18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունները բացարձակապես պատրաստ չեն կորոնավիրուսի դեմ պայքարին. Հրապարակ

Իշխանությունները բացարձակապես պատրաստ չեն կորոնավիրուսի դեմ պայքարին. հարցը դիմակների, գրիպի պատվաստանյութի դեֆիցիտը կամ Իրանից եկածներին կարանտինի մեջ պահելը չէ, անգամ օպերատիվ շտաբ չեն ստեղծել։ Իսկ սա միայն առողջապահական խնդիր չէ՝ տնտեսականից մինչեւ պաշտպանական, առաջին հերթին բանակին վերաբերող հարց է։ Հասկացանք` զինվորների ներսուդուրս, հարազատների այցելություն արգելել են, բայց կորոնավիրուսն օդակաթիլային վիրուս է. ի՞նչ է արվում սպայական […]

Հիվանդանոցներում սահմանափակվել են տեսակցությունները. ԱՆ խոսնակ

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ Ստացիոնարներում սահմանափակվել են տեսակցությունները: «Հանրապետությունը դեռևս գտնվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնում: Բացի այդ, պայմանավորված նոր կորոնավիրուսով (COVID-2019), առողջապահության նախարարությունը հանրապետության բոլոր բժշկական կազմակերպություններին առաջարկել է ուժեղացնել հսկողությունը ստացիոնարներում` տեսակցությունների սամանափակման ուղղությամբ»,- գրել է Ալինա Նիկողոսյանը :  

Իրանում կորոնավիրուսով վարակված բարձրաստիճան պաշտոնյա է մահացել

Իրանում մարտի 2-ին մահացել Է Նպատակահարմարության խորհրդի (Իրանի բարձրագույն ղեկավարությանն առընթեր խորհրդակցական մարմին) անդամ Մոհամադ Միրմոհամադին: Այդ մասին հայտնել Է Fars գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մահվան ստույգ պատճառը չի նշվում: Սակայն գործակալությունը հայտնում Է, որ ավելի վաղ պաշտոնյայի մոտ կորոնավիրուս Էր հայտնաբերվել: Մարտի 1-ի երեկոյան նա հոսպիտալացվել Էր Թեհրանում: Միրմոհամադին 72 տարեկան Էր: Իր կյանքի […]

Կորոնավիրուսի 9 կասկածելի դեպք ունենք. Փաշինյան /տեսանյութ/

Այս մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպք չունենք, այս ընթացքում մի քանի կասկածելի դեպքեր ախտորոշվել են, պատասխանը բացասական է: Այս մասին մարտի 2-ին, կառավարությունում  կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքային խմբի ընդլայնված կազմով նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս պահի դրությամբ սպասում ենք 9 թեստերի պատասխանների եւ պատասխանները լինելուն պետս հանրությանը կտեղեկացնենք: Հույս ունենք, որ […]

«Հաղորդում հանցագործության մասին»

Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Նոր Հայաստանում մի անտրամաբանական իրավիճակ է սստեղծվել, երբ կառուցողական, պետականամետ գործունեության համար մարդկանց սպառնում են` ընդհուպ մինչև կյանքին վնաս տալու հայտարարություններով, անձնական նամակներով: Տապալված առողջապահության խնդիրները բարձրաձայնելու, բացերը ցույց տալու, հանրությանն իրազեկելու, ծննդատների փակմանը դեմ գնալու (դրական լուծում պարտադրելով) արձագանքը ստորև ներկայացնում եմ հավանաբար Արսեն Թորոսյանի ֆեյք Kara Kara-ի կողմից ինձ ուղարկված […]

Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հարցով խոսել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. Արման Թաթոյան

Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հարցով խոսել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նույնպես ընդգրկվել է Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովում: ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք առկա իրավիճակը և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից գործընթացին աջակցելու հարցերը։ Ամեակարևորը չպետք է խուճապի մատնվել։ Սա հիմա անչափ կարևոր է։ Պետք է հետևել միայն պաշտոնական տեղեկություններին, ինչպես […]

Չենթարկվել խուճապի և անհարկի շահարկումներին. Արմեն Մուրադյան

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը կապված երկրում կորոնավիրուսի գրանցման առաջին դեպքի հետ մի քանի խորհուրդներ  է տվել: «Սիրելի հայրենակիցներ, ստեղծված իրավիճակում պարտավոր ենք բոլորս համախմբված, միասնական հաղթահարենք աշխարհին, այդ թվում նաև մեզ բաժին հասած այս փորձությունը: Վստահ եմ, որ թե´ազգային, թե´ քաղաքացիական ինքնագիտակացությունը կհաղթահարի բոլորիս մտահոգությունները: Ուստի կոչ եմ անում. […]

Դպրոցի դասերը մեկ շաբաթով դադարեցվում են․ վարչապետ

Մենք որոշել ենք մեկ շաբաթ ուսումնական հաստատություններում դադարեցնել դասերը։ Այս մասին մարտի 1-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սա արվում է ոչ միայն այն պատճառով, որ մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ մենք ուղիղ համաճարակային խնդիր ունենք, այլ նաև, որ մեզ մի որոշ ժամանակ է պետք հասկանալու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի