15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Երրորդ համաշխարհային պատերազմը սկսված է. Իրատես

Ժամանակակից աշխարհի քաղա­քակրթության հիմքը դրվել է Հու­նաստանում: Հունաստանն է օրրանը փիլիսոփայության, ճարտարապե­տության, բժշկության, գրականու­թյան, ռսւզմարվեստի, իրավագիտու­թյան և շատ այլ արժեքների: Եվրոպական քաղաքակրթությու­նը ոչնչացնել փորձեցին պարսիկնե­րը: Ասել, թե պարսիկները բարբարոս, հետամնաց ազգ էին, մեծագույն սխալ կլինի: Զրադաշտական Պարսկաս­տանը ստեղծել էր իր քաղաքակրթու­թյունը, բայց անհամեմատ հետ էր եվ­րոպական արժեքներից: Պարսկաս­տանը չուներ փիլիսոփայության, բժշ­կության բնագավառում որևէ հայտնի անուն: […]

Ահա այստեղ է ազգային անվտանգության սպառնալիքը. Ժամանակ

Դեկտեմբերի 9-ը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Հայաստանի պարագայում փաստացի ստացվում է, ընդ որում՝ պաշտոնական կամ գոնե կիսապաշտոնական մակարդակում, որ դեկտեմբերի 9-ը ազգային անվտանգության սպառնալիքի օրն է, քանի որ մոտ մեկ շաբաթ առաջ այցելելով Հատուկ քննչական ծառայություն՝ Սերժ Սարգսյանը կոռուպցիան հայտարարեց ազգային անվտանգության սպառնալիք: Վիճել դրա հետ, մեղմ ասած, թե՛ անիմաստ է, թե՛ անհնար: […]

Պատերազմի վտանգը ապրիլից հետո. Ժամանակ

Հայաստանի և Ադրբեջանի ար­տաքին գործերի նախարարների՝ Վիեննայի հանդիպումից հետո հնչում են հռետորական կամ լրագրողական հարցադրումներ, և թե արդյո՞ք հանդիպումը արդարաց­րեց սպասելիքը, կամ ի՞նչ սպասել այդ հանդիպումից: Միևնույն ժա­մանակ, հանդիպումից հետո արձա­նագրվեց, որ այն անպտուղ էր, հետևաբար անարդյունավետ և դրա­նով իսկ վտանգավոր՝ ռազմական էսկալացիայի տեսանկյունից: Հայաստանի հանրային, քաղաքա­կան շրջանակներում գործնականում տեղի չի ունենում կարևորագույն մի հանգամանքի՝ […]

Պուտինը զգուշացնում է՝ չի հանդուրժելու. 168 Ժամ

«Սերգեյ Լավրովի խոսքերը որևէ կապ չունեն իրականության հետ»,- այս մասին ասաց լեհ քաղաքագետ Կոնրադ Զաշտովտը անդրադառնալով Մինսկում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի տված հարցազրույցին: Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին գոր­ծերի նախարար Սերգեյ Լավրովը Մինսկում «РТР Беларусь» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, թե Եվրամիու­թյան անդամ որոշ երկրներ ցանկանում են Արևելյան գործընկերությունն օգտագործել «հակառուսական նպատակներով»: «Նրանք մեծամասնությունը չեն, […]

Էս ինչ փողեր են ֆռֆռում. Հայկական Ժամանակ

ՀՀ կենտրոնական բանկը լավատեսորեն է նայում մեր տնտեսության աճի հեռան­կարներին: Այդ լավատեսու­թյանը հորդում է ԿԲ-ի՝ այս տարվա չորրորդ եռամսյակին վերաբերող «գնաճի հաշվետվություն» զեկույցում, որը հրապա­րակվեց օրերս: Տնտեսությունը, ըստ ԿԲ-ի կանխա­տեսումների, աճելու է առաջիկա­յում: Եվ այդ աճը պայմանավորված է մի քանի գործոններով: Հա­մաշխարհային տնտեսությունում իրավիճակը բարելավվում է: Ըստ ԿԲ-ի, բարելավվում է վիճակը նաեւ մեր հիմնական գործընկեր […]

Մեր երկրում ամենահայրենասերները հավաքարարներն են

Չգիտես ինչու` միշտ մտածել եմ, որ մեր շրջապատի ամենահայրենասեր մարդիկ մեր շենքերի մուտքերը, բակերն ու փողոցներն ավլող մարդիկ են: Ուշ գիշերները կամ վաղ առավոտյան, երբ բոլորը դեռ քնած են, դուրս են գալիս այս մարդիկ և սկսում իրենց գործը: Լուռ են նրանք, շրջապատի նկատմամբ` գրեթե անտարբեր: Լինելով մեզանից մեկը, միաժամանակ ուրույն են իրենց ներաշխարհով, իրենց աշխարհով ու փիլիսոփայությամբ: Մեր և իրենց միջև […]

Հունվարից հետո ում կկրակի. Հայկական Ժամանակ

Երեկ Վիգեն Սարգսյանը հաստատեց, որ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանն ազատվում է աշխատանքից: Պաշտպանության նախարարն ասաց, որ Բաղմանյանը աշխատանքից ազատման մա­սին զեկուցագիր է գրել իր հորդորով: Որպեսզի գեներալ Բաղմանյանի աշխատանքային լիազորությունները դա­դարեցվեն, անհրաժեշտ էր Սերժ Սարգսյանի հրամանագիրը, որն էլ երկար չսպասեցրեց: Երեկ օրվա վերջում հրապարակվեց նաև հրամանագիրը: Հայկազ Բաղմանյանի ազատման մասին, լուրերը […]

Կրեատիվի այս դոզան կգմփացնի

Գնաճն ու հատկապես սպառողական զամբյուղի ապրանքների գնաճը հասել է այնպիսի մակարդակների, որ անգամ ես եմ սկսել զգալ այն։ Օրինակ՝ այս ամիս մոտ մի 20 տոկոս ավել փող եմ տվել տուն, որովհետև վերջացել էր, չնայած որ ոչ մի ավել բան չենք արել՝ համեմատած նախորդ ամիսների հետ։ Գազի գնագոյացումը տենց էլ մնաց առեղծված, որովհետև առ այսօր ոչ […]

Երեք հաղորդագրություն. Ժամանակ

Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 2-ին այցելել է Արցախ և դիտել այնտեղ իրականացվող զորավարժությունը, նաև անցկացրել խորհրդակցություն պաշտպանական խնդիրների թեմայով: Այդօրինակ այցերը Սարգսյանի օրակարգում ամենևին նորություն կամ հազվադեպ երևույթներ չեն, և այդ տեսանկյունից, իհարկե, չկա առանձնահատուկ որևէ բան, սակայն իրավիճակին առանձնահատկություն հաղորդում են այն ժամանակահատվածներն ու մթնոլորտը, որ ուղեկցում են յուրաքանչյուր այց: Եվ այդ տեսանկյունից դեկտեմբերի 2-ի […]

Եթե ամուսինը հարբեցող է եւ թմրամոլ. 168 Ժամ

«Սա հոգեբանական գրոհ է: Իրենց ասած բանաձևը շատ լավն է, ասում են Հայաստանը Ռուսաստանի կինն է՝ ես էլ ասում եմ եթե ամուսինը հարբեցող է և թմրամոլ, ցանկացած կին ազատ ընտրության հնարավորություն ու­նի և թքել է իր ամուսնու վրա»,- անդրադառնալով ռուսական մեդիադաշտի հակահայ քարոզչությանը՝ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նրա խոսքո՝ այդ քարոզչությունն ուղղորդ­ված է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի