Բարեւ գարուն. սեռական կյանք եւ առողջություն
Գարնանը և աշնանը սրանում են գրեթե բոլոր հիվանդությունները: Դրանց զուգահեռ ակտիվանում է նաև սեռական կյանքը: Հորմոնալ սիստեմը, նյարդային համակարագն է ակտիվանում, ծառերն սկսում են բողբոջել: Նույնկերպ ակտիվանում են մարդկանց բոլոր օրգան համակարգերը: Այդ պատճառով էլ ուժեղանում է սեռական ցանկությունը, ակտիվանում է սեռական կյանքը,պնդում են մասնագետները:
Հիվանդությունների սրացումը քիչ թե շատ խոչընդոտում է նաև մարդկանց ինտիմ կյանքին: Սակայն եթե միմյանց հակասող երևույթներ չկան, ապա այդ հիվանդությունների պատճառով սեռական ակտիվությունը չի նվազի:
Եթե մարդը վատ վիճակի մեջ է, սեքսոպատոլոգները կամ սրտաբանները բուժում կնշանակեն, կամ չեն թույլատրի, կամ կթույլատրեն: Սակայն եթե մարդը շատ է ուզում, նրան չթույլատրելը կարող է ավելի վնասել, քան եթե ինտիմ ցանկությունից ինչ-որ ռիթմի խանգարումներ առաջանան: Այստեղ պետք է համագործակցել մասնագետների հետ:
Մասնագետները զգուշանալու խորհուրդ են տալիս հիմնականում այն մեծահասակներին, ովքեր սրտանոթային և այլ հիվանդություններ ունեն: