01 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ԳԻՏԵՔ ՈՐ …

Առաջին միասեռ ամուսնությունը

Գերմանիայում նախօրեին պաշտոնապես գրանցվել է առաջին միասեռ ամուսնությունը։ Այստեղ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել միասեռ ամուսնությունները թույլատրող օրենքը։ Առաջինը իրենց ամուսնությունը կնքել են 59-ամյա Կառլ Կրեյլեն եւ 60-ամյա Բոդո Մենդեն։ Նրանք ամուսնացել են Բեռլինում, հայտնում է Associated Press-ը։ Գերմանիայի մայրաքաղաքում միայն այսօր նախատեսված է 12 միասեռ հարսանիք։

Որոնք են աշխարհի ամենաթանկարժեք ապրանքանիշերը

Հրապարակվել է աշխարհի ամենաթանկարժեք ապրանքանիշերի ցանկը, որն ամեն տարի կազմում է  Interbrand ընկերությունը։ Հինգերորդ տարին անընդմեջ առաջին հորիզոնականը զբաղեցրել են Apple-ը եւ Google-ը։ Դրանց հաջորդում են Microsoft-ը, Coca-Cola-ն, Amazon-ը, Samsung-ը, Facebook-ը եւ IBM-ը։ Ցանկում տեղ են գտել նաեւ նորաձեւության աշխարհի ներկայացուցիչ-ապրանքանիշերը։ Օրինակ, Louis Vuitton-ը 19-րդ տեղն է զբաղեցրել՝ իր ասպարեզում առաջատարը դառնալով։ 

Սրտանոթային հիվանդությունների 80%-ը հնարավոր է կանխել

Սրտի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Առողջապահական համաշխարհային կազմակերպության, ՅՈՒՆԵՍԿՈ-ի և միջազգային այլ կազմակերպությունների աջակցությամբ 1999 թվականից սկսած ամբողջ աշխարհում սեպտեմբերի 29-ին նշվում է սրտի համաշխարհային օրը:  Օրվա խորհուրդը և նպատակը սրտանոթային հիվանդությունների կանխարգելման, ռիսկի գործոնների նվազեցման և առողջ ապրելակերպի անհրաժեշտության վերաբերյալ ազգաբնակչության ևս մեկ անգամ իրազեկումն է: 2017թ. օրվա կարգախոսն է` «Սիրտը կյանքի համար է»:  […]

15 տարվա կոմայից հետո տղամարդը կյանքի է վերադարձել

Ֆրանսիայի համալսարանի գիտնականներին հաջողվել է կյանքի վերադարձնել մարդու, ով 15 տարի կոմայի մեջ է եղել գանգուղեղային ծանր վնասվածքից հետո։ Տղամարդը վնասվածք է ստացել, երբ 20 տարեկան էր։ Գիտնականներին հաջողվել է տղայի ուղեղի աշխատանքը վերականգնել՝ թափառող նյարդի աշխատանքը վերականգնելու արդյունքում։  Տղամարդն այժմ աչքերով հետեւում է իրերին, շարժում վիզը, տարբեր շարժումներ անում։   

Մարդակեր ամուսինները․ ահասարսուռ պատմության անհավատալի մանրամասները /ֆոտո/

Նախօրեին համացանցում սարսափելի պատմություն տարածվեց։ ՌԴ Կրասնոդարի բնակիչ ամուսինները՝ 35-ամյա Դմիտրին եւ 42-ամյա Նատալյան կասկածվում են անհայտ կնոջ դաժան սպանության մեջ։ Ընդ որում՝ ամուսինները կերել էին սպանվածի մարմնի կեսը, մյուս կեսն էլ «պահել էին ձմեռվա համար»։  Աղբյուրներւ պնդում են, որ զույգն արդեն խոստովանել է հանցանքը, ավելին՝ նրանք ասել են, որ ավելի քան 30 հոգու են […]

Ուշ թե շուտ ձեզ կստիպեն ներարկել չիպը. ահազանգ

Գիտե՞ք արդյոք , որ ծրագիր է մշակված ստեղծել ընդհանուր էլեկտրոնային քարտ, որը պիտի փոխարինի բոլոր հիմնական փաստաթղթերը եւ դառնա միակ փաստաթուղթ. եւ՛ անձնագիր, եւ՛ վարորդական իրավունք, եւ’ թոշակի գրքույկ, եւ՛ բժշկական քարտ, բանկային վճարման քարտ եւ այլն…: Գիտե՞ք արդյոք, որ շատ շուտով նաեւ այս քարտերը պիտի փոխարինվեն` մարդու մարմնի մեջ ներարկվող էլեկտրոնային չիպերի, որոնց մեջ […]

Ինչ անել՝ սուր շնչառական վարակներից խուսափելու համար

Սուր շնչառական վարակներին բնորոշ է աշուն-գարուն սեզոնյանությունը։ Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնն ամեն տարի սկսվում է հոկտեմբերից։ Սակայն, մինչև սեզոնի սկսվելը, յուրաքանչյուր տարի,  կապված եղանակի ջերմաստիճանի հետ, դիտվում է աշխուժացում՝ պայմանավորված սուր շնչառական վարակների հարուցիչների (ոչ գրիպի) ակտիվությամբ։ Այսօր հանրապետությունում  սուր շնչառական վարակներն արձանագրվում են սեզոնին համապատասխան, հիվանդանոցներում, մասնավորապես՝ մանկական, այս հիվանդությունների առնչությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի