28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվն աճում է. Վրաստանում առաջին անգամ երեխա է վարակվել

d59712342b520abe24a6c19e3842858a

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 23-ի: Այս մասին տեղեկությունը հրապարկվել է կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով ստեղծված stopcov.ge կայքում: Հրապարակված տեղեկության մեջ նշվում է, որ կարանտինի ռեժիմում է գտնում 126 մարդ, իսկ ստացիոնար բուժում ստանում է՝ 46 հիվանդ, հաղորդում է aliq.ge-ն:Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակվել է երեխա:

Մինչ այս պահը պաշտոնական տվյալներով գրանցված էր 15 դեպք: Իտալիայից Վրաստան հատուկ իրականացված չվերթով վերադարձած Վրաստանի քաղաքացիներն այս պահին տեղափոխվում են կարանտինային գոտի՝ Թբիլիսիի Իսանի թաղամասում:

Աշխարհում վարակի տարածման քարտեզում նշված է, որ Covid-19 նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 119 հազար 120–ի։

Չինաստանում երեկ վարակից ևս 22 մարդ է մահացել։ Չինաստանում վարակի զոհերի ընդհանուր թիվը 3158 է, վարակվածները 80 956–ն են։ Մեկ օրվա մեջ կորոնավիրուսից 1578 մարդ է ապաքինվել, 24–ը վարակվել են։

Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվել է մշակույթի նախարարը: Իտալիայում 10 հազար 149 վարակված կա, 631–ը մահացել են։ Իրանում 8042 վարակված կա, 291–ը մահացել են։ Հարավային Կորեայում վարակվածների թիվը հասել է 7755–ի, 54 մարդ մահացել է։ Ֆրանսիայում 1784 վարակված կա, 33–ը մահացել են։

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ