18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Գարի Կասպարովը վաճառել է թագը՝ հայ փախստականներին օգնելու համար

Գարի Կասպարովը վաճառել է իր թագը, որպեսզի օգնի հայ փախստականներին։  Նման հայտարարություն է արել FIDE-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, գրում է «Կոմերսանտ»-ը: Իլյումժինովը ասել է, որ ինքն է գնել այդ թագը։ «Ընդամենը մի անգամ ես գնեցի նրա թագը։ 1990թ., երբ նա հաղթել էր Կարպովի հետ չեմպիոնական խաղում: Kоrloff ոսկերչական ընկերությունը նրան թագ էր հանձնել, որը զարդարված […]

Հերթը Ռուսաստանինն ու ԱՄՆ-ինն է․ ԻՊ-ը կրկին սպառնում է

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կրկին սպառնալիքներով լի ուղերձ է հրապարակել, որում ասել է, որ Ֆրանսիան ընդամենը սկիզբն էր, հերթը Ռուսաստանինն ու ԱՄՆ-ինն է, գրում է Lifenews-ը։ Ահաբեկիչներն անգլերեն լեզվով խոստանում են, որ 3 քաղաքում ահաբեկչություններ են կազմակերխելու՝ Նյու Յորք, Վաշինգտոն եւ Մոսկվա։ «Մենք գալիս ենք ձեզ մոտ զենքով ու պայթուցիկներով»,- ասում են նրանք ուղերձում։

Օբաման վառել է Սուրբծննդյան եղևնու լույսերը /վիդեո/

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դեկտեմբերի 3-ին մասնակցել է Սպիտակ տան հարավային կողմից զբոսայգում տեղադրված Սուրբծննդյան եղեւնու լույսերի վառման ավանդական արարողությանը։ Ավանդույթի համաձայն՝ Օբաման կնոջ ու դուստրերի հետ միացրել է տոնածառի լուսավորությունը, ինչից հետո բազմամետրանոց եղեւնին զարդարվել է վառ գույներով, գրում է NTV.ru-ն: Այնուհետեւ Օբաման բոլոր հավաքվածներին շնորհավորել է մոտեցող Սուրբ ծնունդի կապակցությամբ, որը ԱՄՆ-ում նշվում […]

Մինսկի խմբի ձևաչափն ամենաընդունելին է. ՄԽ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել

Բելգրադում ընթացող ԵԱՀԿ նախարարների խորհրդին ԵԱՀԿ նախարարական հավաքում Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և բանակցված կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը հակամարտության կողմերի համար ընդունելի միակ ձևաչափն է, որը վայելում է նաև ԵԱՀԿ բոլոր անդամ երկրների վստահությունը։ Հայտարարությունը տեղադրված է ԵԱՀԿ-ի կայքում։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի […]

Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց պատգամավոր Վալերի Բուայեի օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` քվեարկությանը մասնակցած 38 պատգամավորներից 26-ը կողմ են քվեարկել նախագծին, 12-ը` դեմ: Քննարկմանը մասնակցած ու ելույթ ունեցած պատգամավորների մեծամասնությունը կողմ էր հանդես գալիս, որ Ֆրանսիան ունենա օրենք, որով պատիժ կսահմանվի Հայոց ցեղասպանությունը ժխտողների նկատմամբ: «Ժամանակն է, որ Ֆրանսիան ստանձնի այն պատասխանատվությունը, […]

Ժամանակն է ստանձնել պատասխանատվություն. Ֆրանսիայի Սենատում քննարկում են Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ժամանակն է, որ Ֆրանսիան ստանձնի այն պատասխանատվությունը, որն ունի ժողովրդավարության պահպանման հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ֆրանսիայի Սենատում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է դեկտեմբերի 3-ին քննարկման դրված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագծի հեղինակ, Ֆրանսիայի  պատգամավոր Վալերի Բուայեն: Նա հույս է հայտնել, որ պատգամավորները կլինեն միասնական օրինագծի քվեարկման ժամանակ: 2013 թվականի հունվարին Բուայեի պատրաստած […]

Թուրքիայի հանդեպ տնտեսական սահմանափակումներով հարցը չի փակելու․ Պուտին

Ռուսաստանը չի պատրաստվում զենք թափ տալ ու կոշտ ռազմական ուժ կիրառել՝ ի պատասխան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչի խոցման, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Դաշնային ժողովին ուղղված ելույթում։ Սակայն նա միեւնույն ժամանակ նշել է, որ Թուրքիան «լոլիկներով գլուխը չի ազատի»՝ տնտեսական ոլորտում սահմանափակումներով հարցը չի փակվելու, գրում է РИА Новости-ն։ «Մեր կողմից նյարդային, […]

Միայն Ալլահը գիտի` ինչու նման բան արեցին․ Պուտինի ուղերձը /վիդեո, ուղիղ/

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղում Դաշնային ժողովին։ Սա նախագահի 12-րդ ուղերձն է Դաշնային ժողովին։ Կրեմլում նախագահի ելույթը լուսաբանելու համար գրանցվել են ավելի քան 500 լրագրողներ Ռուսաստանից ու արտասահմանից: Իր ելույթի սկզբում Պուտինը շնորհակալություն է հայտնել ռուս զինծառայողներին, որոնք մասնակցում են Սիրիայի տարածքում ահաբեկչության դեմ պայքարին։ Հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը: […]

Իտալիայի Լ’Աքվիլայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Նոյեմբերի 26-ին Իտալիայի Լ’Աքվիլայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Իտալիայում Հայաստանի դեսպանությանը և Իտալիայում հայերի միությանն ուղղված նամակներում Լ’Աքվիլայի քաղաքապետ Մասսիմո Չիալենտեն տեղեկացրել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Լ’Աքվիլայի քաղաքային խորհուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և իր համերաշխությունը հայտնում հայ ժողովրդին՝ ի հաստատումն պատմական ճշմարտության և մարդու իրավունքների պաշտպանության:

Կրակոցներ Կալիֆորնիայում․ կան տասնյակ զոհեր /վիդեո/

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում՝ Սան Բերնարդինո քաղաքի սոցիալական ծառայության շենքի մոտ անհայտ անձինք կրակ են բացել մարդկանց ուղղությամբ, ինչի արդյունքում նախնական տվյալներով՝ 20 հոգի է մահացել, կան վիրավորներ, հայտնում է lifenews-ը: Կրակողները երկու կամ երեք հոգի են եղել, ում այժմ փնտրում է ոստիկանությունը։ Միջադեպը տեղի է ունեցել զարգացման խախտման հետեւանքով սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց անհատական օգնություն ցուցաբերող հաստատության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված