14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Մոսկվայում «թաղեցին» Էրդողանին /ֆոտո/

Մոսկվայում երեկ «Ռոդինա» կուսակցության երիտասարդական թեւի՝ «Հայրենիքի վագրեր»-ի  ակտիվիստները ցույց են անցկացրել Թուրքիայի դեսպանատան մոտ: Նրանք մեքենայից դագաղ են իջեցրել, որում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խորհրդանշող տիկնիկ է եղել, գրում է rusvesna.su-ն:

Դագաղից մեջ եղել է բաց նամակ Մոսկվայում Թուրքիայի դեսպանին, բացի այդ, մարդկանց ձեռքին ծաղկեպսակներ են եղել։

«Մենք այսօր «թաղում ենք» Էրդողանին: Այս տիկնիկը խորհրդանշում է թուրքական քաղաքականության խամաճիկային բնույթը»,-ասել է ակցիայի կազմակերպիչներից մեկը:

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին ոստիկանություն են տեղափոխել։

grob_3 grob_4 grob_8 grob_5 grob_11 grob_10

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ