Հունիսի 20-ին դուք եք որոշելու, թե ինչի՞ եք վերածելու ձեր քվեաթերթիկը. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հունիսի 20-ին դուք եք որոշելու, թե ինչի՞ եք վերածելու ձեր քվեաթերթիկը։ Մեր 5 000 տղաների գերեզմանափոսերի մեջ նետված մի բուռ քարերի, որ հեգնելով՝ կտկտալու են նրանց դագաղների վրա եւ խաթարեն հերոսների քունը։ Թե նրանց սխրանքները հավերժացնող եւ հոգիները լուսավորող մոմի»։






































