսկ ստի ամենավատ դետեկտորը՝ ստի դոզայից ուղղակի կպայթեր: Իսկ եթե ստի դետեկտորն ամոթ ունենար, ամոթից կպայթեր:

Նախ, 1991-94թթ. արցախյան առաջին պատերազմից հետո, 2016թ. ապրիլյան պատերազմից հետո, ինչպես նաև հակամարտության ողջ ընթացքում, հայ գերիներն անհամեմատ ավելի փոքր թիվ են կազմել, քան 2020թ. աշնանային պատերազմում է:

Հետևաբար, պարզ է, որ եթե նախկինում քիչ են գերևարվել, ուրեմն նաև քիչ են վերադարձվել: Երկրորդ՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կամ պատերազմի ընթացքում գերևարված ցանկացած զինծառայողի, կամ քաղաքացիական անձի վերադարձման հարցը միշտ էլ անհտաձգելի և ուղղակի խնդիր է եղել հակամարտող կողմերի միջև: Այն միշտ եղել է ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի, հաճախ նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ուշադրության հարց: Երրորդ՝ նույնիսկ արցախյան առաջին պատերազմի ընթացքում, կարճատև հրադադարների ժամանակ տեղի էին ունենում գերիների և աճյունների փոխանակում:

Իսկ 2016թ. ապրիլյանից հետո՝ զինծառայողների աճյունների փոխանակումներն անցկացվել են հաստատված հրադադարից անմիջապես հետո (2016թ. ապրիլի 10-ից 20-ը): Չորրորդ՝ գերիների վերադարձը կախված է լինում նաև այն հանգամանքից, թե ովքե՞ր են գերևարվածները (գերևարվելու պատճառները, վայրը, գերի ընկնելու հանգամանքները, նրանց զինվորական աստիճանակարգությունը, կարգավիճակը և այլն):

Հինգերորդ՝ Ադրբեջանում գտնվող մեր այսօրվա գերիները շատ ավելի են, քան Ռուսաստանի ջանքերով 2020թ. դեկտեմբերին վերադարձվածները: Այս մասին վկայեց նաև ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը՝ վերջերս արված իր հայտարարությամբ: Եվ վերջապես, 2018թ. նոյեմբերին Ադրբեջանը Նիկոլի կառավարությանն առաջարկում էր փոխանակել կողմերի մոտ գտնվող գերևարված անձանց՝ “բոլորը-բոլորի” դեմ սկզբունքով: Այն ժամանակ Նիկոլի կառավարությունը ինչ-ինչ պատճառներով չի գնացել այդ սկզբունքին:

Ստացվում է, որ հիմա էլ “հաղթանակած” Ալիևն է պատժում Նիկոլին՝ մերժելով նույնիսկ Ռուսաստանի միջնորդությունները՝ “բոլորը-բոլորի” դեմ փոխանակման համար: Այնպես, որ հրաժարական կարդալու փոխարեն, անամոթաբար “գլուխ գովալը”` որպես նոր տեսակի մանիպուլիացիա, այլևս չի աշխատում: Գրում է նախկին պատգամավոր, պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը ։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ