25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ն Հայաստանում պատրաստվում է նոր «գունավոր հեղափոխության»․ Lurer.com

ԱՄՆ-ն որոշում է կայացրել՝ 2021 թվականին կտրուկ մեծացնել Հայաստանին տրամադրող դրամաշնորհային օժանդակության չափը: Այս տեղեկությունը անչափ ուշագրավ է` հաշվի առնելով, որ ԱՄՆ այս տարվա բյուջեն, մեղմ ասած, պահպանողական է և միտված է ավելորդ ծախսերի կրճատմանը: Սակայն, Հայաստանի համար, ինչպես տեսնում ենք, բացառություն է արվել:

Անցկացնենք պարզ համեմատական՝ 2017 թ.-ին Հայաստանին ԱՄՆ կողմից տրամադրվել է 40,3 միլիոն դոլարի դրամաշնորհային աջակցություն: 2018 թվականին, ընդհանուր առմամբ, Միացյալ Նահանգները Հայաստանին տրամադրել են 38,5 միլիոն դոլարի ֆինանսական աջակցություն: 2019թ.-ին ԱՄՆ արտաքին աջակցությունը կազմել է 60 մլն դոլար: 2020-ին՝ 40 միլիոն դոլար: Հավելյալ 26 միլիոն դոլար էլ տրամադրվել է ՀՀ կառավարությանը՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում: 2021-ի համար ԱՄՆ դրամաշնորհային աջակցության չափը կտրուկ աճել է՝ կազմելով շուրջ 100 միլիոն դոլար: Նշենք նաև, որ ամերիկյան աջակցությունը ներառում է ոչ միայն ԱՄՆ Պետքարտուղարության, այլև՝ Պաշտպանության նախարարության, Էներգետիկայի նախարարության, Անտառային ծառայության և Միջազգային զարգացման գործակալության (USAID) իրականացրած ծրագրերը:  

Ինչո՞վ է պայմանավորված նման կտրուկ աճը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն կրճատել է այլ երկրներին տրվող արտաքին աջակցության չափը: Բանն այն է, որ ԱՄՆ դրամաշնորհային աջակցությունը, որպես կանոն, կտրուկ ավելանում է երկու դեպքում՝ երբ առկա են խնդիրներ մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների հարցում և երկրորդը՝ երբ երկրում առկա են նախահեղափոխական տրամադրություններ: Գաղտնիք չէ, որ նույն USAID կողմից ֆինանսավորվում են այսպես կոչված` գունավոր հեղափոխությունները: Միայն վերջին ամիսներին տեղեկություն տարածվեց այն մասին, որ USAID-ի կողմից ֆինանսավորվել է բելոռուսական ընդդիմությունը, նույն գործակալության կողմից ֆինանսավորվել է Կուբայի ընդդիմությունը և ստեղծվել է այսպես կոչված` կուբական թվիթերը, USAID անունը կապվում էր նաև հենց Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության ֆինանսավորման հետ, այն պարզ պատճառով, որ հեղափոխության թիկունքին կանգնած գրեթե բոլոր ՀԿ-ները նստած էին դրամաշնորհային «ասեղի» վրա: 

Հետևաբար՝ ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվելիք դրամաշնորհային աջակցության կտրուկ ավելացումը Փաշինյանի համար ոչ թե ուրախանալու, այլ լրջորեն խորհելու առիթ է: Տպավորություն է ստեղծվում, որ Արևմուտքը ձեռքերը լվանում է ՀՀ վարչապետից, քանի որ ի դեմս նրա` այլևս չեն տեսնում այն ուժին ու լիդերին, ով կարող է տարածաշրջանում ամերիկյան քաղաքականություն իրականացնել։ Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ը փորձելու է կոորդինացնել հայաստանյան տիրույթում գործող այն քաղաքական ուժերին, որոնց գաղափարներն ու մոտեցումներն այս կամ այն չափով մոտ են իր քաղաքականությանը։ 

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի վրա այս պահին «խաղադրույք» չի անում ոչ ՌԴ-ն, ոչ էլ ԱՄՆ-ն: Ռուսական կողմի համար Փաշինյանի գործոնը զրոյանալու է տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակումից հետո, իսկ ԱՄՆ-ի համար Փաշինյանը այլևս արևմտյան քաղաքական գիծը սպասարկելու տեսանկյունից ցանկալի և վստահելի գործիչ չէ: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ