09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Սկանդալ. Պուտինն ու Պորոշենկոն վիճել են, գոռացել իրար վրա. ԶԼՄ-ներ

Գերմանական Der Spiegel-ի տվյալներով` Մինսկում “Նորմանդական քառյակի” բանակցությունների ժամանակ իրավիճակը բավական լարված է եղել, եղել է մի պահ, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն սկսել են վիճել, անցել են “դու”-ի եւ անգամ գոռացել են իրար վրա: Միեւնույն ժամանակ, ըստ թերթի, այս միջադեպը շատ արագ է հարթվել: Ընդ որում, գերմանական հանդեսը գրել […]

Ուսուցչուհին դասի ժամանակ կտրել է աշակերտուհու մազերը` իբրեւ պատիժ

Իժեւսկում Ռուսաստանի Սահմանադրությանը նվիրված դասի ժամանակ ուսուցչուհին իբրեւ պատիժ կտրել է աշակերտուհու մազերը: Տեսնելով, որ աշակերտուհին իրեն լավ չի պահում` ուսուցչուհի Յանա Զվերեւան վերցրել է մկրատն ու կտրել աղջկա մազերը, հայտնում է Интерфакс-ը: Աղջկա մայրը դպրոցին եւ ուսուցչուհուն դատի է տվել: Նա պատմել է, որ իր դուստրը դասի ժամանակ պատահաբար բարձրաձայն ծիծաղել է, ինչն էլ […]

Դեռահասը սպանել է ընտանիքին համակարգչային խաղերի համար

ԱՄՆ-ի Կենտուկի նահանգում 16-ամյա դեռահասը սպանել է ծնողներին եւ փոքր քրոջը: սպանության պատճառ է դարձել այն, որ ծնողներն արգելել են տղային համակրգաչյին խաղեր խաղալ: Ընտանիքի անդամներին սպանելուց հետո տղան վերցրել է ծնողների մեքենան եւ փորձել է փախչել, սակայն ոստիկանությունը հետապնդել է նրան: երբ տղան չի ցանկացել հանձնվել, ոստիկաններից մեկը կրակել եւ սպանել է տղային, գրում […]

Հրադադարը կարճ տեւեց. ուժայինները գնդակոծել են Դոնեցկի օդանավակայանը

Ուկրաինացի ուժայինները նախօրեին կրակ են բացել Դոնեցկի օդանավակայանի ուղղությամբ: Այդ մասին հայտնել են Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունից: Չնայած “Նորմանդական քառյակը” պայմանավորվել էր հրադադարի մասին, եւ Ուկրաինայում մի քանի ժամ հանգիստ իրավիճակ էր, այդուամենայնիվ, կարծես թե հրադադարը կարճ տեւեց: Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունից տեղեկացրել են նաեւ, որ ուկրաինական կողմը չի շտապում հանել ծանր զինտեխնիկան, չնայած այդ մասին եւս […]

Եթերում բռնաբարության մասին սյուժեի ընթացքում նախագահին են ցուցադրել /վիդեո/

ԱՄՆ-ի Fox 5 հեռուստաընկերությունը ուղիղ եթերում սխալմամբ սեռական ոտնձգության համար կասկածվող անձի լուսանկարի փոխարեն ցուցադրել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի լուսանկարը, հայտնում է Ria.ru-ն: Հաղորդավարը ընթերցել է լուրը, որ Սան Դիեգոյի պետական համալսարանում տեղի ունեցած  սեռական ոտնձգության միակ կասկածյալին մեղադրանք չի առաջադրվելու, այդ ընթացքում էկրանին երեւացել է Օբամայի լուսանկարը՝ “Մեղադրանք չկա” մեկնաբանությամբ: Fox 5-ի ղեկավարությունը […]

Ահաբեկիչը հարձակվել է սրճարանի եւ սինագոգի վրա. կան զոհեր

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ահաբեկիչը հարձակվել է սինագոգի, ապա սրճարանի վրա: Նա կրակահերթ է բացել երկու կառույցների ուղղությամբ էլ, ապա փախուստի դիմել, հայտնում է ТАСС գործակալությունը: Ահաբեկչի գործողությունների արդյունքում 55-ամյա մի տղամարդ է մահացել, 2 ոստիկան ծանր վիրավորվել է: Կոպենհագենում այժմ մարդաշատ վայրերից տարհանում են մարդկանց, քանի որ ահաբեկիչը զինված է եւ կարող է վտանգավոր լինել: […]

Հրադարարից մեկ օր անց. ինչ իրավիճակ է Ուկրաինայում /վիդեո/

“Նորմանդական քառյակի” բանակցությունների արդյունքում  որոշվեց փետրվարի 15-ին Ուկրաինայում հրադադար հաստատել: Ինչ վիճակում է այժմ Դոնբասի շրջանը` հրադադարի հաստատումից հետո: LifeNews-ի թղթակիցները մեկնել են Դեբալցեւո քաղաք, որը գնդակոծություններից հետո կիսաավիրված վիճակում է: Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության անջատողականներից մեկը LifeNews-ին պատմել է, որ իրենք պահպանում են հրադադարը, բայց ապահովության համար քաղաքի խաղաղ բնակիչներին տարհանել են: Այս տարածքում մարդիկ […]

Մահացել է

Շաբաթ օրը Մոնե-Կարլոյում մահացել է ամենահարուստ իտալացիներից մեկը`շոկոլադ արտադրող հանրահայտ Ferrero ընկերության տնօրեն Միկելե Ֆերերոն, հայտնում է РИА Новости-ն: Վերջինն 89 տարեկան էր: Այսօրվա դրությամբ Ferrero-ն արտադրում է այնպիսի հանրահայտ մթերքներ, ինչպիսիք են` Nutella շոկոլադը,  Rafaello եւ Ferrero Rocher կոնֆետները, Кinder Chocolate, Kinder Surprise եւ Tic-Tac սալիկները: ԶԼՄ-ները Միկելե Ֆերերոյին անվանում էին “ Nutella-ի հայր”:

Իսլամի սարսափը շարունակվում է. ԻՊ-ը 21 քրիստոնյայի է մահապատժի ենթարկել /վիդեո/

Համացանցում “Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորումը տեսանյութ է տարածել, որում երեւում է, որ ԻՊ-ը 21 եգիպտացի քրիստոնյաների է մահապատժի ենթարկել: Բոլոր 21 քրիստոնյաները առեւանգնվել էին Լիբանանում: Տեսանյութում երեւում է, որ նարնջագույն հագուստ հագցրած գերիներին գլխատում են, ամենայն հավանականությամբ, Միջերկրարակն ծովի ափին: Ահաբեկիչը խոստանում է “ոչնչացնել մյուս ափին գտնվող քրիստոնյաներին”` ի նկատի ունենալով եվրապացիներին, հաղորդում է ТАСС-ը: […]

Հակադրվելով Պուտինի մեծ ռազմավարությանը

Թույլ և շփոթված Եվրոպայի պարագայում միայն ԱՄՆ-ը կարող է խանգարել Կրեմլի աճող հավակնություններին Այս շաբաթ Ուկրաինայի արևելքում տեղի ունեցած ծանր մարտերը միակ պատճառը չեն Բելառուսի մայրաքաղաք Մինսկում չորեքշաբթի տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովի հանդեպ կասկածամտորեն տրամադրվելու համար, գրում է interpress.am-ը` The Wall street journal-ին հղումով: Եթե նույնիսկ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Գերմանիայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի