14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հաստատվել է, որ Թուրքիան ԻՊ զինյալներից նավթ է ստանում․ Պուտին /վիդեո/

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Փարիզի կլիմայական հարցերով գագաթաժողովին խոսել է Թուրքիայի հետ հարաբերությունների մասին եւ ասել, որ ռուսական Սու – 24 ինքնաթիռը կարող էին խոցել «Իսլամական պետությունից» նավթի ներմուծման անվտանգությունն ապահովելու նպատակով:

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի ստացած նոր տվյալները ապացուցում են, որ ԻՊ ահաբեկչական խմբավորման  կողմից վերահսկվող տարածքներից նավթ է հասնում Թուրքիա, հայտնում է lifenews-ը։

«Մենք հիմա նոր տվյալներ ենք ստացել, որոնք, ցավոք սրտի, հաստատել են, որ   ԻՊ ահաբեկչական խմբավորման  կողմից վերահսկվող տարածքներից ահռելի քանակով նավթ է հասնում Թուրքիա»,- ասել է Պուտինը։

Նշենք նաեւ, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը ցանկություն էր հայտնել Փարիզում հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, սակայն վերջինս որեւէ կերպ չէր արձագանքել այդ հանդիպման հրավերին։

Ավելին, Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Փարիզում ՄԱԿ-ի` Կլիմայի հարցերով գագաթնաժողովի ժամանակ պլանավորված չէ Պուտին-Էրդողան երկկողմ հանդիպում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ