Ինչի համար է Ջեն Փսակին լքում Պետդեպարտամենտը

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին թողնում է իր պաշտոնը, քանի որ հղի է եւ պատրաստվում է մայրանալ, հայտնում է РИА Новости-ն: Նա Թվիթերի իր էջում հայտնել է, որ այսուհետ աշխատանքի կանցնի ԱՄՆ նախագահի աշխատակազմում եւ առաջիկա 2 տարին այնտեղ կաշխատի: “Շատ կկարոտեմ իմ գործընկերներին”,- գրել է Փսակին: Փսակիի երեխան լույս աշխարհ կգա հուլիս ամսին: