29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ուշ թե շուտ ձեզ կստիպեն ներարկել չիպը. ահազանգ

Գիտե՞ք արդյոք , որ ծրագիր է մշակված ստեղծել ընդհանուր էլեկտրոնային քարտ, որը պիտի փոխարինի բոլոր հիմնական փաստաթղթերը եւ դառնա միակ փաստաթուղթ. եւ՛ անձնագիր, եւ՛ վարորդական իրավունք, եւ’ թոշակի գրքույկ, եւ՛ բժշկական քարտ, բանկային վճարման քարտ եւ այլն…: Գիտե՞ք արդյոք, որ շատ շուտով նաեւ այս քարտերը պիտի փոխարինվեն` մարդու մարմնի մեջ ներարկվող էլեկտրոնային չիպերի, որոնց մեջ գրանցված կլինի մարդու թվայնացված նույնականացման համարը:

Ռուսաստանի Դաշնության էլեկտրոնային արդյունաբերության զարգացման ռազմավարության համաձայն, մինչեւ 2025-30 թվականները ծրագրվում է ներարկել մարդու մարմնի մեջ անլար նանոէլեկտրոնային սարքավորումներ, որոնք կապահովեն մարդու մշտական կապը շրջակա ինտելեկտուալ միջավայրի հետ, տարածում կստանան անլար կոնտակտի միջոցները մարդու ուղեղի եւ իրեն շրջապատող առարկաների հետ:

Նույն ծրագրի մեջ մարդը ուղղակի անվանվում է բիոօբյեկտ, իսկ ՙՌԴ-ի քաղաքացիների առողջապահության պահպանման հիմունքների՚ քննարկվելիք օրենսդրության մեջ երեխան անվանվում է` ՙբեղմնավորման արտադրանք՚: Նաեւ պլանավորվում է ՙերեխաների ընդունակությունների եւ բնավորության ծրագրավորում… երեխայի ունակությունները կարելի է բարձրացնել գենային մոդիֆիկացման եւ չիպավորման շնորհիվ՚ (նախագիծ ՙՄանկություն 2030՚):

Այն ինչ դատապարտված էր Նյուրինբերգյան ռազմական դատարանով, որպես մարդկության դեմ հանցագործություն, այսօր մեր թշնամիների կողմից նեկայացվում է որպես մեծ բարիք: Այն որ դա պիտի լինի մոտ ժամանակներում, հաստատեց համաշխարային էլիտայի ազդեցիկ անձերից մեկը` Դ. Ռոքֆելլերը: Նա այդպես էլ ասաց, որ ամբողջ աշխարհի համընդանուր վերահըսկմանը հասնելու համար իրենց վերջնական նպատակն է` երկրագնդի յուրաքանչյուր մարդու մարմնի մեջ ներարկել էլեկտրոնային չիպ: Այս հոդվածը պատմում է մեզ համընդհանուր չիպավորման մասին, որը ներկայացվում է հասարակությանը` որպես «նոր տեխնիկական թռիչք», նաեւ այն մասին, թե ինչպես են փորձում օգտագործել տվյալ տեխնոլոգիաները մարդկանց հանդեպ:

Հոդվածը կպատմի տեխնոլոգիայի հիմնավոր սկզբունքների եւ նրա կիրառման արդյունքում հնարավոր հետեւանքների մասին: Իսկ հետեւանքները կարող են լինել ոչ թե ՙօգտակար՚, ինչպես պնդում են չիպավորման կողմնակիցները, այլ չափազանց բացասական եւ վտանգավոր: Հեռուստատեսությամբ պարբերաբար քննարկումներ են անցկացվում բնակչության չիպավորման թեմայով, որոնցում շատ են վիճաբանում ու հակառակվում տվյալ գործողության անվնաս լինելու վերաբերյալ: Այսօր աշխարհում արդեն կիրառվում են բժշկական չիպեր, որոնք իրենցից ներկայացնում են մաշկի տակ կարված փոքր հեռարձակիչներ, որոնց պահպանող պատյանի տակ տեղադրված են չիպի միկրոսխեմաները: Տվյալ բժշկական չիպը ներարկվում է մաշկի տակ հատուկ ներարկիչի միջոցով:

Չիպը կարող է ներարկվել ոչ միայն մաշկի տակ, մշակվել են նաեւ ներարկման այլ տարբերակներ` աջ ձեռքի արմունկի մկանի մեջ, կամ աջ ձեռքի դաստակի մատների արանքում: Այս չիպը ունի մեկ ֆունկցիա` հաղորդել չիպը կրող մարդու նույնականացման համարը: Համընդհանուր չիպավորման մշակողները համարում են, որ չիպերը կօգնեն մարդկանց անցնել տեխնիկական առաջընթացի նոր մակարդակ, որ այդպիսի չիպը հօգուտ մարդկության կշահագործվի: Չիպավորման կողմնակիցները այդ տեխնոլոգիայի առավելություններից մեկը համարում են հիվանդներին արագ բուժօգնություն ցուցաբերելու հնարավորությունը (օրինակ` հիպերտոնիկ կամ էպիլեպտիկ հիվանդներին):

Բժիշկը հատուկ սքաների օգնությամբ կարող է արագ գտնել հիվանդին տվյալների էլեկտրոնային պահուստի մեջ, որտեղ նշված կլինի քրոնիկական հիվանդությունների, ալերգիկ ռեակցիաների, հակացուցումների եւ բուժման համար այլ շատ կարեւոր տեղեկությունների մասին իմֆորմացիան: Երբ մարդու առողջական վիճակը կտրուկ վատանում է, ապա այդ չիպը պետք է հաղորդի շտապօգնության կանչի ազդանշան, այդժամ եւ բժիշկները կկարողանան անհապաղ օգնություն ցուցաբերել: Չիպի մեջ զետեղված ընկալիչի միջոցով ձեզ կարող են գտնել, բացահայտել երկրագնդի ցանկացած կետում, ինչը անգին է դարձնում այս գյուտը անհայտ կորած մարդկանց փնտրելու համար: Չիպը, ըստ էության, ներկայանում է ընդամենը որպես ձեր տվյալների բազայում գտնվող ծածկագրի կրիչ եւ օժտված է ձեր գտնվելու տեղը որոշող ընկալիչով:

Հետագա մշակման ընթացքում ծրագրվում է ընդարձակել տվյալ սարքավորման մոդելը` ավելացնելով մեծ քանակով օգտակար ֆունկցիաներ: Մոտ ապագայում ներարկված չիպի միջոցով հնարավոր կլինի վճարել բոլոր գնումները, բացել սեփական տան դուռը, մտնել համացանց: Չիպը պետք է փոխարինի քաղաքացու բոլոր գոյություն ունեցող փաստաթղթերը` անձնագիրը, ապահովագրման վկայագիրը, վարորդականը, բժշկական քարտը եւ շատ այլ փաստաթըղթեր: Հաշվի առնելով, որ ապագայում թղթադրամը կվերանա եւ փողը կստանա էլեկտրոնային տեսք, ապա առեւտրային գործարքներ չիպի միջոցով կատարելը բավականին ռեալ է հնչում:

Այս ամենը համառոտ նկարագրում է ներարկվող չիպերի առավելությունները: Եկավ ժամանակը խոսելու տվյալ տեխնոլոգիայի վտանգների մասին: Իհարկե այս ամենը շատ գրավիչ է հնչում. չի լինի ոչ մի թղթային փաստաթուղթ, կանխիկ թըղթադրամ, բժիշկները ավելի էֆեկտիվ բուժօգնություն կցուցաբերեն, մարդու եւ համացանցի միջեւ կստեղծվի մշտական կապ չիպի միջոցով, եւ այլ ՙօգտակար՚ նորամուծություններ: Տվյալ չիպերը ընդունակ են օրվա ցանկացած ժամանակ, գիշեր կամ ցերեկ ցույց տալ ձեր գտնվելու տեղը քարտեզի վրա: Ձեզ հնարավոր չի լինելու ծածկվել հսկող արբանյակից եւ դուք կլինեք մշտական վերահսկման տակ: Գիտնականներին վաղուց հայտնի է, որ մարդու յուրաքանչյուր օրգանը աշխատում է իրեն հատուկ հաճախականության վրա: Ընդ որում ցանկացած օրգան կարելի է շարքից դուրս բերել` իմանալով նրա թույլ տեղը:

Այսպիսով, չիպի միջոցով, որը նեյրոնային կապերով կապված է ուղեղի հետ, ուղարկելով հատուկ ալիքներ թույլ կամ հիվանդ օրգանի վրա, կարելի է պարզապես շարքից հանել այն: Այդ օրգանը կարող է լինել լյարդը, սիրտը եւ նույնիսկ ուղեղը: հաշվի առնելով, որ աշխարհի գիտնականները արդեն վաղուց մշակում են փսիխոտրոպ (մարդու հոգեկան վիճակը արհեստական ձեւով խանգարող) զենքը, որը ընդունակ կլինի ներշնչել մարդկանց տարբեր էմոցիաներ եւ զգացումներ, մինչեւ անգամ հալյուցինացիաներ (երեւակայություններ). կարելի է հիմա պատկերացնել, թե ինչպիսի զենք է իրենից ներկայացնում ձեր կրած անձնական չիպը:

Նման բաները ավելի շուտ ֆանտաստիկ բնագավառից են հնչում, բայց ներկայումս բավականին շատ չհաստատված տեղեկություններ կան փսիխոտրոպ զենքի առկայության վերաբերյալ, այնպես որ կարելի է ենթադրել նաեւ այս տարբերակը: Նույնիսկ եթե փսիխոտրոպ զենքը պետք է կիրառվի, ապա մեզ դրա մասին հաստատ ոչ մեկը տեղեկություն չի տա: Սովորաբար, նման նախագծերը խիստ գաղտնի են պահվում լայն զանգվածներից: Պատկերացրեք, որ դուք չեք մուծել տուգանքը, կամ որեւէ այլ զանցանք եք գործել, եւ անջատում են ձեր վճարելու հնարավորությունը: Հաշվի առնելով, որ կանխիկ դրամ չի լինելու, ո՞րտեղից կվերցնեք դրամ գոնե հաց գնելու համար: Իսկ եթե դուք մի մարդ եք, որը ինչ-որ հարցում համաձայն չէ կառավարության հետ … ձեր օրգաններից մեկը շարքից հանում են, եւ դուք վախճանվում եք…:

Գիտությունն ու տեխնիկան շատ արագ են զարգանում եւ մնում է միայն կռահել, թե ինչ պետք է ներդրվի ռադիոհաճախային չիպի (RFID) հնարավորությունների մեջ: Բարի ձեռքերում միգուցե այն կդառնա շատ օգտակար ձեռքբերում, իսկ եթե այդ համակարգով սկսի կառավարել մի բռնակալ, ապա այն կդառնա համընդհանուր վերահսկում հաստատելու իդեալական սարք: Տոտալիտարիզմը տարբերվում է նրանով, որ վերահսկում է ամբողջ հասարակությունն ու ամեն մարդուն առանձին: Այս նպատակն իրականացնելու համար չիպը ամենից առավել հարմարն է:

Համացանցի տարբեր կայքերում կարող եք գտնել համաշխարհային կառավարության վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաեւ նրանց անվանում են «Բիլդերբերգյան խմբավորում». դավադրության տեսության ստեղծողները, ովքեր կանգնած են համաշխարհային կառավարման վարագույրի ետեւում: Բիլդերբերգյան խմբի ամենամյա ոչ պաշտոնական ժողովը կազմված է մոտավորապես 130 մասնակիցներից, որոնցից մեծամասնությունը քաղաքականության, բիզնեսի եւ բանկային գործերի ոլորտի շատ ազդեցիկ մարդիկ են, ինչպես նաեւ արեւմտյան առաջատար ԶԼՄ-ների ղեկավար ներկայացուցիչներ:

Բիլդերբերգների ցանկացած հանդիպումը (օրը եւ ամսաթիվը չի գովազդվում), չնայած խիստ գաղտնիության, համաշխարհային հասարակության մեջ մեծ հետաքրքրություն է առաջացնում: Շատ դժվար է թաքցնել այսչափ մեծ թվով հանրաճանաչ մարդկանց մեկ տեղ ժամանումը, որոնց մեջ կան նախագահներ, արքաներ, արքայորդիներ, կանցլերներ, համաշխարհային խոշոր կորպորացիաների ղեկավարներ, վարչապետներ, բանկիրներ: Նրանք ունեն իրենց, այսպես ասած, հուշաքարը իր հիմնական օրենսգրքով, որտեղ նշվում է, որ երկրագնդի բնակչությունը չպետք է գերազանցի 500 մլն. մարդը: Հետաքրքիր է, իսկ մնացածներին ի՞նչ պիտի անեն:

Կսպանե՞ն: Որոշ տեղեկատվության համաձայն, հենց «Բիլդերբերգյան խմբի» մասնակիցները ծրագրել են ներդնել բնակչության չիպավորումը եւ ստրկացնել մարդկանց: Հայտնի են նոր համաշխարհային կառավարության ներկայացուցիչներից մեկի` ամենաազդեցիկ համաշխարհային ֆինանսական կլանի ժառանգորդ` Նիկ Ռոքֆելլերի խոսքերը. «Մեր վերջնական նպատակն է` բոլորին ներարկել միկրոչիպը եւ վերահսկել ամբողջ հասարակությունը: Որպեսզի էլիտան վերահսկի ամբողջ աշխարհը»:

Մենք պիտի պարտավորված լինենք ընդունել չիպերը` որպես սովորական, անհրաժեշտ մի բան, եւ դառնանք բիոռոբոտների նման մեկը: Ծրագրվում է չիպերը ներարկել կամավոր` մարդկանց համաձայնությամբ, սակայն դա չի նշանակում, որ, հրաժարվելով չիպից, դուք չեք կրի այն: Բանն այն է, որ ժամանակակից աշխարհում առանց փաստաթղթերի, ինչպիսին օրինակ անձնագիրն է, դուք ոչինչ էք եւ ոչ մի երաշխիք չկա, որ չիպերը ձեռք կբերեն նման հնարավորություններ: Այսօր, դուք դեռ մարդ էք, որ հրաժարվել եք ներարկել չիպը, իսկ վաղը դուք արդեն ոչինչ եք, մինչեւ չներարկեք այն: Եթե դրամը էլեկտրոնային է դառնալու եւ վճարման միջոցը լինելու է միայն չիպը, ապա դուք չեք կարողանալու գնումներ կատարել:

Ուշ թե շուտ ձեզ կստիպեն ներարկել չիպը, ոչ թե բռնությամբ, այլ ստիպելով ձեզ այդ անել: Չիպավորումը արդեն աստիճանաբար տարածվում է տարբեր երկրներում: Օրինակ, Բրազիլիան եւ Մեքսիկան առաջինը սկսեցին երեխաներին` մաշկի տակ ներարկել ռադիոհաճախային չիպեր, որոնք հեռարձակում են ռադիոազդանշաններ 125 կիլոհերց հաճախականությամբ, որպեսզի նրանց իբր հեշտ լինի գտնել, եթե նրանց գողանան: Այսպիսով, չիպերի ներարկումը, որը սկսվեց հիվանդանոցներից եւ բանտերից, ավելի ընդարձակ տարածում է ստանում:

Գաղտնիք չէ արդեն, որ այսօր այդ տեսակ միկրոչիպը կարող է միացվել տվյալների բազային եւ ներկայացնել ամբողջական ինֆորմացիան իր տիրոջ մասին` ֆինանսականը եւ բժշկականը ներառյալ (ինչքան գումար կա բանկային հաշվի վրա, ինչ գնումներ է կատարել խանութում, որտեղ է գնացել եւ այլն): Արդյունքում, ռադիոհաճախային չիպի ներարկումը մաշկի տակ, վերահսկումը կատարողի ցանկությամբ, կարող է մեկ կոճակի սեղմումով պարզապես ջնջել ձեզ հասարակությունից… Ընդամենը մեկ կոճակը կփակի ձեր առաջ բոլոր տեսակի տրանսպորտի, շենքերի, խանութների դռները եւ մուտքը դեպի էլեկտրոնային համացանցի ինֆորմացիան:

Մեն միակ կոճակը պիտի կառավարի ձեր կյանքը ծննդից մինչեւ մահը …. Սուրբգրային լեզվով` կնիքը իր վրա կրելը նշանակում է պատկանել կամ ենթակա լինել որեւէ մեկին: Սուտ մարգարեի գործունեությունը, որը նկարագրված է Հայտնության 13-րդ գլխում համոզում է, որ գազանի թագավորությունը պետք է կրի կրոնաքաղաքական բնույթ, երբ ոչ մեկը չի կարողանալու գնել ու վաճառել, բացի նրանից, ով ունի գազանի կնիքը (Հայտ.13:17):

Դրա համար ենթարկվելը Հակաքրիստոսին` նեռին (ընդունել աջ ձեռքի կամ ճակատի վրա ՙգազանի կնիքը՚) համարժեք կլինի Քրիստոսին ուրանալուն, որի հետեւանքը Երկնային Արքայությունից զրկվելն է: ՙԵւ նրան իշխանություն տրվեց, որպեսզի շունչ տա գազանի արձանին, որ արձանը խոսի, եւ երկրի բոլոր բնակիչները երկրպագեն նրան, իսկ ով չերկրպագի գազանի արձանին, նրան սպանի. Եւ ստիպի բոլորին` փոքրերին եւ մեծամեծներին, հարուստներին եւ աղքատներին, ազատներին ու ծառաներին, որ դրոշմ դնեն նրանց աջ ձեռքի ու ճակատի վրա:

Եւ ոչ ոք չկարողանա գնել ու վաճառել, եթե չունենա գրի դրոշմը եվ գազանի անունն ու նրա անվան թիվը՚ (Հայտ.13; 15-17): ՙԵւ տաճարից լսեցի մի բարձր ձայն, որ ասում էր յոթը հրեշտակներին. «Գնացե՛ք, Աստծո ցասման յոթը սկավառակները թափեցե՛ք երկրի վրա: Առաջին հրեշտակը գնաց եւ իր սկավառակի պարունակությունը թափեց երկրի վրա. եւ չար պալարներ գոյացան այն մարդկանց վրա, որ ունեին գազանի դրոշմը ու երկրպագում էին նրա արձանին» (Հայտ.16 : 1,2): 

Թարգմանությունը ռուսերենից կատարեց Դարբասի Հոգեւոր Հովիվ Տեր Ընծա քհն. Միրզոյանը
«Սյունաց կանթեղ» ամսաթերթ, #32 (66), օգոստոս, 2015

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ