17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ԳԻՏԵՔ ՈՐ …

Շոկոլադի նոր տեսակ է ներկայացվել՝ վարդագույն

Շվեյցարական Barry Callebaut ընկերությունը հասարակությանը նոր տեսակի՝ վարդագույն շոկոլադ է ներկայացրել։ Այս շոկոլադն առանձնանում է թե գույնով, թե համով։ Վարդագույն շոկոլադի գույնը ապահովում են ոչ թե արհեստական ներկանյութերը, այլ հատուկ կակաոյի տեսակը։ Այն ոչ քաղցր է, ոչ դառը, առանձնահատուկ համ ունի։ Ընկերությունը հույս ունի, որ վարդագույն շոկոլադը դուր կգա հատկապես երիտասարդներին։     

16 միլիոն երեխա դպրոց չի հաճախում

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի այսօրվա հայտարարության, դպրոցական տարիքի երեխաների 11.5 տոկոսը կամ 123 միլիոնը կրթություն չի ստանում: Տվյալ ցուցանիշը 2007թ. -ի դպրոց չհաճախող երեխաների 12.8 տոկոսի կամ 135 միլիոնի հետ համեմատելիս՝ հասկանալի է դառնում, որ դպրոց չհաճախող 6-15 տարեկան երեխաների տոկոսի գրեթե զրոյական նվազում է գրանցվել: ՅՈՒՆԻՍԵՖ-ը նշել է, որ համատարած աղքատության, երկարատև հակամարտությունների և մարդասիրական ճգնաժամերի […]

Հայաստանը` երջանիկների մեջ

Հրապարակվել է աշխարհի երկրների երջանկության վարկանիշը։ Համաձայն World Happiness Report 2017-ի՝ աշխարհի 155 երկրների շրջանում երջանկության վարկանիշով Հայաստանը 121-րդն է։ Վարկանիշը կազմվել է բնակչության մեկ շնչին հասնող ՀՆԱ տվյալների, առողջապահական մակարդակի, ընտրությունների ազատության և այլ բնորոշումների վրա։ Նշենք, որ ամենաերջանիկ երկիրը, ըստ զեկույցի, Նորվեգիան է, երկրորդ տեղում Դանիան է, երրորդում՝ Իսլանդիան։ Երջանկության վարկանիշով ամենավերջին տեղում Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունն է։ […]

Հոնի բուժիչ հատկությունները

Հոնն աճում է ամենուր, հիմնականում` չոր, արևոտ և բլուրաշատ վայրերում կամ անտառներում: Հոնը բուժում է կոկորդի, երիկամի հիվանդությունները, սակավարյունությունը, կարմրուկը, լուծը և թութքը: Ինչպես հայտնի է` հոնի ծառը ծաղկում է մարտին, իսկ միրգը հասնում է հուլիսից-հոկտեմբեր ընկած ամիսներին: Այն պարունակում է մեծ քանակությամբ բնական շաքար, օրգանական թթուներ, պեկտին, տաննիններ և վիտամին C` կրկնակի ավել, քան նարինջը: […]

Դեմքով դեպի ներքև են թաղել

Հնագետները դամբարաններում երբեմն գտնում են հուղարկավորված մարդկանց, որոնք թաղվել են դեմքով դեպի ներքև: Սկզբում կարծում էին, թե դա պատահականություն է: Սակայն աշխարհի տարբեր անկյուններում և տարբեր պատմական ժամանակաշրջաններում համանման դեպքերի մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ դրանք ունեն մեկ ընդհանրություն` դեմքով դեպի ներքև թաղել են այն մարդկանց, ովքեր հարգանք չեն վայելել և նրանց ցանկացել են նվաստացնել […]

Առաջին դասարանցու 5 խնդիր. ինչպես հաղթահարել դրանք

Նախօրեին սեպտեմբերի 1-ն էր, եւ շատ երեխաներ առաջին անգամ դպրոց գնացին: Սա ծնողի համար մեծ տոն է, սակայն պետք չէ մոռանալ, որ առաջին դասարանցիները շատ խնդիրների առաջ են կանգնում: Որոնք են դրանք եւ ինչպես խուսափել դրանցից: Օրվա ռեժիմը խստացել է: Երեխայի համար անչափ բարդ է հարմարվել օրվա նոր ու խիստ ռեժիմին, ինչն էլ հաճախ բերում է […]

Մի տոնի պատմություն կամ ինչպես սկսեցին նշել սեպտեմբերի մեկը

Աշխարհի շատ երկրներում սեպտեմբերի մեկը նշվում է իբրեւ Գիտելիքի միջազգային օր։ Այն իր անունը ստացել է նրանից, որ հենց աշնան առաջին օրն է մեկնարկում ուսումնական տարին։ ամեն տարի, հատկապես դպրոցներում, այն բավական ճոխությամբ է նշվում։ Ահա մի քանի պատմական փաստեր՝ այս տոնի հետ կապված։ Հնագույն  ժամանակներում ժողովուրդների մեծ մասն այս օրը տոնում էր իբրեւ զոհաբերության […]

Որն է լավագույն տարիքը՝ ամուսնանալու համար

Տղամարդիկ սովորաբար սկսում են մտածել ամուսնության մասին, երբ ֆինանսապես կայուն են դառնում: Կանայք հարսանեկան զգեստի մասին երազում են մանկուց: Իսկ ահա գիտնականների նոր բացահայտումը ցույց է տալիս, թե որն է ամուսնանալու համար լավագույն տարիքը:  Նրանք ապացուցել են, որ երբ կինն ամուսնանում է 30-35 տարեկանում, ամուսնությունն ավելի երջանիկ է լինում, քան նրանցը, ովքեր ամուսնացել են 20 […]

Մսամթերքի հետ համադրելի համեմունքներ

Որպեսզի Ձեր պատրաստած ուտեստին հաղորդեք հետաքրքիր համային երանգներ և անուշ բույր, անհրաժեշտ է իմանալ, թե որ համեմունքներն են դրա հետ առավել համատեղելի: Ահա մի քանի հաջողված համադրություն՝ Մսի համար` կարմիր, սև պղպեղ, մեխակ, ուրց,մայորան, քիմիոն, քրքում (куркума), սոխ, օրեգանո Թռչնի մսի համար՝ ուրց, մայորան, հազրեվարդ (розмарин), եղեսպակ (шалфей), ռեհան (базилик) Ձկան համար՝ դափնու տերև (лавровый лист), սպիտակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի