18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Եթե Հայաստանի հետ ռազմական կոնֆլիկտ սկսվի, Ռուսաստանը պարտավոր է աջակցել իր դաշնակցին /վիդեո/

«Россия» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման շրջանակներում անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։ «Անհրաժեշտ է թուրք ժողովրդին հասկացնել, թե ուր է տանում իր ղեկավարության ներկայիս քաղաքականությունը։ Իրականում չէ՞ որ Սիրիան միակ պլացդարմը չէ, որը դառնում է Թուրքիայի կողմից լուրջ տեղեկատվական հարձակման օբյեկտ։ Դա նաև Հայաստանն է: Իսկ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի […]

Հաստատվել է, որ Թուրքիան ԻՊ զինյալներից նավթ է ստանում․ Պուտին /վիդեո/

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Փարիզի կլիմայական հարցերով գագաթաժողովին խոսել է Թուրքիայի հետ հարաբերությունների մասին եւ ասել, որ ռուսական Սու – 24 ինքնաթիռը կարող էին խոցել «Իսլամական պետությունից» նավթի ներմուծման անվտանգությունն ապահովելու նպատակով: Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի ստացած նոր տվյալները ապացուցում են, որ ԻՊ ահաբեկչական խմբավորման  կողմից վերահսկվող տարածքներից նավթ է հասնում Թուրքիա, հայտնում […]

Սու-24-ի զոհված օդաչուի մարմինը Թուրքիայից ուղարկվել է Ռուսաստան

Թուրքիայի կողմից Սիրիայում խոցված ռուսական Սու-24 ինքնաթիռի  զոհված ռուս օդաչուի՝ Օլեգ Պեշկովի մարմինը Թուրքիայից ուղարկվել է Ռուսաստան։ Նման տեղեկություններ են հրապարակել ռուսական լրատվամիջոցները։ Հիշեցնենք, որ ռուս օդաչուի մարմինը Թուրքիայի Հաթայի նահանգից Անկարա էր տեղափոխվել նոյեմբերի 29-ին:

Օբաման ու Պուտինը փակ հանդիպում են անցկացրել Փարիզում

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ նախագահԲարաք Օբաման փակ հանդիպում են անցկացնում Փարիզում ՄԱԿ-ի՝ կլիմայի հարցերին նվիրված համաշխարհային խորհրդաժողովի շրջանակներում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ Թե ինչ են քննարկել նախագահները, առայժմ հայտնի չէ։

Մոսկվայում «թաղեցին» Էրդողանին /ֆոտո/

Մոսկվայում երեկ «Ռոդինա» կուսակցության երիտասարդական թեւի՝ «Հայրենիքի վագրեր»-ի  ակտիվիստները ցույց են անցկացրել Թուրքիայի դեսպանատան մոտ: Նրանք մեքենայից դագաղ են իջեցրել, որում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խորհրդանշող տիկնիկ է եղել, գրում է rusvesna.su-ն: Դագաղից մեջ եղել է բաց նամակ Մոսկվայում Թուրքիայի դեսպանին, բացի այդ, մարդկանց ձեռքին ծաղկեպսակներ են եղել։ «Մենք այսօր «թաղում ենք» Էրդողանին: Այս […]

Ժիրինովսկին Ռուսաստանի հայերին դավաճաններ է անվանել /վիդեո/

Նախօրեին Ռուսական Առաջին ալիքի «Քաղաքականություն» հաղորդաշարը նվիիրված է եղել ռուս-թուրքական հարաբերություններին։ Հաղորդման հյուրերից է եղել նաեւ քաղաքագետ Գեւորգ Միրզայանը, ով անդրադարձել է Վլադիմիր Ժիրինովսկու այն հայտարարությանը, որ Արեւմտյան Հայաստանը հայերի ու քրդերի միջեւ է պետք բաժանել ու ասել է, որ  Արեւմտյան Հայաստանը չպետք է տալ հայերին: Ժիրինովսկին էլ հակադարձել է՝ քաղաքագետին ասելով, որ նա խոր […]

Խոշոր վթար Ռուսաստանում․ կան զոհեր /ֆոտո, վիդեո/

ՌԴ Վորոնեժի շրջանում խոշոր վթար է տեղի ունեցել, մարդատար ավտոբուսը վթարի է ենթարկվել, ինչի արդյունքում 4 հոգի է մահացել, կա 14 վիրավոր, հայտնում է РИА “Новости”-ն։ Ինչպես հայտնի է դարձել, վթարվել է Մոսկվայից Դոնի Ռոստով ուղեւորվող մարդատար ավտոբուսը, անձրեւի պատճառով վարորդը կորցրել է ղեկավարումը։ Պարզվել է նաեւ, որ մահացածները երկու կին եւ երկու տղամարդ են՝ մոտ […]

Որ մթերքներն են արգելվել Թուրքիայից Ռուսաստան ներկրել

Ռուսաստանի կառավարությունը պատրաստվում է արգելել Թուրքիայից ներկրվող մի շարք մթերքներ։ Այդ մասին գրել են ռուսական լրատվամիջոցները։  Նրանք նաեւ հրապարակել են մթերքների ցանկը, որոնց ներկրումը կարգելվի։ Ինչպես նշում է RBK-ն, այդ մթերքներն են  խոշոր եղջերավոր անասունների սառեցված միսը, ընտանի թռչունների միսն ու այլ սննդամթերքները, աղ դրած մսամթերքը, չորացրած կամ ապխտած մսամթերքը, կաթն ու կաթնամթերքը, այդ թվում՝ […]

Բողոքի ակցիաներ Փարիզում․ 300-ից ավելի ձերբակալվածներ կան

Փարիզում մեկնարկել է Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ -ի գիտաժողովը։ Նախօրեին, սակայն, քաղաքում խռովություններ են տեղի ունեցել, մարդիկ դուրս են եկել փողոց՝ բողոքի ակցիայի, արդյունքում ոստիկանությունը ժամանակավորապես կալանքի տակ Է վերցրել 317 մարդու։ Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, շրջակա միջավայրի պաշտպանության կողմնակիցների ցույցի եզրափակիչ փուլում ծայրահեղականները սկսել են քարեր, շշեր եւ այլ առարկաներ նետել ոստիկանների […]

«Ռուսաստանի հայերի միությունը» հորդորում է Պետդումային՝ ընդունել Հայոց ցեղասպանության ժխտման համար պատասխանատվության մասին օրինագիծը

«Ռուսաստանի հայերի միությունը» պաշտպանում է Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության մասին Պետդումայում առաջարկված օրինագիծը եւ կոչ է անում Պետդումայի խոսնակին ու Դումայի չորս խմբակցությունների ղեկավարներին՝ աջակցել փաստաթղթի ընդունմանը, գրում է Ria.ru-ն։ «Ռուսաստանի հայերի միությունը» լիովին պաշտպանում է այդ օրինագծի ընդունումը, այն անհրաժեշտ է  համարում ՌԴ-ի անվտանգության ամրապնդման շահերի տեսանկյունից եւ կոչ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված