22 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Էսքան ավիրե՞լ դպրոցը, էսքան անտեսե՞լ կրթությունը…»

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը  հրապարակել է «Հանրային ռադիո»-ի պատրաստած «Վաճառվում է դպրոցի տնօրենի մրցույթում հաղթելու ծրագիր․ ի՞նչ արժե այդ «հաճույքը» կրթական ճգնաժամի ժամանակ» վերտառությամբ ռեպորտաժը։ Լրագրողը զրուցել է գումարի դիմաց դպրոցի զարգացման ծրագիր գրող ֆինանսիստ-իրավաբանի հետ, ով պնդում է, որ ընթացիկ տարում դրական եզրակացություն ստացած զարգացման ծրագրերի կեսի հեղինակն ինքն է։
Սոֆյա Հովսեփյանը, անդրադառնալով խնդրին, գրել է․ «Էսքան ավիրե՞լ դպրոցը, էսքան անտեսե՞լ կրթությունը…
Սարսափելի է, էլ ինչպե՞ս կարող ենք կոչել, եթե ոչ հովանավորչության լոլոյացրած տարբերակ:
Ի՞նչ եք հեքիաթ պատմում: Սա ձեր սրտի խամաճիկներին դպրոցներում տնօրեն կարգելու տարբերակ է, կասեք Ժաննա Անդրեասյան և Արաքսիա Սվաջյան, ձեր քայլերը ինչո՞վ է տարբերվում նախկին հովանավորչական ԽԾԲ տարբերակից: Հա, թե դուք դժվարանում եք, ես ասեմ, ավելի խորամանկ ու ավելի «անմեղ դեմքով» ձեր մարդկանց եք խցկում դպրոցներ ու իրական ճգնաժամը էդ անգրագիտության մեջ եք ստեղծում: Լավ, որքա՞ն կարելի է ոտնատակ տալ բոլոր ինստիտուտները:
Ձեր վերապատրաստվող 60 թեկնածուներն էլ պլագյատի հիմք են, էլ ի՞նչ ծրագիր ու լոլոներ»:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ