06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Օրհասականը Հայաստանի թրքացումը կանխելն է. Կարեն Ավագյան

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Հայաստանը հանձնելուն զուգահեռ, փորձել չեզոքացնել վերածնման հնարավորությունը, մարդկանց ովքեր իրեց կյանքով ապացուցել են հայրենիք ունենալու ու այն ամեն գնով պահելու պատրաստակամությունը: Դրա համար ամեն գնով ուզում են Սերժ Սարգսյանին հանել այդ շղթայից` «ծանրաբեռնելով մի փունջ հիմարություններով»:
Դավաճանական սխեմա, որը կյանքի է կոչվում բազմակի օգտագործման սերգոներով ու սիլվաներով:
Օրհասականը Հայաստանի ու Արցախի լինելությունն է: Օրհասականը Հայաստանի թրքացումը կանխելն է: Օրհասականը հայկական ճանապարհները հայի վերահսկողության տակ թողնելն է: Օրհասականը վերացնելն է բոլոր արհեստական անհայրենիք տձև գոյացությունները Հայաստանի լինելիության ու զարգացման ճանապարհից:
 
Այնպես որ սիլվաներն էլ, սերգոները էլ կգան ու կգնան, բայց սկզբից` մնայունը:
Առաջարկս` չշեղվել ու պաշտպանել մեր երկիրը բոլոր տեսակի չարիքներից: Առաջինը Հայաստանն է: Առաջինը Հայաստանին դավաճանածների պատիժը մոտեցնելն է ու անխուսափելի դարձնելը»:
 
 
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ