06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Նա անգամ Սերժ Սարգսյանի նկարից է դողում. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Զավեշտալին այն է, որ երկրի թիվ մեկ հանցագործի հրահանգով փորձում են կեղծ, քստմնելի, մատից ծծած մեղադրանք ներկայացնել ՀՀ երրորդ նախագահին։
Փաստորեն էդքան վախենում ես․․․․
 
Նախագահը Արցախն ազատագրած, Արցախը շենացրած, մայր Հայաստանի եւ Արցախի համար արժանապատիվ անվտանգությունն ապահոված ,մի քանի տասնյակ տարիներ այդ անվտանգությունը պահպանած պետական-քաղաքական գործիչ է․․․․։
 
Գո՞րծ ես հորինել․․․Տո, դո՞ւ ես պետությունը, այ երկու հայկական պետության քանդող․․
Ո՞վ ես, երկիրը ծախած, Արցախը տված, անվտանգությունը ոչնչացրած, հազարավոր զոհեր եւ ավերածություններ բերած մի թյուրիմացություն․․։Գո՞րծ ես հորինել․․․Էն գրպանային վնգստացողներդ էլ տուտ-կակ տուտ, հա՞․․․․
Նայիր հայելուն․․․
 
Զավեշտալի է, երբ իրական հանցագործը, երկիրը թշնամու առաջ բացած, անվտանգությունը վերացրած, թուրքի հետ արիշ-վերիշների մեջ խրված էս սրիկան հրահանգում է ինչ-որ կաշառքի թեմա բացել, անկեղծ ասած ես քմծիծաղում եմ․․։ Գիտե՞ք, ինչո՞ւ, որովհետեւ ավելորդ անգամ տեսանելի է դրա ուղեղի պուճուրիկությունը, նեղմիտ եւ վախկոտ լինելը․․․։ Պատկերացրեք դրա վախի գերադրական աստիճանը․․։ Նա անգամ Սերժ Սարգսյանի նկարից է դողում․․։
 
Դե, մեզ մնում է օր առաջ սրա հարցերը լուծել, որ այլեւս երբեք վախկոտի իր մլավոցով չփորձի պղտորել երկրի անվտանգությունը եւ չհամարձակվի Արցախի հերոսների եւ, առհասարակ, բոլոր կարգին հայերի վրա մտացածին գործեր կարելու հրահանգներ տալ․․
Այ, ղզիկ, վախկոտի մեկը, դու մտածի, քո ուսերին բարձած իրական հանցանքների տակից ոնց ես դուրս գալու․․․Դե, փըխկ եղի․․․․․․»:
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ