22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ինձ հարցնում են, թե ինչ է լինելու հետո։ Ասեմ». Վարուժան Գեղամյան

ՎարուժաՆ Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինձ հարցնում են, թե ինչ է լինելու հետո։ Ասեմ։ 1. Արցախի գրեթե լիարժեք հայաթափում։ Էլ չի լինելու Արցախ մի քանի օրից։ 2. ՀՀ-Ադրբեջան պայմանագրի ստորագրում, որտեղ կլինեն մի քանի կետ (տե՛ս հաջորդ տողերը)։ 3. Հայաստանի Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից նոր տարածքների հանձնում Ադրբեջանին՝ «անկլավ» անվան տակ։ […]

«Ունենք ընդամենը մի քանի ժամ»․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ հայաստանյան ընդդիմությունը փրկության կոմիտե է ստեղծում, երկար որոշում, թե ո՞վ ու ի՞նչ պարամետրերով իրավունք ունի լինելու փրկիչ, մինչ Նիկոլը ընտրական տեղամասերում լրացնում է Երեւանը զավթելու համար իրեն պակասող 236 քվեաթերթիկը, Արցախում ցեղասպանությունը շարունակվում է։ Սպանվում են քաղաքացիական անձինք, հողին են հավասարեցվում մարդկանց տները, ռմբապաստարաններում […]

Թշնամու երկարաժամկետ նպատակը պարզ ա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Թշնամու երկարաժամկետ նպատակը պարզ ա՝ 1. Լուծել Արցախի հարցը և կենտրոնացնել ողջ ռազմական, դիվանագիտական, քարոզչական ներուժը Հայաստանի դեմ 2. Վերաբնակեցնել ադրբեջանցիներին Հայաստանում, ինչը արդեն բանակցում են ու դա չի էլ թաքցվում 3. Կազմակերպել սադրանք, որ «սրբազան» զոհ ունենան վերաբնակեցվածների մեջ 4. Հարձակվել Հայաստանի վրա իբր հայրենակիցներին պաշտպանելու համար։ Ցանկացածը, ով […]

Ադրբեջանի ՊՆ հայտարարած, այսպես կոչված, «հումանիտար միջանցքը» արցախահայության համար ծուղակ է. Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի ՊՆ հայտարարած, այսպես կոչված, «հումանիտար միջանցքը» արցախահայության համար ծուղակ է, միջազգային հանրությանն ուղղված կեղծիք: Այդ միջանցքը օգտագործվելու է մարդկանց առևանգելու համար: Ապացույց են քաղաքացիական անձանց վերջին առևանգումները Հակարի կամրջից: Ադրբեջանն ինտենսիվ ռմբակոծում է խաղաղ բնակչությանը, մարդկանց ստիպում են լքել բնակավայրերը` անունը դնելով «հումանիտար միջանցք» […]

«Ադրբեջանը էսօր Արցախում իր գրեթե բոլոր զինատեսակներն օգտագործել է». Էդիկ Բաղդասարյան

Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանը էսօր Արցախում իր գրեթե բոլոր զինատեսակներն օգտագործել է: Արցախի բանակը, իհարկե, պատասխանել է, բայց էդքան մարդկային ուժ, ու տեխնիկա չունեին: Զոհեր ու վիրավորներ ունենք»:

Ադրբեջանում արգելափակեցին TikTok-ը։ Եվս մեկ նշան, որ գործողությունները կարող են ընդունել էլ ավելի լայնամասշտաբ բնույթ. Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ադրբեջանում արգելափակեցին TikTok-ը։ Եվս մեկ նշան, որ գործողությունները կարող են ընդունել էլ ավելի լայնամասշտաբ բնույթ»:

Կան դիրքեր, որոնց ուղղությամբ 4-5 հարձակում է եղել, իրադրությունը առավել ծանր դրսևորումներ է ստանում. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Մարտերն Արցախի առաջնագծի տարբեր ուղղություններով շարունակում են, որոշ ուղղություններով դրանք առավել ինտենսիվ բնույթ են ստացել: Կան դիրքեր, որոնց ուղղությամբ 4-5 հարձակում է եղել, սակայն մեր զինծառայողները ծանր մարտերով հետ են մղել: Իրադրությունը առավել ծանր դրսևորումներ է ստանում»։

Ադրբեջանն իր հերթական ցեղասպանական գործողություններով «подставка» արեց նաև Ռուսաստանին. Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանն իր հերթական ցեղասպանական գործողություններով «подставка» արեց նաև Ռուսաստանին: Ըստ պաշտոնական Բաքվի հայտարարության, ստացվում է, որ իբրև ՌԴ-ն նախապես տեղյակ է եղել և «լուռ համաձայնություն է տվել» իր խաղաղապահների պատասխանատվության գոտում ռազմական գործողությունների համար: Այն ինչ տեղի է ունենում այս պահին Արցախում, ոչ միայն ՀՀ […]

Նիկոլի «կիրթ ու կառուցողական» գործընկերը ռմբակոծում է Արցախը. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլի «կիրթ ու կառուցողական» գործընկերը ռմբակոծում է Արցախը։ Դավաճանը Արցախը հայտարարեց Ադրբեջանի մաս ու կանաչ լույս վառեց հանցագործ Ալիեւի համար։ Միջազգային հանրությունն էլ, խաղաղապահներն էլ մեխի գլխի կարգավիճակում են։ Ալիեւը հերթական անգամ թքեց ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի վրա՝ ուժ կիրառելով Արցախի դեմ»։

Ադրբեջանը այս պահին տարբեր ռազմական օբյեկտների ուղղությամբ, տարբեր միջոցներով, զինատեսակներով կրակ է բացել. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը կեղծ ահաբեկչական մեղադրանքը հնչեցնելով Արցախի հասցեին, այս պահին տարբեր ռազմական օբյեկտների ուղղությամբ, տարբեր միջոցներով, զինատեսակներով կրակ է բացել: Առաջնահերթ թիրախներ են ընտրվել, որոնք այս պահին կրակի տակ են: Այս պահին հստակ չի, թե քաղաքացիական օբյեկտները ևս թիրախավորվում ե՞ն, թե՞ ոչ, բայց հարվածները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի