11 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Ո’չ պատմության կրկնությանը. գերմանացի եկեղեցականները ցնցված են դեպքերի նկարագրություններից

Բեռլինում շարունակվում են Հայոց ցեղասպանության դատապարտման եւ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները: Ապրիլի 30-ին տեղի Լիշտենբերգ շրջանի „Փրկչի“ եկեղեցում տեղի է ունեցել հուշ-երեկո, որին ներկա են եղել Գերմանիայում ՀՀ դեսպանատան դիվանագիտական անձնակազմի ներկայացուցիչ պարոն Դավիթ Գրիգորյանը, Գերմանիայում ԼՂՀ ներկայացուցիչ պարոն Հարություն Գրիգորյանը, քահանա Տեր Գնել Գաբրիելյանը եւ բազմաթիվ գերմանահայեր եւ օտարազգի հյուրեր: Երեկոն իր ողջույնի խոսքով […]

Պուտինի հետ խոսելուց հետո Առաջին ալիքի տնօրենը ինքնասպանության փորձ է արել

Ըստ lenta-ua.ru-ի, Ռուսաստանի Առաջին ալիքի գործադիր տնօրեն Կոնստանտին Էռնստը, ապրիլի 30-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ “Գազպրոմ” ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ: Երկար հեռախոսազրույցներից հետո նա տանը փակվել է իր աշխատասենյակում, որից հետո նրա հետ բնակվող Լարիսա Սիլինչիկովան կրակոցի ձայն է լսել: Էռնստին անգիտակից վիճակում եւ պարանոցի շրջանում հրազենային վնասվածքով տեղափոխել են […]

Եռօրյա սուգ Օդեսայում

Մայիսի 3-ին, 4-ին եւ 5-ին Օդեսայում հայտարարվել է սուգ: Օդեսայի քաղաքային խորհրդի որոշմամբ քաղաքի հաստատություների շենքերին խոնարհված են լինելու Ուկրաինայի պետական եւ Օդեսա քաղաքի  դրոշները՝ երիզված սեւ ժապավեններով: Հիշեցնենք, որ մայիսի 2-ին,  Օդեսայում դաշնայնացման կողմնակիցների եւ ուկրաինացի զինվորականների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով 43 մարդ է զոհվել: Երեկ ուշ  երեկոյան  Օդեսայի բժշկական հաստատություններ էին դիմել […]

Գրքի միջազգային ցուցահանդես Բուենոս Այրեսում

Ապրիլի 24-ից մայիսի 12-ը Բուենոս Այրեսում ընթանում է գրքի 40-րդ Միջազգային ցուցահանդեսը: 40-ից ավելի երկրների թվում առանձին տաղավարով ներկայացված է նաեւ Հայաստանը, եւ մայիսի 1-ին ավանդաբար նշվեց Հայաստանի Հանրապետության օրը: Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ եւ Արգենտինայի “Հայ կենտրոնի”  օժանդակությամբ ցուցահանդեսի “Խոսե Էրնանդես” սրահում կայացավ օրվա կենտրոնական միջոցառումը, որին ներկա էին ավելի քան 1600 հանդիսականներ: Բացման […]

Ընդդեմ ամերիկյան պատժամիջոցների. Օբաման չի կարողանա Ռուսաստանում բանջարեղենի խանութ մտնել /ֆոտո/

Համացանցում է հայտնվել մի լուսանկար, որն արված է ռուսական Սոչի քաղաքում: Լուսանկարում պատկերված է տեղի բանջարեղենի եւ մրգերի մի խանութի դուռը, որի վրա գրված է. “Օբաման իրավունք չունի մտնել խանութ”:  Ամենայն հավանականությամբ, խանութի տերն այսպես է արձագանքել ԱՄՆ-ի պատժամիջոցներին Ռուսաստանի դեմ:  

Անհաջող մահապատիժ. մահապարտը չի մահացել 20 րոպե /ֆոտո/

Օկլահոմայում մահապատժի դատապարտված տղամարդուն մահապատիժը 20 րոպե իրականանցելիս են եղել, գրում է Газета.Ru-ն:  Կլեյտոն Լոկետը մահացու սրսկման չափաբաժինը ստացել է տեղի ժամանակով 18.23-ին, սակայն 18.37-ին դեռ կենդանության նշաններ է ցույց տվել, իսկ հետո կրկին գիտակցության է եկել, ինչի պատճառով բանտի ղեկավարը կարգադրել է կանգնեցնել մահապատիժը:  Ավելի ուշ նրան 3 չափաբաժին են ներարկել, ինչից հետո նոր […]

Անչափահասի հեռախոսում սարսափելի տեսանյութ են գտել, թե ինչպես է նավը խորտակվում /վիդեո/

Հարավային Կորեայի ափերի մոտ գրեթե 2 շաբաթ առաջ խորտակված “Սևոլ” նավի 17-ամյա ուղևորը հեռախոսով նկարահանել է նավում գտնվող մի քանի աշակերտների վերջին րոպեները: Փրկարարները հայտնաբերել են հեռախոսը երիտասարդի մարմնի հետ, հայտնում է Вести.Ру-ն:  Հիշեցնենք, որ 477 ուղեւորով նավը անցել էր ջրի տակ: Ուղեւորների մեծ մասը դպրոցականներ էին: Ողբերգության հետեւանքով 213 հոգի մահացել է, 81-ը համարվում […]

Թոշակառուն ինքնասպան է եղել դատարանի դահլիճում

Խաբարովսկում ապրիլի 30-ին ձերբակալվել է 67-ամյա մի տղամարդ, ով մեղադրվել է բռնաբարության մեջ:  Այսօր առավոտյան դղամարդուն մեկուսարանից տեղափոխել են դատարանի դահլիճ` գործով դատավարության: Սակայն հենց դատարանի դահլիճում 67-ամյա տղամարդն ինքնասպան է եղել, տեղեկացնում է Газета.Ru-ն:  Թե ինչ տարբերակով է տղամարդը կյանքին վերջ տվել եւ միջադեպի այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Ոչ թե տոնական, այլ բողոքի. ամբողջ աշխարհում Աշխատավորի օրը մարդիկ բողոքի ակցիաներ են իրականացրել /ֆոտոշարք/

Մայիսի մեկը ողջ աշխարհում նշվում է իբրեւ Աշխատավորի օր: Երեկ, սակայն, աշխարհի տարբեր երկրներում ոչ թե տոնական, այլ բողոքի ցույցեր են եղել, որոնցից մի քանիսն անգամ բախումներով է ավարտվել: Օրինակ, Հունաստանում, Իսպանիայում, Գերմանիայում, Ասիայի, Լատինական Ամերիկայի երկրներում մարդիկ դուրս են եկել փողոց` պայքարելու գործազրկության դեմ:  Ամենից բուռն մայիսմեկյան ակցիան անցել է Թուրքիայում: Երկրի իշխանություններն արգելել […]

Ուկրաինական բանակը հարձակվել է Սլավյանսկի վրա. կա զոհ եւ վիրավորներ /վիդեո/

Ուկրաինական բանակի հատուկ ստորաբաժանումները այսօր վաղ առավոտյան հարձակվել են Սլավյանսկ քաղաքի վրա, այստեղ մարտեր են ընթանում, տեղեկացնում է РИАНовости–ն:  Քաղաքում լսվում են պայթյուններ և կրակոցներ, ականատեսները հաղորդել են, որ ինքնաթիռները ռեակտիվ ռումբեր են նետում Սլավյանսկի վրա, քաղաքում տագնապի նշան է, որը բնակիչներին զգուշացնում է հատուկ գործողության սկսվելու մասին, քաղաքն ամբողջությամբ արգելափակված է: Սլավյանսկի ինքնապաշտպանության ուժերն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի