18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Մոսկվան չեղյալ կհայտարարի Պետերբուրգում կայանալիք ռուս-թուրքական գագաթնաժողովը

Ռուսական կործանիչ-ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո Մոսկվան որոշել է չեղյալ հայտարարել դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ռուս-թուրքական գագաթնաժողովը: Այդ մասին գրել է «Կոմերսանտ»-ը՝ մեջբերելով Կրեմլին մոտ կանգնած իր աղբյուրին: «Ռուսաստանի իշխանությունները որոշել են չեղարկել Սանկտ Պետերբուրգում նշանակված ռուս-թուրքական գագաթնաժողովը»,- գրել է թերթը։ Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, դեկտեմբերի 15-ին ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստն […]

Ռուսաստանում ուղղաթիռ է կործանվել․ կան զոհեր

ՌԴ Կրասնոյարսկի շրջանում ուղղաթիռ է կործանվել, ինչի արդյունքում 12 հոգի է մահացել՝ 9 ուղեւորներն ու անձնակազմի 3 անդամները, հայտնում է LifeNews-ը։ Ինչպես հայտնի է դարձել, ուղղաթիռը տեղափոխում էր «Վանկոր-Նավթ» ընկերության աշխատակիցներին։ Թե ինչն է եղել ուղղաթիռի կործանման պատճառը, առայժմ պարզ չէ։

Թուրքիայից ոչ մի զգուշացում չի եղել․ ողջ մնացած ռուս օդաչուն ներկայացրել է Սու-24-ի խոցման մանրամասները

Թուրքիայի կողմից խոցված ռուսական Սու-24 ինքնաթիռի օդաչուներից մեկը, ով ողջ է մնացել, Կոնստանտին Մուրախտինը, հանդիպել է լրագրողներին եւ ասել, որ իրենց  ինքնաթիռը չէր կարող խախտել Թուրքիայի օդային տարածքը: Օդաչուն նշել է, որ իրենք տարածքը գիտեին եւ չէին կարող նման սխալ գործել, գրում է РИА Новости-ն: Իսկ այն, որ Թուրքիան պնդում է, որ նախքան ինքնաթիռը խոցելը […]

ՌԴ Պետդումայում օրինագիծ է առաջարկվել` Հայոց ցեղասպանության չընդունման համար Թուրքիայի պատասխանատվության մասին

ՌԴ Պետդումայում օրինագիծ է առաջարկվել, որով նախատեսվում է պատասխանատվության ենթարկել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության չընդունումը։ Այդ մասին Թվիթերի իր էջում գրել է «Արդար Ռուսաստան» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը, գրում է gazeta.ru-ն։ «Մենք նոր Թուրքիայի կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը մերժելու համար պատասխանատվության ենթարկման մասին օրինագիծ առաջարկեցինք»,- գրել է նա։

Երևան. Պատմության և տեխնոլոգիայի միջև. CNN-ի անդրադարձը /վիդեո/

CNN հեռուստաընկերությունը The Silk Road հաղորդման շրջանակում թողարկում է պատրաստել Երևանի մասին՝ «Երևան. Պատմության և տեխնոլոգիայի միջև» անվանումով։ Հաղորդման մեջ նշվում է, որ Հայաստանը Մետաքսի ճանապարհի ամենակարևոր տարանցիկ կետերից մեկն է։ Խոսելով Երևանի մասին՝ նշվում է, որ այն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է Նկարահանող խումբը եղել է Կասկադում, հեռուստադիտողին ցուցադրել Օպերայի շենքը, եղել մայրաքաղաքի սրտում՝ […]

Су-24-ի երկրորդ օդաչուն փրկված է, տեղափոխվել է ռուսական ռազմաբազա, Շոյգու /վիդեո/

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Թուրքիայի կողմից խոցված Су-24-ի երկրորդ օդաչուն փրկվել է, նա ողջ-առողջ է ու արդեն տեղափոխվել է ռուսական ռազամաբազա, հայտնում է 1tv.ru-ն։ Օդաչուին փրկելու համար 12 ժամյա գործողություններ են իրականացվել ռուսական և  սիրիական հատուկ ուժայինների կողմից: «Գործողությունները հաջող ավարտ են ունեցել: Օդաչուն ողջ և առողջ տեղափոխվել է մեր ռազամաբազա»,- […]

Թուրքիան շատ երկար կզղջա ռուսական ինքնաթիռը խոցելու համար. Քադիրով

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը Ինստագրամի իր էջում անդրադարձել է Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռը խոցելուն։ Քադիրովը գրել է, որ Թուրքիան դեռ երկար կզղջա, որ խոցել է ռուսական ինքնաթիռը: «Ես բացարձակ չեմ կասկածում, որ Թուրքիան շատ երկար կզղջա կատարածի համար: Այդպես չեն վարվում նրանք, ովքեր ամեն հնարավորության դեպքում խոսում են բարեկամության և համագործակցության մասին»,-  գրել է […]

Անհայտ անձինք պատանդներ են վերցրել /ֆոտո/

Մի խումբ զինված, անհայտ անձինք պատանդներ են վերցրել Բելգիայի սահմանից ոչ հեռու գտնվող ֆրանսիական Ռուբե քաղաքում։ Հանցագործները զինված են եղել «Կալաշնիկով» ավտոմատերով։ Ոստիկանությունը փակել է տարածքը, ականատեսների վկայությամբ՝ կրակոցներ են հնչել, գրում է lifenews.ru-ն։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հարձակումը կապ չունի Փարիզի ահաբեկչության հետ։ Ամենայն հավանականությամբ՝ պատանդները բանկի տնօրեն և նրա ընտանիքն են, իսկ հարձակման պատճառը […]

Թուրքիայի հարցերը պետք է լուծել` եթե մենք հայերին թույլ տանք /վիդեո/

Նախօրեին երեկոյան «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեռուստահաղորդման հյուրերից Վլադիմիր Ժիրինովսկին, մեկնաբանելով Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումը,  նշել է. «Թուրքիայի հարցերը պետք է լուծել, և պետք է անել ուրիշի ձեռքերով:Հայերը ատում են թուրքերին, եթե մենք իրենց թույլ տանք ազատագրել իրենց արևմտյան տարածքները, նրանք հաճույքով  կազատագրեն: Հայերը դա արդեն արել էին 1918-ին, սակայն այդ  ժամանակՄոսկվան  չօգնեց, նա անցավ […]

Մոսկվայում հարյուրավոր մարդիկ բողոքի ակցիա են իրականացրել Թուրքիայի դեսպանատան մոտ /վիդեո/

Երեկ երեկոյան Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան առաջ հարյուրավոր մարդիկ են հավաքվել՝ իրենց բողոքը հայտնելու թուրքական կողմի գործողությունների դեմ, որը Սու-24 ռուսական ինքնաթիռ է խփել, հայտնում է vz.ru-ն։ Մոտ  600 հոգի տարբեր պաստառներով հավաքվել են դեսպանատան մոտ, պաստառների վրա գրված է եղել՝ «Հարված թիկունքին», «Չեմ մեկնում Թուրքիա» եւ այլն։ Նրանցից շատերի ձեռքներին եղել են լուսանկարներ, որոնց վրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի