01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Ֆուրշետ եւ դասական երաժշտություն. 13 մլն 740 հազար դրամ` ուսուցչի տոնին

«Ժողովուրդ»-ը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը 13 մլն 740 հազար դրամ է նախատեսել ուսուցչի տոնին մանկավարժներին պարգեւատրելու համար։ «Ժողովուրդ» օրաթերթը այս մասին տեղեկացավ պաշտոնական աղբյուրներից: Հայաստանում ուսուցչի տոնը նշվում է հոկտեմբերի 5-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի սահմանած ուսուցիչների համաշխարհային օրվա հետ։ «Պրոմո Պիար» ՍՊԸ-ն, որը ստանձնել է միջոցառման մատակարարի դերը, համաձայն գնման պայմանագրի՝ «մանկավարժներին արժեւորելու նպատակով նախատեսված հանդիսավոր միջոցառման […]

Երեւանում կփակվեն մի շարք բուհեր

«Հրապարակ»-ը գրում է. «Արդեն շրջանառվում է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի՝ բուհին տրամադրվող լիցենզիայով սահմանվում է բուհում ուսանողների սահմանային քանակը, որը չի կարող պակաս լինել 4 հազարից: Այս օրենքի ընդունման պարագայում այլեւս չեն գործի այն բուհերը, որոնք ունեն 4 հազարից պակաս ուսանող: Դրանց թվում են անգամ մանկավարժական, Բրյուսովի անվան, ագրարային […]

Դպրոցներում քաոսային վիճակ է

«Փաստ»-ը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, բավական բարդ, ծանր մթնոլորտ է հանրապետության հանրակրթական դպրոցներում: Ի մասնավորի, գնալով մեծանում է դժգոհությունը, այսպես կոչված, «նոր չափորոշիչներից», որոնք, ըստ մանկավարժների, իսկական պատուհաս են դարձել թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների, թե՛ ծնողների համար: «Փաստ» թերթի հետ զրույցում շատ տնօրեններ և ուսուցիչներ նշում էին, թե այնպիսի տպավորություն է, որ ԿԳՄՍ նախարարությունն […]

Կառուցապատող օլիգարխի պատճառով դպրոցը փակվել է

«Ժողովուրդ»-ը գրում է. «Երեւանում կառուցվող 35 հարկանի 5 երկնաքերերը խաթարել են Փոսի դպրոցի՝ Երեւանի Հակոբ Օշականի անվան N172 հիմնական դպրոցի դասապրոցեսը։ Բանն այն է, որ արդեն երկու շաբաթ է N172 հիմնական դպրոցում դասերը օնլայն են ընթանում, քանի որ «Ռենշին» ՍՊԸ-ի կողմից իրականացվում է շինարարություն, որի արդյունքում դպրոցի բարձր հարկի դասարաններում երկրաշարժ է, երեխաները խուճապահար են […]

Լիսկայի ատենախոսությունն ու ԱԺ աշխատակազմի ղեկավարի դիպլոմը

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Բացահայտ հանցանք որակված գործին, որն անմիջական առնչություն ունի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ, այդպես էլ պատշաճ պատասխան չեն տալիս։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, նշանակվելով ՀՀ բարձր պաշտոնի, որոշել է նոր մասնագիտություն ձեռք բերել, բայց կրթական ողջ գործընթացը խիստ կասկածահարույց է: Նա պրակտիկա է անցել […]

Տնօրենների առաջ խնդիր է դրվել հեծանիվի «PR»-ով տեղը տեղին զբաղվել

«Փաստ»-ը գրում է. «Ինչպես հայտնի է, վերջին մի քանի ամիսներին հեծանիվը դարձել է Նիկոլ Փաշինյանի քարոզչության մի բաղադրիչը. նա հնարավոր հարմար առիթի դեպքում հեծանիվ է քշում և բոլորին հորդորում անել նույնը։ Ավելին, նա նույնիսկ որակումներ է նվիրում հեծանիվին՝ օրինակ՝ «հեծանիվը կյանք է», «հեծանիվն առաջընթաց է», «կեցցե հեծանիվը» կարգի: Ինչպես երևում է, նա որոշել է հեծանիվի […]

Գիշերօթիկ դպրոցները փակվեցին. Փաշինյանը խաբել է

«Ժողովուրդ»-ը գրում է. «2019 թվականի հոկտեմբերի 31-ին կայացած ՀՀ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «ՀՀ-ում գիշերօթիկի սան երեխային «մանկատան սան» ասել, նշանակում է՝ մարդու նկատմամբ կարդալ դատավճիռ. սա փոխելու ենք»։ Իրականում, այո, փոխեց պատկերը Փաշինյանի կառավարությունը: Հայաստանում լուծարվեցին գիշերօթիկներ և մանկատներ, որպես այլընտրանք՝ սաներին առաջարկելով տներում ապրել. չկա գիշերօթիկ, հետևաբար չկա գիշերօթիկի սան, որ նրանց […]

Երբ կմեկնարկի աշնանային արձակուրդը

ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2024 թվականի հոկտեմբերի 14-ից 27-ը ներառյալ, Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2024 թվականի հոկտեմբերի 21-ից 27-ը ներառյալ, 3-12-րդ դասարանների սովորողներին նույնպես տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2024 թվականի հոկտեմբերի 21-ից 27-ը ներառյալ։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի