14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Գարի Կասպարովը վաճառել է թագը՝ հայ փախստականներին օգնելու համար

Գարի Կասպարովը վաճառել է իր թագը, որպեսզի օգնի հայ փախստականներին։  Նման հայտարարություն է արել FIDE-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, գրում է «Կոմերսանտ»-ը:

Իլյումժինովը ասել է, որ ինքն է գնել այդ թագը։

«Ընդամենը մի անգամ ես գնեցի նրա թագը։ 1990թ., երբ նա հաղթել էր Կարպովի հետ չեմպիոնական խաղում: Kоrloff ոսկերչական ընկերությունը նրան թագ էր հանձնել, որը զարդարված էր 1118 սև և սպիտակ ադամանդներով։

Նա որոշել էր վաճառել այդ թագը, իսկ գումարը փոխանցել հայ փախստականներին։ Անգամ ինչ-որ գնորդ կար, ոմն արաբ շեյխ։ Բայց շեյխն ինչ-որ պահի անհետացավ, իսկ Կասպարովը փախստականներին արդեն գումար էր խոստացել։ Այդ ժամանակ էլ ես գնեցի թագը»,- պատմել է Իլյումժինովը, որը չի հայտնել գումարի չափը, սակայն նշել է, որ գործարքը կնքվել է Շվեյցարիայում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ