28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Նոր գործարք՝ լռություն միլիարդի դիմաց. Ժամանակ

«Զինապարտության մասին» օրենքի նախագծի կամ պարզապես դրա ըստ էության ամենախնդրահարույց կամ աղմկահարույց դարձած կետի՝ տարկետման իրավունքի մասով ստեղծված դիմակայության ֆոնին բավական հետաքրքիր է իշխանության պահվածքը: Արդեն երրորդ օրն է՝ մի քանի հարյուր ուսանող բողոքում է օրենքի նախագծի, տարկետման իրավունքը չեղարկելու ՊՆ նախաձեռնության դեմ: Հետաքրքիր է իշխանության պահվածքն այդ իրավիճակում:

Գործնականում բողոքին պատասխանողի դերում հայտնվել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Ըստ էության սա լիովին հասկանալի է, քանի որ նա է վիճահարույց, աղմկահարույց դարձած նախագծի հեղինակը, նա է հայտարարում, որ հետևողական է լինելու դրա առաջմղման հարցում, չի նահանջելու և այլն: Ըստ այդմ՝ այն, որ Վիգեն Սարգսյանն է առաջնային պատասխանողը, լիովին տրամաբանական է, հասկանալի: Բայց հետաքրքիր է այն, որ Վիգեն Սարգսյանը միակ պատասխանողն է, և, այսպես ասած, մնացյալ իշխանական համակարգը գործնականում կա՛մ չի մտնում այս դիմակայության մեջ, այսպես ասած՝ մատի և մատանու կամ պաշտպանության նախարարի և ուսանողների «արանքը», կա՛մ դա անում է չափազանց պասիվ, առանց որևէ խանդավառության, առանց նկատելիության, առանց աչքի ընկնելու ձգտման:

Մինչդեռ բոլորին է հայտնի, որ իշխանության շահը պաշտպանելիս համակարգի տարբեր սեգմենտներ պարզապես հերթ չեն տալիս միմյանց, եթե անգամ արտահայտելիս են լինում խիստ ոչ պոպուլյար մտքեր և դատողություններ: Հետևաբար, երբ ներկայումս չկա ուսանողության բողոքին ընդդիմախոսելու իշխանական հերթ, ապա պետք է ենթադրել, որ խնդիրը չի դիտարկվում, այսպես ասած, իշխանության շահի տեսանկյունից և համարվում է, որ դա լոկ Վիգեն Սարգսյանի խնդիրն է, և թող նա էլ, այսպես ասած, դուրս գա դրա տակից:

Այսինքն՝ փաստացի ստացվում է մի ուշագրավ վիճակ, երբ իշխող համակարգի բոլոր հիմնական սեգմենտները սպասում են, թե երբ է տապալվելու Վիգեն Սարգսյանը: Կամ նվազագույնը չեն ցանկանում օգնել նրան հաղթահարելու խնդիրը, իսկ գուցե սպասում են, որպեսզի Վիգեն Սարգսյանն ինքը դիմի օգնության, ինչին թերևս կհետևի նրա հետ, այսպես ասած, «առևտրի» մեկնարկը՝ ինչ-որ բան օգնության դիմաց:

Հետաքրքիրը շարունակում է մնալ Սերժ Սարգսյանի պահվածքը, որը ոչ միայն ինքն է ձեռնպահ մնում հարցին միջամտելուց և պատասխանատվությունն իր վրա վերցնելուց, այլև կարծես թե իշխանական թևերին էլ չի տալիս Վիգեն Սարգսյանին ավելի ակտիվ աջակցելու ցուցում կամ հանձնարարություն: Արդյո՞ք այդ լռությունն ու պասիվությունն այն գինն է, որի դիմաց, այսպես ասած, պետք է նոյեմբերի 13-ին խոսի վարչապետ Կարեն Կարապետյանի հենարան՝ ռուսաստանահայ գործարարների Հայաստանի Ներդրողների ակումբը՝ հայտարարելով մեկ միլիարդ դոլարի ներդրումային մտադրությունների մասին: Ինչ կասի Սերժ Սարգսյանը դրանից հետո, երբ Ներդրողների ակումբը մտնի կոնկրետ պատասխանատվության տակ:

 Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ