28 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Օբաման “փայլել է դաստիարակությամբ” /վիդեո/

Սոցցանցերում մեծ վրդովմունք է առաջացրել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի պահվածքը, իսկ բլոգերները նշել են, որ նախագահն իրեն անդաստիարակ է պահել: Օբաման, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային ժամանելուն պես, երբ իջել է ուղղաթիռից պատասխանել է նավատորմայիններին` բաժակը ձեռքին եւ նույնիսկ այն գետնին չի դրել կամ տեղափոխել մյուս ձեռքը: Տեսանյութը հայտնվել է համացանցում եւ բազմաթիվ դիտումներ է ունեցել:

Վագրը գազանանոցում հոշոտել է դեռահասին /վիդեո/

Նախօրեին Հնդկաստանի գազանանոցներից մեկում սպիտակ վագրը հոշոտել է դեռահասին, ով հայտնված է եղել նրա վանդակում: Ականատեսները պնդում են, որ դեռահասը, ամենայն հավանականությամբ` դպրոցականը, ինքն է թռել վագրի վանդակը: Նա անցել է ճաղավանդակն ու վայր է ընկել, հաղորդում է BBC-ն: Սարսափած դեռահասը քարերով խփել է վագրին, սակայն գիշատչին դա չի կանգնեցրել, բազմաթիվ մարդկանց աչքի առաջ նա […]

Show must go on

Երեկ, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Պիեր Անդրյոի, Ջեյմս Ուորլիքի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այնուհետև հանդիպումը շարունակվեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ։ Ի՞նչ նպատակ են հետապնդում այս հանդիպումները և ի՞նչ կար վերջին հանդիպման ենթատեքստում: ՛՛Այսպիսի հանդիպումներ տեսել եմ արդեն հարյուրից ավել, դրանք կայանում […]

Մահաբեր էբոլա վիրուսը հասավ Եվրոպա . ահագնացնող թվեր

Մահաբեր էբոլա վիրուսն արդեն հասել է Եվրոպա: Իսպանիայում մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, եւ նրա մոտ այս վիրուսն են հայտնաբերել, տեղեկացնում է РИА Новости-ն: Իսկ ահա առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ահագնացնող թվեր է ներկայացնում: Նրանց ուսումնասիրությունների համաձայն` մինչ նոյեմբեր այս վիրուսով արդեն 20 000 մարդ վարակված կլինի: ԱՀԿ-ում նշել են, որ անհարժեշտ է խստագույն միջոցներ կիրառել` այս […]

Բռնաբարել ու սպանել են. երիտասարդ կանանց դիեր Դոնբասի ուժայինների ճամբարում /վիդեո/

Դոնբասի ինքնապաշտապանական ուժերի ներկայացուցիչները պնդում են, որ Ուկրաինայի ուժայինները տանջել ու ծաղրել են խաղաղ բնակիչներին: Մասնավորապես, ինքնապաշտպանական ուժերի ներկայացուցիչները ցնցվել են` ուժայինների ճամբարում երիտասարդ կանանց մարմիններ են հայտնաբերել: Դոնբասի ներկայացուցիչները զինամթերք են փնտրել, երբ հայտնաբերել են դիերը: Նրանք կարծում են, որ ուկրաինացի ուժայինները ծաղրել ու տանջամահ են արել խաղաղ բնակիչներին: Դոնբասի շրջանի գյուղերի բնակիչներն էլ […]

Տաքսու վարորդը թալանել եւ սպանել է 21-ամյա ուղեւորուհուն

Սվերդլովսկի շրջանում բացահայտվել է 21-ամյա ուսանողուհի Մարիա Սկրիպովայի սպանությունը: Աղջիկը կորել էր ընկերուհու տանից տուն վերադառնալիս: Ինչպես պարզվել է, Մարիան  անհատ-տաքսի է նստել, որի վարորդը մի քանի անգամ դատապարտվել է: Ուսանողուհին ճանապարհին քնել է, իսկ տաքսիստը թալանել է նրան, ապա սպանել: Հանցագործին հնարավոր է եղել բացահայտել այն բանից հետո, երբ նա սպանված աղջկա հեռախոսը լոմբարդ է հանձնել: 

Դաժան ծեծի է ենթարկել 72-ամյա ուղեւորին

Նովոսիբիրսկում դաժան ծեծի փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Միջադեպը տեղի է ունեցելհասարակական տրանսպորտում: Ոստիկանները պարզել են, որ          72-ամյա տղամարդուն ծեծի է ենթարկել ավտոբուսի տոմսավաճառը, քանի որ  տղամարդը ցանկացել է մտնել ավտոբուս: Ականատեսները պատմել են, որ 72-ամյա տղամարդը ցանկացել է ավտոբուս մտնել մեծ պայուսակով, սակայն 19-ամյա տոմսավաճառը նրան թույլ չի տվել: Երբ տղամարդը կրկնել է ավտոբուս մտնելու փորձը, տոմսավաճառը հարձակվել է նրա վրա եւ դաժան ծեծի ենթարկել, ապա հրել է նրան, ինչի արդյունքում տղամարդը գանգոսկրի […]

Հեծանվորդը հրաշքով է փրկվում մահից /վիդեո/

Օրերս Մոսկվայում դաժան ավտովթար է տեղի ունեցել, որի տեսանյութը հայտնվել է համացանցում: Բեռնատար եւ մարդատար ավտոմեքենաները իրար են բախվում, ինչի արդյունքում մարդատար մեքենան խփում է անցնող հեծանվորդին:  Տեսանյութում երեւում է, թե ինչպես է նման վթարից հետո հեծանվորդը պարզապես հրաշքով ողջ մնում:

29 նահանգ ցանկանում է առանձնանալ ԱՄՆ-ից /վիդեո/

Նախօրեին НТВ հեռուստաընկերության եթերից սենսացիոն լուր է հնչել: “Օրվա անատոմիա” հաղորդման հաղորդավարը հայտնել է, որ ԱՄՆ-ի 50 նահանգներից 29-ը ցանկանում է առանձնանալ: “Ստորագրահավաքն արդեն ուղարկվել է Սպիտակ տուն, այդ ցանկության տակ ստորագրել է ավելի քան 350 000 մարդ”,- ասել է հաղորդավարը: Նա նշել է, որ ամենից շատ առանձնանալ են ցանկանում Տեխաս եւ Լուիզիանա նահանգները: Ավելի ուշ […]

Մարիուպոլում կրակել են անչափահաս երեխաների վրա /վիդեո/

Ուկրաինայում մարտերը շարունակվում են: Մարիուպոլից տեղեկատվություն է ստացվել, որ զինվորականները կրակել են անչափահաս երեխաների վրա, ովքեր հեծանիվ քշելիս են եղել, գրում է LifeNews-ը: Երեխաներից մեկը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, նրան վիրահատում են: Միջադեպի ականատես մի տղամարդ նկարահանել է տեղի ունեցածը: “Ես սկսեցի նկարահանել, երբ լսեցի կրակոցները: Պարզվեց, որ երկու դեռահաս հեծանիվ էին քշում, երբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված