ԱՀԿ-ն կորոնավիրուսը հայտարարեց համաշխարհային համաճարակ
Րոպեներ առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսը հայտարարեց համաշխարհային համաճարակ, տեղեկացնում է «Ազատությունը»: Կազմակերպության գլխավոր տնօրենը կոչ է արել կառավարություններին առավել համակարգված և արդյունավետ քայլեր ձեռնարկել սեփական քաղաքացիների առողջությունը պահպանելու համար: «Յուրաքանչյուր պետություն կարող է իր ներդրումն ունենալ համաճարակի դեմ պայքարում»,- Ժնևում մամուլի ասուլիսում պնդել է Թեդրոս Գեբրեսիուսը:





































