23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Հիլարի Քլինթոնի տեսքով տիկնիկներ կստեղծեն /ֆոտո/

ԱՄՆ-ում հնարավոր է քաղաքական գործիչ Հիլարի Քլինթոնի արտաքինով տիկնիկներ հայտնվեն: Նախագծի հեղինակները ասում են, որ եթե 15 հազար դոլար ֆինանսավորում ստանան, տիկնիկներն արդեն ապրիլին կհայտնվեն վաճառքում: Նախագծի հեղինակները կարծում են, որ այս տիկնիկները կարող են վերացնել Բարբի տիկնիկի «կործանարար» ազդեցությունը երեխաների վրա: Հեղինակները հենց Քլինթոնին են ընտրել` իբրեւ տիկնիկի կերպար, քանի որ նա, նրանց խոսքով, […]

Ֆիթնես-ակումբի հանդերձարանում գաղտնի տեսախցիկներ են հայտնաբերվել /վիդեո/

Մոսկվայում գտնվող ֆիթնես-ակումբներից մեկի ադմինիստրացիան տեսախցիկներ է տեղադրել հանդերձարաններում` առանց այդ մասին այցելուներին զգուշացնելու: Իսկ երբ որոշ այցելուներ իմացել են այդ մասին եւ պահանջել են հանել տեսախցիկները, ակումբի տնօրինությունը մերժել է: Տեսախցիկը պատահաբար նկատել է բլոգեր Միխայիլ Պաշկովը եւ այդ մասին հայտնել իր բլոգում: Հետաքրքիր է, որ ակումբի տնօրինությունը, չնայած այն բանի, որ գաղտնի նկարահանումն […]

Երկու ուղղաթիռների կործանման արդյունքում 10 հոգի է մահացել /վիդեո/

Արգենտինայում երկու ուղղաթիռներ իրար են բախվել, ինչի արդյունքում 10 հոգի է մահացել: Զոհերից 2-ը արգենտինացիներ են` նրան օդաչուներն են եղել, մյուս 8-ը ֆրանսիացիներ են: Յուրաքանչյուր ուղղաթիռում 5-ական մարդ է գտնվել, հայտնում է The Guardian-ը: Պարզվել է, որ զոհերը ռեալիթի-շոուի մասնակիցներ են, ովքեր, համաձայն շոուի, պետք է ապրեին էքստրեմալ պայմաններում: Ուղղաթիռներից մեկում նկարահանող խմբի անդամներն են […]

2014-ը ռեկորդային է եղել ավիավթարների զոհերի քանակով. մասնագետներ

Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան /IATA/ զեկույց է ներկայացրել, որով նշվում են ավիավթարի մոնիթորինգները: Համաձայն զեկույցի` նախորդ` 2014 թվականը ռեկորդային է եղել ավիավթարների արդյունքում զոհվածների քանակով: 2014-ին 12 ինքնաթիռ է կործանվել, ինչի արդյունքում 641 մարդ է մահացել: 2013-ին զոհերի թիվը կազմում էր 210 հոգի: Հարկ է նշել, որ զեկույցը չի ներառել Դոնեցկի մերձակայքում կործանված ինքնաթիռի դեպքը, […]

Սպանել են դստեր սիրեկանի կնոջը` հանուն դստեր «անձնական կյանքը դասավորելու»

Մերձմոսկովյան Կրասնագորսկում երիտասարդ աղջկա ծնողները կազմակերպել են նրա սիրեկանի կնոջ սպանությունը` «իրենց աղջկա անձնական կյանքը դասավորելու համար»: Ինչպես պարզվել է, հունվարի 13-ին 37-ամյա գործարար Տատյանա Կուլենկովան 8-ամյա դստեր` Սոֆիայի հետ վերադառնալիս է եղել տուն, երբ հենց տան դռան առջեւ անհայտ անձը կրակել է կնոջ գլխին ու սպանել նրան: Ոստիկանությունը պարզել է, որ հանցագործությունը կազմակերպել են […]

Սահակաշվիլին չի կարողանում իր համար մեքենա եւ տուն գնել

Վրաստանի նախկին նախագահ, ներկայումս Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խորհրդական Միխայիլ Սահակաշվիլին չի կարողանում իր համար մեքենա գնել Կիեւում, քանի որ այն շատ թանկ արժե: Այդ մասին նա ասել է թոք-շոուի ժամանակ: «Ես մեքենայի կարիք ունեմ, բայց ձեզ մոտ սովորական մեքենան շատ ավելի թանկ արժե, քան Նյու Յորքում եւ Վրաստանում»,- ասել է նա, գրում է РИА […]

Թուրքիան և Հայաստանը հակամարտում են Առաջին աշխարհամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներով. Breitbart

Առաջին աշխարհամարտի խոշոր բախումներից մեկը Գալիպոլիի ճակատամարտն էր, որն ընթացել է 1915-ի ապրիլի 25-ից մինչև 1916-ի հունվարի 9-ը: Թուրքիան ճակատամարտի օրը նախկինում հիշատակում էր ապրիլի 25-ին, գրում է Interpress.am-ը` Breitbart-ին հղումով: Հայաստանը պնդում է, որ Թուրքիան (Օսմանյան կայսրությունը) իրականացրել է Ցեղասպանություն հայերի նկատմամբ, որը սկսվել է 1915-ի ապրիլի 24-ին, երբ երիտթուրքերի կառավարությունը սկսել է հայերի […]

Հայտնի է, թե ինչու են սպանել Բորիս Նեմցովին

Ռուս հայտնի քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ կասկածվող Զաուր Դադաեւը խոստովանել է, որ սպանությունը կատարել է կրոնական սկզբունքներից ելնելով, հայտնում է Росбалт-ը` իրավապահ մարմիններում իր աղբյուրին հղումով: Դադաեւն իբրեւ հայտարարել է, որ 2015-ի հունվարին իմացել է, որ Բորիս Նեմցովը բազմիցս մուսուլմանների հասցեին վիրավորական արտահայտություններ է թույլ տվել իրեն, ծաղրել Մուհամեդ մարգարեին ու իսլամը, իսկ […]

Սառցե բեկորն ընկել է կնոջ եւ փոքրիկ երեխայի վրա /վիդեո/

Օրերս Մոսկվայում սառցե բեկորն ընկել է կնոջ եւ նրա փոքրիկի վրա, որը մանկասայլակում է եղել, հայտնում է Интерфакс-ը: 26-ամյա կինը փոքրիկ դստեր հետ զբոսնելիս է եղել, երբ 9 հարկանի շենքի տանիկից սառցե բեկորն ընկել է նրանց վրա: Երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց, մայրը մի շարք վնասվածքներ ու կոտրվածքներ ունի, իսկ փոքրիկը գլխի վնասվածք, նա վերակենդանացման […]

Գազազած ամբոխը ներխուժել է գաղութ եւ պատժել հանցագործին

Հնդկաստանում մի քանի տասնյակ մարդիկ հարձակվել են քրեակատարողական հիմնարկի վրա եւ հանելով ենթադրյալ հանցագործին` ծեծելով սպանել նրան: Սպանվածը մեղադրվում էր երիտասարդ աղջկա բռնաբարության մեջ, հայտնում է РИА Новости-ն: Միջադեպին անմիջապես միջամտել է ոստիկանությունը, սակայն նրանք չեն կարողացել կանգնեցնել բարկացած մարդկանց, վերջիննները ոստիկանական մի քանի մեքենաներ են շրջել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի