23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Սառցե բեկորը մանկապարտեզի տանիքից ընկել է 5-ամյա աղջնակների վրա

Կիրովում մանկապարտեզի տանիքից սառցե գունդը պոկվել եւ ընկել է 5 տարեկան երկու երեխաների վրա: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել երեխաների զբոսանքի ժամանակ, հայտնում է lifenews-ը: Սառցե բեկորն ընկել է առաջին հարկից, երեխաներն այդ պահին դաստիարակի հետ են եղել: Երեխաները տեղափոխվել են հիվանդանոց, դեպքի առթիվ ստուգումներ են անցկացվում:

Հրդեհ «Ադմիրալ» առեւտրի կենտրոնում. կան զոհեր եւ վիրավորներ /վիդեո/

Կազանի կենտրոնում գտնվող «Ադմիրալ» առեւտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում 4 հոգի մահացել է, կան բազմաթիվ վիրավորներ, հայտնում է LifeNews-ը: Նախնական տվյալներով` հրդեհը բռնկվել է առեւտրի կենտրոնում տեղակայված սրճարանում եւ տարածվել ողջ տարածքով մեկ: Հրդեհի պահին առեւտրի կենտրոնում մոտ 200 մարդ է գտնվել: Տեղեկություններ կան, որ հրդեհը կարող էր կազմակերպված լինել, քանի որ առեւտրի […]

18 ամսական երեխան հրաշքով ողջ է մնացել` 14 ժամ մնալով գետն ընկած մեքենայում

Ամերիկայի Յուտա  նահանգում 1.5 տարեկան աղջնակը հրաշքով ողջ է մնացել ավտովթարից հետո: Մեքենան, որում եղել են երեխան եւ նրա մայրը, ընկել է գետը: Փոքրիկի մանկական բազկաթոռը ամրացված է եղել վարորդի հետեւում, եւ այդ հատվածը երջանիկ պատահականությամբ` մնացել է ջրից դուրս, ինչն էլ օգնել է փոքրիկին ողջ մնալ: Երեխայի մայրը տեղում մահացել է, իսկ աղջնակը 14 […]

Բժշկական քոլեջի աշակերտները սելֆի են արել հանգուցյալների հետ /ֆոտո/

Նիժեգորոդսկի բժշկական քոլեջի աշակերտները, բժշկական ակադեմիայում դասընթացների ժամանակ, որոշել են «զվարճանալ» եւ սելֆի են արել հանգուցյալների հետ, հայտնում է LifeNews-ը: Նրանք լուսանկարները տեղադրել են համացանցում, ինչից հետո ակադեմիայի ղեկավարությունը չեղարկել է բարձր դասարանցիների համար նախատեսված կուրսերը: Աշակերտների հետ դաստիարակչական աշխատանքներ են կատարվել:

Դեռահասը խեղդամահ է արել ընկերուհուն` ձեւացնելով, թե վզնոց է հագցնում

Ռումինայում 16-ամյա դեռահասը մեղադրվում է ընկերուհուն սառնասրտորեն սպանելու մեջ: Էդվարդ Պերժը նախ սիրո առաջարկություն է արել ընկերուհուն, ապա ձեւացնելով, թե ցանկանում է նրա պարանոցին նվեր-վզնոց հագցնել` խեղդամահ է արել աղջկան: Էդվարդն ու Ելենան հանդիպել են մեկ տարի, աղջիկն աչքի է ընկել իր գեղեցկությամբ: Վերջին շրջանում, սակայն, տղան պարբերաբար խանդի տեսարաններ է սարքել, նրանք հաճախ վիճել […]

ԻՊ-ի անդամ փոքրիկ տղան տղամարդու է մահապատժի ենթարկել /ֆոտո/

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, թե ինչպես է փոքրիկ տղան սպանում մի տղամարդու, հայտնում է Газета.Ru-ն: Տեսանյութում մահապատժի են ենթարկում պաղեստինցի պատանդին, ով իբր խոստովանել է, թե իսրայելական Մոսսադի լրտես է: Դեռահասը առանց վարանելու կրակում է տղամարդու գլխին ու սպանում նրան:

Ինձ ասել են` կսպանենք, կպատառոտենք. ովքեր են սպառնացել Ղրիմի գեղեցկուհի դատախազին

Ղրիմի դատախազ Նատալյա Պոկլոնսկայան ТАСС գործակալությանը հարցազրույց է տվել իր պաշտոնավարման մեկ ամյակի կապակցությամբ: Հարցազրույցում նա ասել է, որ երբ հաստատվել է այդ պաշտոնում, իրեն սկսել են սպառնալ: «Ինձ զանգահարում, սպառնում էին, ասում էին, որ կսպանեն, կպատառոտեն: Զանգահարում էին Ուկրաինայի գլխավոր դատախազությունից: Ես նրանց ասացի, որ ավելի լավ է բանտում հայտնվեմ, քան ֆաշիստներին ծառայեմ»,- հիշում […]

Նեմցովի սպանության մեջ կասկածվողներից մեկի ալիբին ապացուցող տեսանյութ է հայտնվել /վիդեո/

LifeNews-ի լրագրողների տրամադրության տակ է հայտնվել մի տեսանյութ, որից երեւում է, որ քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ կասկածվողներից մեկը` Թամերլան Էսկերխանովը, սպանության պահին գտնվել է գիշերային ակումբում, որը բավական հեռու է սպանության վայրից: Ակումբում տեղակայված տեսախցիկներն ապացուցում են, որ Էսկերխանովն ալիբի ունի, լրագրողները նշում են, որ նա ոչ մի կերպ չէր կարող հասնել Նեմցովի […]

«Հայերի կոտորածն այժմ ո՞վ է հիշում». նամակ Անգլիայի արքայազն Չարլզին

Հայ առաքելական եկեղեցու Իրաքի թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատրյանը ապրիլի 24-ին Թուրքիայի իշխանությունների կողմից Դարդանելում կազմակերպվելիք միջոցառումներին Անգլիայի արքայազն Չարլզի և որդու` Հարրիի մասնակցության վերաբերյալ հայտարարություն է տարածել, գրում է  Ermenihaber.am-ը: Արքայազն Չարլզին և նրա որդուն ուղղված նամակ-հայտարարության մեջ արքեպիսկոպոս Ասատրյանը հիշեցրել է Հայոց ցեղասպանության հարցում Անգլիայի ունեցած պատասխանատվության մասին: Այս մասին գրում է Թուրքիայում […]

Նախկին առաջին տիկինը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Կոտ-դ-Իվուարի դատարանը երկրի նախկին առաջին տիկին Սիմոնե Գբագբոյին դատապարտել է 20 տարվա ազատազրկման: Կինը մեղավոր է ճանաչվել «երկրի անվտանգություն խախտելու փորձեր» կատարելու մեջ միջադեպերի ժամանակ, որոնց ընթացքում մոտ 3 հազար հոգի մահացավ, հայտնում է  ВВС-ն: 65-ամյա նախկին առաջին տիկնոջը ձերբակալել են 2 տարի առաջ` մարդկության նկատմամբ հանցագործության համար 2010-2011թթ. Երկրում ընթացող ռազմական կոնֆլիկտի ընթացքում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի