15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Իրավիճակը մոտ է ողբերգականին. Հայկական Ժամանակ

Երեկ առավոտը բացվեց չափազանց ծանր լուրով. ԼՂՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամա­սերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում, այսինքն աոաջնագծում ինժեներական աշխա­տանքներ կատարելիս, հակատանկային ականի պայ­թյունի հետեւանքով երեք զինծառայող է զոհվել 22-ամյա սպա Գեղամ Զաքարյանը, ժամկետային զինծառայող­ներ 19-ամյա Սարգիս Աբրահամյանը եւ 20-ամյա Սարգիս Մելիքյանը: Իսկ 19-ամյա ժամկետային զինծառայող Նա­րեկ Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավո­րում, նրա վիճակը գնահատվում […]

Մոսկվան նախազգուշացնում է նոր պատերազմի մասին. Հայկական Ժամանակ

Երեկ Երեւանում էր Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Վերջինս եղավ Ծիծռենակաբերդում, ուր կարծես թե գնացել էր անմիջապես օդանավակայանից, հանդիպումներ ունեցավ Սերժ Սարգսյանի եւ Էդվարդ Նալբանդյանի հետ, որի հետ նաեւ համատեղ մամուլիս ասուլիս տվեց: Ինչպես նաեւ մասնակցեց Հայաստան-Ռուսաստան դարերով կոփված բարեկամություն խորագրով պատմաավերագրական ցուցահանդեսի բացմանը, որին ներկա էր նաեւ Սերժ Սարգսյանը: Մի խոսքով, հագեցած օրակարգով պաշտոնական […]

Լավրովը կոտրեց Ալիեւի հույսերը, Երեւան է եկել չարյաց փոքրագույնով. Ժամանակ

Նախօրեին Երևան է ժամանել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, որը հասցրել է ծաղկեպսակ դնել Ցեղասպանության զոհերի հուշահամալիրին: Այսօր Լավրովը կհանդիպի Հայաստանի քաղաքական ղեկավարությանը, թեև չի բացառվում, որ նախօրեին արդեն իսկ եղել են ոչ պաշտոնական շփումներ: ՌԴ արտաքին գործերի նախարարը Երևան է ժամանել Բաքվից, իսկ Բաքու էր ժամանել թուրքական Անթալիայից: Ինչով է պայմանավորված այդ վոյաժը, […]

Աղ լցրեց Էրդողանի եւ Ալիեւի վերքին. Ժամանակ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղն ու միջազգային ահաբեկության դեմ պայքարը այն հարթակներն են, որտեղ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը գործակցում են: Բրայզան ասել է, որ Վրաստանի հարցում, օրինակ, ունեն էապես տարբերվող մոտեցումներ, իսկ ահա ղարաբաղյան խնդրում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ գործակցություն է: Բրայզան Մինսկի խմբի […]

Կարող է իր հետ սրբել- տանել Կարեն Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին . Հայկական Ժամանակ

Գագիկ Ծառուկյանի «Առինջ մոլի» եւ ՊեԿ-ի միջև ծագած հակամարտությունը շատ տարօրինակ ընթացք ստացավ: Ամեն ինչ սկսվեց առևտրականների անմեղ և անկեղծ բռն­կումով, թե իրենց ուզում են ստիպել ավելորդ թղթաբանու­թյուն վարել, ավել հարկ վճարել: Առևտրականները սպառնացին տարբեր բողոքի ակցիաներով, կառավարության, Աժ-ի դիմաց միտինգներով: Այդ ընթացքում Գագիկ Ծառռւկյանը մեկ անգամ «Առինջ մոլի» տարածքում բարձրախոսով դիմեց դժգոհ աշխատողներին, ասաց, […]

Պուտինը պետք է կողմնորոշվի, Էրդողանը նեղում է. 168 Ժամ

«Ռուսաստանի համար բավականին բարդ ժամանակահատված է, քանի որ, չնայած Թուրքիայի նախագահի հետ լիարժեք հարաբերությունների վերականգնման ցանկությանը, Ռուսաստանի նախագահը չի ցանկանում, որպեսզի Էրդողանը մասնակցի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, քանի որ դա Ռուսաստանի մենաշնորհն է, առանց այն էլ՝ Ռուսաստանը զիջում է համարում այն, որ այս հարցում հաշվի է առնում Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի դիրքորոշումները, ստիպված է աշխատել […]

Ծախվում է. Առավոտ

Բազմիցս արդեն գրել եմ, որ ցանկացած անձնական հարձակում՝ անկախ նրանից, թե ով է հարձակման թիրախը, ինձ համար անընդունելի է: Մանավանդ՝ եթե թիրախավորված անձը պատերազմող երկրի պաշտպանության նախարար է: Ցանկացողները կարող են ստուգել «Առավոտի» պահոցում, որ ես նույնքան դեմ էի, երբ «կապը կտրած» հայտարարություններ էին անում Սեյրան Օհանյանի, առավել եւս՝ նրա ընտանիքի հասցեին: Նրա ղեկավարած կառույցն, […]

Անկանխատեսելի մեծ ռիսկ. ի՞նչ է խմորվում ղարաբաղյան հարցում. Ժամանակ

Մամուլում տեղեկություն է տարածվել, որ առաջիկա օրերին Հայաստան կարող է ժամանել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ընդ որում Թուրքիա-Ադրբեջան երթուղով, այսինքն՝ նախ լինելով Թուրքիայում և հանդիպելով իր գործընկեր Չավուշօղլուի հետ, հետո լինելով Բաքվում և հանդիպելով Ալիևի ու Մամեդյարովի հետ, իսկ այնտեղից էլ ժամանելով Երևան հանդիպումների: Այդ տեղեկությունը դեռևս չունի պաշտոնական հաստատում: Փոխարենը պաշտոնական հաստատում ունի այն, […]

Ֆուտբոլի «հայկական հարցը»

Ֆուտբոլով  կարելի է  շունչ տալ  երկրին Հայաստանի ազգային հավաքականը տապալեց ընտրական մրցաշարը՝ ցուցադրելով խայտառակ ֆուտբոլ։ Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը Չեխիայից պարտվում է 7:0, իսկ Թուրքիայից՝ 4:0 հաշվով: Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը Երեւանում 3:0 հաշվով պարտվում է Մակեդոնիային, իսկ 5:0 հաշվով՝ Ավստրիային: Սա միայն վերջին շաբաթների պաշտոնական խաղերի արդյունքները: Փաստ է, որ մանկապատանեկան ֆուտբոլում […]

Նոր գործարք՝ լռություն միլիարդի դիմաց. Ժամանակ

«Զինապարտության մասին» օրենքի նախագծի կամ պարզապես դրա ըստ էության ամենախնդրահարույց կամ աղմկահարույց դարձած կետի՝ տարկետման իրավունքի մասով ստեղծված դիմակայության ֆոնին բավական հետաքրքիր է իշխանության պահվածքը: Արդեն երրորդ օրն է՝ մի քանի հարյուր ուսանող բողոքում է օրենքի նախագծի, տարկետման իրավունքը չեղարկելու ՊՆ նախաձեռնության դեմ: Հետաքրքիր է իշխանության պահվածքն այդ իրավիճակում: Գործնականում բողոքին պատասխանողի դերում հայտնվել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի