27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Իշխանությունը տարրական հարցերում չի կարողանում կողմնորոշվել։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ռեսուրսի եւ ժամանակի անտեղի վատնում․ Ժողովուրդ

Հեպատերազմական իրավիճակում հանրության լայն շերտերի մոտ թեեւ կա ձեւավորված հստակ կարծիք, որ գործող իշխանությունը անկարող է այլեւս կառավարել երկիրը ու պետք է օր առաջ հեռանա, սակայն իշխանությունը մշտապես հակառակն է պնդում՝ հայտարարելով, թե իրենք արդյունավետ կառավարիչներ են ու պետք է երկիրը հետցնցումներից դուրս բերեն միայն իրենք: Իսկ ինչպե՞ս է կառավարում երկիրը գործող իշխանությունը:

Մի թարմ օրինակով կարելի է հասկանալ իրավիճակը. 2020 թվականի դեկտեմբերի 29-ին կառավարության առաջարկով Ազգային ժողովը 89 կողմ քվեով, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որի համաձայն՝ բարձրացվեցին «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին կատարվող վճարումների դրույքաչափերը, որով հիմնադրամի համար նախկին հազար դրամի փոխարեն 3000-ից 15 հազար դրամ է գանձվում՝ կախված աշխատողի աշխատավարձի չափից:

Այսինքն՝ արտահերթ ռեժիմով հետպատերազմական իրավիճակում իսկապես կարեւորագույն նախագծերից մեկը ընդունվեց: Բայց մեկ ամիս չանցած՝ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանն ու Արտակ Մանուկյանը նոր նախագիծ են ներկայացրել, որով առաջարկում են նվազեցնել գանձվող գումարների չափը՝ սկսելով այն 2 հազար դրամից: Ստացվում է՝ դեռ մեկ ամիս էլ չի անցել արտահերթ ռեժիմով ընդունված փոփոխությունից, հիմա նոր նախագիծ է ներկայացվում: Իսկ ինչո՞ւ փոփոխությունը հենց տարեվերջին չառաջարկվեց, չներառվեց նախագծում. նախագծի հեղինակները բացատրում են, թե օրենքով իրենք հնարավորություն չունեին առաջարկներ ներկայացնելու, քանի որ կառավարարության նախագիծն արտահերթ նիստերի ընթացքում է ընդունվել։

Այսինքն՝ շտապողականության արդյունքում ոչ այնքան արդար օրենք է ընդունվել, հիմա առաջարվում է փոխել կառավարության կողմից ներկայացված նախագիծը: Ու այսքանից հետո իշխանությունները խոսում են արդյունավետ կառավարման, երկիրն այս վիճակից դուրս բերելու մասին, մինչդեռ իրականում տարրական կազմակերպչական հարցերում հաճախ չեն կարողանում կողմնորոշվել: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ռեսուրսի եւ ժամանակի անտեղի վատնում։ Երբ հարցը վերաբերում է զոհված կամ վիրավորված զինծառայողների ընտանիքներին փոխհատուցելուն, ապա պետք էր ավելի ուշադիր լինել ու փորձ անել ներկայացնել ավելի ամբողջական եւ կատարյալ նախագիծ։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համաորում։ 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ